Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏ ...

 

 

040.2013.251202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 2013-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Շահագործման փորձի վերլուծությունը

Էներգաբլոկի շահագործման փորձը պետք է ապացուցի 0-ին բաժնում շարադրված անվտանգության նպատակների կատարումը և ցույց տա, որ էներգաբլոկի տեխնիկական վիճակը և շահագործման անվտանգության մակարդակը համապատասխանում են միջուկային անվտանգության պահանջներին, ու կատարվում են խոր էշելոնացված պաշտպանության պահանջները:

Համաձայն 5.2.1-ին բաժնում շարադրված անվտանգության ապահովման նպատակների իրականացման սկզբունքի` շահագործման վերլուծությունը պետք է ընդգրկի հետևյալ բաժինները`

- էներգաբլոկի կառավարման կազմակերպական կառուցվածքը և անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունները, շահագործող անձնակազմի համալրումը և նրա մասնագիտական որակավորումը.

- շահագործման փաստաթղթերի արդյունավետությունը և բավարար լինելը.

- ներքին հսկողությունը.

- տեխնիկական աջակցությունը, սպասարկման և նորոգման կազմակերպումը.

- անվտանգության համար կարևոր համակարգերի և սարքավորումների մնացորդային ռեսուրսների վերլուծությունը.

- էներգաբլոկի շահագործման ընթացքում խախտումների վերլուծությունը.

- պաշտպանական պատվարների արդյունավետությունը և անվտանգության համակարգերի հուսալիությունը.

- շահագործման փորձի և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների կիրառումը.

- շահագործումից հանումը.

- շահագործման որակի ապահովումը.

- ճառագայթային պաշտպանության կազմակերպումը.

- ռադիոակտիվ թափոնների կառավարումը:

Բացի դրանից` անհրաժեշտ է նկարագրել շահագործման փորձի տվյալների հավաքման և փաստագրման համակարգը, դրա վերլուծությունն ու օգտագործումն էներգաբլոկի անվտանգության բարձրացման համար և ներկայացնել հիմնական տվյալներ բնակչության ու շրջակա միջավայրի վրա էներգաբլոկի շահագործման ազդեցության վերաբերյալ:

Ներկայացված տեղեկությունների գնահատմամբ պետք է ցույց տրվի, որ շահագործող կազմակերպությունն էներգաբլոկի հուսալի ու անվտանգ շահագործման համար ապահովում է բոլոր կազմակերպական և տեխնիկական նախադրյալները:

Կազմակերպական կառուցվածքը և իրավասության սահմանումը

Պետք է ներկայացվեն շահագործող կազմակերպության և դրա ստորաբաժանումների կառուցվածքը, կարգադրություններ ու կարգադրագրեր տալու և կատարման համակարգի նկարագիրը: Կազմակերպական կառուցվածքի բոլոր մակարդակների համար պետք է նշվի համապատասխան պաշտոնատար անձանց իրավասությունը: Հարկավոր է ցույց տալ, որ կայացվող որոշումները հիմնավոր են, օրինական և միանշանակ` մշտապես գերակայությունը տալով անվտանգությանը:

Անհրաժեշտ է ապացուցել, որ կազմակերպական կառուցվածքն ապահովում է շահագործող կազմակերպության գործունեության իրականացումը` նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան` մշտապես գերակայությունը տալով անվտանգությանը:

Շահագործող անձնակազմը և մասնագիտական որակավորումը

Անհրաժեշտ է տալ տեղեկություն էներգաբլոկի անձնակազմի պատրաստման և որակավորման բարձրացման վերաբերյալ (համապատասխան ժամանակացույցի, ուսումնավարժական կետերի ու կենտրոնների առկայությունը, դրանց ապահովվածությունը փաստաթղթերով, մանրակերտներով, մասնակի և լայնամասշտաբ վարժասարքերով): Պետք է ներկայացվի անձնակազմի ատեստավորման ընթացակարգը:

Պետք է ներկայացվեն տվյալներ անձնակազմին ներկայացվող հիմնական պահանջների վերաբերյալ (սկզբնական որակավորումը, կոնկրետ գործառույթների կատարման հետ կապված ուսուցման տևողությունը, պրակտիկ փորձը և այլն):

