Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0914.060718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2018 թվականի N 914-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանին և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Բրյուսելի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, ինչպես նաև Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ձեռքբերման և պարտադիր ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Խառատյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը և Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Դավիթ Տոնոյանինը, Արայիկ Հարությունյանինը և Արման Շահինյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Վահագն Աբգարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Գոռ Թումասյանինը և Արման Նինոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի հուլիսի 11-ին` Երևան-Բրյուսել, իսկ հուլիսի 13-ին` Բրյուսել-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 6-ի

N 914-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-13-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Դ. Տոնոյան         - ՀՀ պաշտպանության նախարար

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

 

    Գ. Հովհաննիսյան    - ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան

 

    Թ. Մարգարյան       - Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և  լիազոր

                         դեսպան

 

    Ա. Խառատյան        - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավար

 

    Ա. Եղոյան          - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ

 

    Գ. Հայրապետով      - Պետական պահպանության ծառայության պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի բաժնի պետ

                         (06.07-13.07.2018թ.)

 

Անվտանգություն

 

    Գ. Մովսեսյան       - Պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Վ. Աբգարյան        - Պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Հ. Վարդանյան       - Պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Թումասյան       - Պետական պահպանության ծառայության աշխատող

                         (06.07-13.07.2018թ.)

 

    Ա. Նինոյան         - Պետական պահպանության ծառայության աշխատող

                         (06.07-13.07.2018թ.)

 

ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետի պաշտոնակատար

 

    Ա. Շահինյան        - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի օպերատոր

 

    Մ. Խաչատրյան       - Հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Զ. Հարոյան         - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Թամրազյան       - «Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

 

    Ք. Ալագուլյան      - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Պապյան          - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

                         (համաձայնությամբ` առանց գիշերավարձի ծախսերի)

 

    Բ. Արաբյան         - «Թերթ Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կասյան          - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Ղահրիյան        - «Լրագիր Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Գրիգորյան       - «1-ին Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Կարապետյան      - «ՍիվիլՆեթ» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.07.2018
N 914-Ա
Որոշում