Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԳՐԻ ՁԵՎԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 հունիսի 2018 թվականի N 1082-Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրի` Հանրապետության նախագահի կողմից ստորագրմանը ներկայացվող վավերագրի (այսուհետ` վավերագիր) ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ

1) ստորագրվելուց և ամրագրվելուց հետո` վավերագիրը կարվում է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ժապավենով` Հայաստանի Հանրապետության զինանշանով թղթապանակում, իսկ ժապավենի ծայրերը դրոշմվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեզօծ կնիքով.

2) վավերագիրը կազմվում է հայերեն և մյուս կողմին ներկայացվում է ոչ պաշտոնական թարգմանությամբ:

3. Սույն հրամանի կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչությունը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

ՀՀ արտաքին գործերի նախարարի

13 հունիսի 2018 թվականի

N 1082-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ [ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ]

 

Հաշվի առնելով, որ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից [թվական, ամիս, օր]-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքով վավերացվել է

 

[ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ],

 

հայտնում եմ, որ

 

[Պայմանագրի տեսակ]-ի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից կպահպանվեն և անվերապահորեն կկատարվեն:

 

Կատարված է Երևանում

[թվական, ամիս, օր]»

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

ամրագրում եմ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
13.06.2018
N 1082-Ն
Հրաման