Անհրաժեշտ է ներկայացնել շահագործող անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համակարգերի նկարագիրը` ելնելով նրանց ծառայողական պարտականություններից (ղեկավար օպերատիվ անձնակազմ, բլոկային և տեղային վահանակների օպերատորներ և այլն): Պատրաստման և վերապատրաստման համակարգում պետք է ընդգրկված լինեն անվտանգության կուլտուրային վերաբերող միջոցառումներ:

Պետք է ներկայացված լինի տեղեկություն ղեկավար, ընդհանուր բլոկային և հերթափոխի անձնակազմի համալրման մասին` համաձայն հաստատված հաստիքային ցուցակի: Նկարագրել աշխատանքի թույլտվության կարգը` ներառյալ ֆիզիկական և հոգեկան վիճակին ներկայացվող պահանջը, արտաժամյա աշխատանքի սահմանափակման պահանջը:

Պետք է նկարագրել անվտանգության վրա ազդեցություն ունեցող և ճառագայթավտանգ աշխատանքներ կատարելու համար այլ կազմակերպությունների աշխատողներին ներգրավելու կարգը, ովքեր պետք է ունենան բավարար գիտելիքներ: Պետք է ցույց տալ, որ բացառվում է բացասական ազդեցության հնարավորությունն էներգաբլոկի անվտանգ շահագործման վրա:

Շահագործման փաստաթղթերը

Անհրաժեշտ է ներկայացնել շահագործման փաստաթղթերի մշակման, պարբերական վերանայման, փոփոխությունների կատարման, շահագործման փաստաթղթերի հաստատման նկարագիրը, համակարգերի և սարքավորումների նկարագիրը, անվտանգ շահագործման հրահանգները, տեխնիկական սպասարկման, պարբերական ստուգման և համակարգերի (տարրերի) փորձարկման փաստաթղթերը, որոնք կարևոր են անվտանգ շահագործման տեսակետից: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի էներգաբլոկի անվտանգ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգի նպատակների և խնդիրների նկարագրին, որի մեջ պարզ և հստակ պետք է համակարգված լինեն տեխնիկական ու կազմակերպական միջոցառումները` ուղղված անվտանգ շահագործման սահմանների և պայմանների պահպանմանը` էներգաբլոկի բնականոն շահագործման, բնականոն շահագործման խախտման ու նախագծային վթարների դեպքում: Անհրաժեշտ է ներկայացնել անվտանգ շահագործման տեսակետից կարևոր համակարգերի և տարրերի շահագործման հրահանգների ցանկը, դրանց կառուցվածքի նկատմամբ պահանջներն ու որակի ապահովումը, ցույց տալ, որ շահագործման հրահանգներն ունեն միատեսակ կառուցվածք, որն անհրաժեշտ է անձնակազմին` հրահանգները հստակ հասկանալու և կատարելու համար:

Պետք է հստակ ցույց տալ, որ մարդկային գործոնը հաշվի է առնված ընթացակարգերի մշակման ու ստուգման ժամանակ:

Վարչական ընթացակարգերը

Այս ենթաբաժնում պետք է նկարագրել վարչական ընթացակարգերը, որոնք օգտագործվում են շահագործող կազմակերպության կողմից` ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար: Պետք է նկարագրել ՀԱԷԿ-ի վարչական ընթացակարգերի մշակման, հաստատման, վերանայման և իրականացման գործընթացները: Պետք է ներկայացնել ՀԱԷԿ-ի հիմնական վարչական ընթացակարգերի ցանկը` դրանց նպատակների և բովանդակության համառոտ նկարագրության հետ միասին:

Շահագործման վթարային ընթացակարգերը

Այս ենթաբաժնում պետք է նկարագրել շահագործման վթարային ընթացակարգերը: Պետք է ներկայացնել ընթացակարգերում նկարագրված գործողությունների հիմնավորումը: Պետք է նկարագրել ինչպես են ընթացակարգերն ստուգվել: Պետք է հստակ ցույց տալ, որ մարդկային գործոնը հաշվի է առնված ընթացակարգերի մշակման ու ստուգման ժամանակ:

