Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 456-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 456-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

        Համաձայնեցված է                     Հայաստանի Հանրապետության

    Հայաստանի Հանրապետության                պետական եկամուտների

    ֆինանսների նախարարության հետ            կոմիտեի նախագահ

 

    _____________ Ա. Ջանջուղազյան           ______________ Դ. Անանյան

    28 հունիսի 2018 թվական                  27 հունիսի 2018 թվական

                                                     N 3

                         

                         ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

                                                                               

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 456-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 325-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև` գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են նույն մասում նշված գումարների առկայության օրով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար` տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

Օրենսգրքի 456-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող հարկային պարտավորությունների մարումն առաջնահերթորեն կատարվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային մնացորդի, հետո նոր միայն` միասնական հաշվին առկա գումարների հաշվին:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով` վերոնշյալ դրույթների կիրառության հետ կապված պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 7-րդ մասում նշված` հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային մնացորդ համարվում է.

1) 2018 թվականի հունվարի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հարկային հաշվարկներով առաջացած դեբետային գումարը,

2) 2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի դեկտեմբեր ամսվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված` ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի հարկային հաշվարկներով առաջացած դեբետային գումարը,

3) մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջին անգամ ներկայացված` ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի հարկային հաշվարկներով առաջացած դեբետային գումարը,

4) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստուգման ակտով առաջադրված դեբետային գումարը:

2. 2018 թվականի հունվարի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների, 2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի դեկտեմբեր ամսվա համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ.

1) սույն պարզաբանման 1-ին կետում նշված դեբետային գումարների հաշվին,

2) միասնական հաշվում առկա գումարների հաշվին,

3) մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ավարտված` վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի 4-րդ եռամսյակ, 2017 թվականի դեկտեմբեր ամիս) տարբերվող (բացառությամբ 2018 թ-ի հունվարի 1-ից հետո առաջին անգամ այդ ժամկետին նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներով) հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված` ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի հարկային հաշվարկներով առաջացած` դեբետային գումարների հաշվին,

4) մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարի հաշվին:

3. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների (բացառությամբ` 2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո մարվում են հետևյալ հերթականությամբ.

1) հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գումարի հաշվին,

2) միասնական հաշվում առկա գումարի հաշվին,

3) մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարի հաշվին:

4. Սույն պարզաբանման մեջ «գերավճար» հասկացությունը կիրառվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի թիվ 1 հավելվածի 2.1-ին կետով տրված սահմանմանը համապատասխան:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
27.06.2018
N 3
Պաշտոնական պարզաբանում