Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐ ...

 

 

041.0873.290618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2018 թվականի N 873-Ա

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունիյա Միատովիչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդիի և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսի հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման (2018 թվականի հունիսի 17-19-ը` Փարիզ և 2018 թվականի հունիսի 19-20-ը` Ստրասբուրգ) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի` 2018 թվականի հունիսի 19-21-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ծախսերը (Արտակ Զեյնալյանինը` գիշերավարձը համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.06.2018
N 873-Ա
Որոշում