Ծանր վթարների կառավարման ուղեցույցները

Այս ենթաբաժնում պետք է նկարագրել և հիմնավորել ծանր վթարների կառավարման համապատասխան ուղեցույցները, որոնք մշակվել են ծանր վթարների զարգացումը կանխելու և դրանց հետևանքները մեղմելու համար: Պետք է նաև ցուցադրել, որ վթարի կառավարման ուղեցույցները մշակվել են համակարգված ձևով, հաշվի առնելով ԱՀՀ-ում ներկայացված ծանր վթարների վերլուծության արդյունքները, ՀԱԷԿ-ում բացահայտված են ծանր վթարի կառավարման տեսանկյունից թույլ տեղերը, ընտրված է դրանց կառավարման ռազմավարությունը:

Շահագործման սահմանները և պայմանները

Պետք է նկարագրել շահագործման սահմանների և պայմանների մշակման հիմքերը:

Շահագործման սահմանների և պայմանների մանրամասն նկարագրությունը պետք է ներառի համակարգերի ու բաղադրիչների շահագործման պարամետրերի սահմանային արժեքները և շահագործման պայմանների թվային արժեքները:

Պետք է ցույց տալ, որ շահագործման սահմանները և պայմանները հիմնված են անվտանգության վերլուծությունների վրա` նախագծով նախատեսված դրույթներին համապատասխան: Շահագործման սահմանները և պայմանները պետք է սահմանվեն` հաշվի առնելով անվտանգության վերլուծությունում առկա անորոշությունները: Շահագործման սահմանների և պայմանների յուրաքանչյուր հիմնավորում պետք է ներառի համապատասխան վերլուծությունների և փորձարկումների արդյունքները կամ հղում կատարի դրանց վրա` նշելով դրա ընդունման պատճառը:

Շահագործման տվյալների հավաքման, մշակման և հաշվառման համակարգը

Անհրաժեշտ է հստակ բնութագրել շահագործման տվյալների հավաքման, մշակման և հաշվառման համակարգն ու այն գնահատել լրիվության և արդյունավետության տեսակետից, նկարագրել շահագործման ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին տվյալների մշակման մեթոդակարգը` ներառյալ անվտանգ շահագործման սահմանների ու պայմանների խախտումները և անձնակազմի սխալ գործողությունները: Հարկավոր է հատկապես ուշադրություն դարձնել`

- խափանումներին և անսարքություններին վերաբերող տվյալների հավաքման ու վերլուծման սկզբունքների վրա (էներգաբլոկում միջադեպերի ժամանակ անձնակազմի գործողությունները, միջադեպերի ազդարարման չափանիշները),

- խախտումների վերլուծության ընթացակարգի և նախազգուշացնող միջոցառումների վրա (սեփական փորձը, այլ ԱԷԿ-ների շահագործման փորձը),

- փաստագրման և հաշվետվությունների համակարգի վրա:

Անհրաժեշտ է ցույց տալ, որ տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգը թույլ է տալիս բացահայտել անվտանգության ապահովման թերությունները և վերացնել դրանք: Տվյալների բազան պետք է թույլ տա կատարել վերլուծություն` հետևյալ ուղղություններով`

- էներգաբլոկի շահագործման պատմությունը (շահագործման դիագրամները` նշելով կարևոր իրադարձությունները),

- էներգաբլոկի անվտանգ շահագործման ցուցանիշների փոփոխման միտումների բացահայտումը,

- էներգաբլոկի հզորությամբ աշխատելու ժամանակ վթարային դադարի դեպքերի հաճախականությունը,

- նորոգման աշխատանքների պատճառով անվտանգության սարքավորումների անպատրաստվածությունը,

- պլանավորված նորոգման աշխատանքների անավարտությունը, կրկնակի նորոգման ծավալը և շտկող միջոցառումները,

- անձնակազմի չպլանավորված գործողությունների հաճախականությունը, որոնք ուղղված են էներգաբլոկի անվտանգության պահպանման և դրա արդյունավետության գնահատմանը,

- անձնակազմի անհատական և կոլեկտիվ դոզաները,

- ռադիոակտիվ թափոնների կուտակման ծավալը և դինամիկան:

Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություն տվյալների բազայի չթույլատրված միջամտության, պահվող տվյալների փոփոխության կամ վերացման կանխմանն ուղղված միջոցառումների մասին:

Պետք է ցույց տալ սարքավորումների խափանումների պատճառների հաշվառման և վերլուծության, շահագործման փորձի ամփոփման համակարգերի ու դրանց արդյունքների հիման վրա վարչական և շահագործման հրահանգների, էներգաբլոկի մոդիֆիկացիայի պլանների կատարելագործման արդյունավետությունը:

Ներքին հսկողության կազմակերպումը

Այս ենթաբաժնում պետք է ներկայացված լինի ներքին տեխնիկական հսկողության և շահագործման հսկողության համակարգերի նկարագիրը` որպես շահագործող կազմակերպության հիմնական գործառույթներից մեկը:

Պետք է ցույց տալ կազմակերպության ներքին հսկման օղակների անկախությունն արտադրական ստորաբաժանումներից, որոնք պատասխանատու են էլեկտրաէներգիայի արտադրության համար: Պետք է նկարագրված լինեն կազմակերպության ներքին հսկողության կառուցվածքը, իրավասությունները, որակյալ անձնակազմով համալրված լինելը: Պետք է նկարագրել շահագործման հսկողության կարգն ու հաճախականությունը, արդյունքների գրանցումը և վերլուծությունը, կարգադրագրերի կատարման հսկողությունը:

Տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպումը

Այս բաժնում պետք է ներկայացնել շահագործման մոնիթորինգի, փորձարկումների, տեխնիկական սպասարկման և ներքին ստուգումների անցկացման կանոնակարգերի, նորմերի և ստանդարտների ընդհանուր նկարագիրը: Անհրաժեշտ է նկարագրել շահագործման տեխնիկական սպասարկման ծառայությունների կազմակերպական կառուցվածքը` ներառյալ ամբողջ ատոմակայանի ինժեներատեխնիկական, նորոգման ստորաբաժանումների և նյութատեխնիկական մատակարարման ծառայությունները:

Պետք է նկարագրել նաև տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը` ներառյալ աշխատանքների պլանավորումն ու իրականացումը, նորոգումից հետո փորձարկումների կազմակերպումը և որակի հսկումը, անվտանգության տեխնիկայի ապահովումը (կարգադրագիր-թույլտվությունների համակարգ), արդյունքների փաստագրումը, ինչպես նաև շահագործող կազմակերպության նորոգող անձնակազմի որակավորումը:

Պետք է ցույց տալ սպասարկման և նորոգման պլանների կազմման ժամանակ ինչպես են հաշվի առնվում սեփական և նմանատիպ այլ ԱԷԿ-ների փորձը, ինչպես նաև սարքավորում արտադրող կազմակերպության առաջարկները: Պետք է նկարագրել նաև նորոգող անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համակարգը:

Պետք է նկարագրել, թե ինչպես է կատարվում նորոգման ու կանխարգելիչ աշխատանքների համակարգված գնահատումը, և ինչպես է այդ փորձն օգտագործվում էներգաբլոկի շահագործման ընթացքում: Անհրաժեշտ է տալ էներգաբլոկի շահագործման նյութատեխնիկական մատակարարման և տեխնիկական սպասարկման համառոտ բնութագիրը, համապատասխան հսկող միջոցների առկայությունը, նորոգման, փոխարինվող սարքավորումների, նյութերի, պահեստային մասերի և այլ հարցերի վերաբերյալ:

Անվտանգության համար կարևոր համակարգերի և սարքավորումների մնացորդային ռեսուրսների վերլուծությունը

Պետք է նկարագրել անվտանգության համար կարևոր համակարգերի և սարքավորումների մնացորդային ռեսուրսների կառավարման ծրագրերը, այդ թվում` նաև կառավարման և էլեկտրական սարքավորումների ռեսուրսը` հաշվի առնելով տարբեր ֆիզիկական պրոցեսների ազդեցությունը, օրինակ, նյութերի հոգնածություն, կոռոզիա, էրոզիա, կոնստրուկտիվ տարրերի, առաջին հերթին էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների ծերացում, ճառագայթահարման հետևանքով նյութերի հատկությունների փոփոխություն:

Պետք է նշվեն` ինչպես է հաշվի առնվել բեռնվածության հաշվառման և լարումների որոշման մեթոդների հնարավոր անորոշությունը և սխալանքը: Եթե հնարավորություն չկա օգտվելու բեռնավորման պատմության տվյալներից, պետք է օգտվել համապատասխան հետազոտությունների արդյունքներից:

Անվտանգության նպատակով կարևոր համակարգերի և սարքավորումների համար անհրաժեշտ է նշել մնացորդային ռեսուրսի մեծությունները և դրանք համեմատել տրված լիցենզիայի ժամկետների հետ: Հարկավոր է գնահատել համակարգերի և սարքավորումների ընթացիկ ռեսուրսային բնութագրերի ազդեցությունն էներգաբլոկի անվտանգ շահագործման վրա և ներկայացնել միջոցառումներ` ուղղված այդ բնութագրերի բարելավմանը:

Էներգաբլոկի շահագործման ընթացքում խախտումների վերլուծությունը

Անհրաժեշտ է ներկայացնել խախտումների` որպես հնարավոր վթարների նախադրյալների, պատճառների ու հետևանքների վերլուծության արդյունքները: Հարկավոր է քննարկել միայն այնպիսի միջադեպերը և անսարքությունները, որոնք ազդում են էներգաբլոկի անվտանգության ապահովման վրա:

Միջադեպերն անհրաժեշտ է բաժանել հետևյալ խմբերի`

- միջադեպեր, որոնք հետևանք են նախագծի թերությունների պատճառով սարքավորումների, համակարգերի և շինարարական կոնստրուկցիաների վնասվածքների ու խափանումների կամ տեխնիկական սպասարկման և նորոգման անբավարար որակի.

- միջադեպեր, որոնք առաջանում են անձնակազմի սխալների հետևանքով (շահագործման հրահանգների խախտում, թերություններ և սխալներ շահագործման հրահանգներում):

Պետք է նկարագրել իրականացված միջոցառումները` ուղղված նշված միջադեպերի կրկնության կանխմանը (տեխնիկական փոփոխություններ, փոփոխություններ շահագործման ընթացակարգում, անձնակազմի ուսուցում):

Պաշտպանական պատվարների արդյունավետությունը և անվտանգության համակարգերի հուսալիությունը

Անհրաժեշտ է նկարագրել պաշտպանական պատվարների արդյունավետության և անվտանգության համակարգերի հուսալիության հետևյալ առանձնահատուկ ցուցանիշները`

- ՋԱՏ-ի հերմետիկության խախտում: Անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ հերմետիկության խախտման վերաբերյալ` ըստ միջուկային վառելիքի օգտագործման ժամանակահատվածի, համադրել դրանք նախագծային մեծությունների հետ և վերլուծել դրանց փոփոխությունների միտումները: Ընդ որում, պետք է հաշվի առնել միջուկային վառելիքի այրման խորությունը և ՋԱՀ-ի շահագործման ժամանակը:

- առաջին կոնտուրից արտահոսք: Վերլուծության նպատակով արտահոսքերն անհրաժեշտ է բաժանել 2 խմբի` արտահոսք ջերմափոխանակիչ խողովակներից և ՇԳ-ի կոլեկտորներից և արտահոսք մյուս սարքավորումներից (խողովակներ, փականներ, կցաշուրթային միացումներ):

Պետք է ցույց տալ ՇԳ-ի ջերմափոխանակիչ խողովակների ու կոլեկտորի արտահոսքերի քանակները և բնութագրերը, ներկայացնել տվյալներ խողովակների խցանման մասին և դրանք համեմատել թույլատրելի արժեքների հետ: Անհրաժեշտ է գնահատել ՇԳ-ի վնասվածքների հիմնական պատճառները` կախված շահագործման ժամկետից, ցույց տալ դրանց հուսալիության բարձրացմանն ուղղված` իրականացվող և նախատեսվող միջոցառումները:

Պետք է ներկայացնել տվյալներ առաջին կոնտուրի արտահոսքի մասին, որը տեղի է ունեցել էներգաբլոկի շահագործման ընթացքում` ըստ տարիների ու խմբերի, կապված խողովակների պայմանական տրամագծերից (օրինակ, < ՊՏ 25, ՊՏ 25-50, ՊՏ 50-100, > ՊՏ 100): Ցույց տալ արտահոսքի հիմնական պատճառները: Վերլուծել արտահոսքի քանակների փոփոխության միտումները:

- հերմետիկ պատվարների հերմետիկության խախտում: Անհրաժեշտ է ցույց տալ հերմետիկ պատվարների հերմետիկության խախտման աստիճանը, որը որոշվում է փորձարկումների ժամանակ: Անհրաժեշտ է համեմատել հերմետիկության ընթացիկ արժեքները նախորդ տարիների միջին ցուցանիշների և նախագծային արժեքների հետ:

- անվտանգության համակարգերի խափանումները: Պետք է ցույց տալ և գնահատել անվտանգության համակարգերի խափանումները, այդ թվում` դրանց հաճախականությունը: Անվտանգության համակարգերի խափանումների տակ պետք է հասկանալ նաև դրանց անպատրաստվածությունը (բացառությամբ պլանային նորոգման դուրսբերումը) և կեղծ գործարկումը:

Հարկավոր է ներկայացնել անվտանգության համակարգերի փորձարկումների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում հիմնավորել բացահայտված շեղումների թույլատրելիությունը համեմատած նախագծային արժեքների հետ կամ ցույց տալ դրանց վերացմանն ուղղված միջոցառումները:

Անհրաժեշտ է ցույց տալ անվտանգության համակարգերի խափանումների թիվը` բացահայտված կանխարգելիչ սպասարկման և պլանային նորոգման ժամանակ, որոնք էներգաբլոկի շահագործման ընթացքում կարող են հանգեցնել վթարային իրավիճակների առաջացման կամ զարգացման:

Հարկավոր է ցույց տալ, որ անվտանգության համակարգի հուսալիության նախագծային ցուցանիշները`

- անվտանգության համակարգի միացման հաճախականությունը` դրանց պահանջի դեպքում.

- անվտանգության համակարգի տարրերի խափանման հաճախականությունը.

- անվտանգության համակարգի անպատրաստվածությունը (հաստատվում են շահագործման փորձի արդյունքներով):

Հարկավոր է գնահատել անվտանգության համակարգերի հնարավոր խափանումները` ընդհանուր պատճառներով խափանման առաջացման տեսակետից:

Շահագործման փորձի և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների կիրառումը

Հարկավոր է ներկայացնել էներգաբլոկի տեխնիկական վիճակի կատարելագործման վերաբերյալ իրականացված և նախատեսված միջոցառումները` ելնելով տվյալ ու նմանատիպ այլ էներգաբլոկների շահագործման փորձից և նոր գիտահետազոտական աշխատանքների արդյունքներից, ընդ որում, անհրաժեշտ է ցույց տալ, թե որքանով է փորձի հաշվառման համակարգը համապատասխանում միջազգային ընդունված պրակտիկային: Անհրաժեշտ է ներկայացնել պլանավորված միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը

Հարկավոր է համառոտ ներկայացնել ԱԷԿ-ի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` էներգաբլոկի բնականոն շահագործման, դրա խախտման և վթարային իրավիճակների պայմաններում: Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ`

- ԱԷԿ-ի դիտարկման գոտում ճառագայթային իրավիճակի մասին` մինչև էներգաբլոկի աշխատանքի սկիզբը,

- ռադիոակտիվ արտանետումների և արտահոսքերի մասին,

- ԱԷԿ-ի տարածքից դուրս պահեստարաններ և գերեզմանոցներ փոխադրվող ռադիոակտիվ թափոնների քանակի, տեսակի և ակտիվության մասին,

- ջերմային ազդեցության մասին (եթե անհրաժեշտ է` նշել ջրահովարանի ազդեցությունը),

- շրջակա միջավայրի վրա այլ ազդեցությունների մասին,

- քիմիական (արտանետումներ և թափոններ) ազդեցությունների մասին,

- գրունտային ջրերի վրա ազդեցության մասին:

Հարկավոր է նկարագրել ՀԱԷԿ-ի դիտարկման գոտում ճառագայթային հսկողության համակարգը: Բնակչության ճառագայթային բեռնվածությունը համեմատել նախագծային և նորմատիվային մեծությունների հետ:

Թույլատրելի արժեքների գերազանցման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել միջոցառումներ, որոնք իրականացված են կամ պետք է իրականացվեն շրջակա միջավայրի վրա էներգաբլոկի ազդեցությունը փոքրացնելու համար:

Շահագործումից հանումը

Այս բաժնում պետք է ամփոփ կերպով ներկայացվի ՀԱԷԿ-ի շահագործումից հանման ռազմավարությունը և ծրագիրը:

Որակի ապահովումը

Պետք է ներկայացվի որակի ապահովման համակարգի արդյունավետության նկարագրությունը և ապացուցվի, որ դա ՀԱԷԿ-ի անվտանգության վրա ազդող բաղկացուցիչ գործոն է: Ընդ որում, հարկավոր է ցույց տալ, որ որակի ապահովման համակարգը համապատասխանում է որակի ապահովման միջազգային ստանդարտներին:

Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել`

- որակի ապահովման միջոցառումներին (որակի ապահովման վերաբերյալ ձեռնարկներ և հրահանգներ, փաստագրում և հսկողություն),

- պատվիրատուի և սարքավորումներ մատակարարողների ու ծառայություններ մատուցողների փոխհարաբերություններին,

- սարքավորումներ և ծառայություններ պատվիրելու դեպքում փաստաթղթերի անհրաժեշտ բովանդակության ապահովմանը, կազմակերպությունների կողմից արտադրված սարքավորումների որակի ապահովմանը, սարքավորումների և նյութերի մուտքագրման ժամանակ կատարվող հսկողությանն ու որակի գնահատականին, կապալառուի կողմից որակի ապահովման բնագավառում պարտականությունների կատարմանը` ցույց տալով հսկողության մեթոդները, դրանց արդյունքների փաստագրումը և հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները, նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերից շեղումները,

- որակի հսկողությունն ապահովող պատասխանատու անձնակազմի որակավորման պահանջներին,

- նախագծային, կոնստրուկտորական և շահագործման փաստաթղթերում փոփոխություններ կատարելու ընթացակարգին,

- չափագիտական սպասարկմանը (հսկողության և չափման միջոցների ստուգաճշտումը և ստուգման ու ատեստավորման պարբերականությունը):

Պետք է նաև ներկայացնել պարբերական ստուգումների և կազմակերպության ներքին հսկողության համակարգը` որպես որակի ապահովման համակարգի տարր:

Ճառագայթային պաշտպանության կազմակերպումը

Անհրաժեշտ է ներկայացնել ՀԱԷԿ-ի ճառագայթային անվտանգության ստորաբաժանման խնդիրները, կառուցվածքը և տեղեկություն ՀԱԷԿ-ի հսկման և դիտարկման գոտիների վերաբերյալ: Թվարկել ՀԱԷԿ-ի հսկման գոտու չսպասարկվող և մասամբ սպասարկվող սենքերը` ըստ նշանակության: Ներկայացնել հսկման և դիտարկման գոտիներում ճառագայթային մոնիթորինգի իրականացման համակարգը և մոնիթորինգի կարգը:

Անհրաժեշտ է ներկայացնել ՀԱԷԿ-ի անձնակազմի դոզիմետրիկ հսկողության համակարգը և կարգը, ճառագայթավտանգ աշխատանքների ցանկը, դրանց կատարման թույլտվության ու հսկման կարգը: Ներկայացնել, թե ճառագայթային պաշտպանության ապահովման միջոցառումներում ինչպես են հաշվի առնվել երեք հիմնական գործոնները` ժամանակը, տարածությունը, պաշտպանությունը: Ներկայացնել ՀԱԷԿ-ի անձնակազմի ստացած դոզաների գրանցման ու պահպանման կարգը: Անհրաժեշտ է ցույց տալ, որ էներգաբլոկում առկա են բնականոն շահագործման և վթարային իրավիճակներում ՀԱԷԿ-ի անձնակազմի անհատական մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ստացիոնար և շարժական սարքեր:

Անհրաժեշտ է ցույց տալ, որ ճառագայթային պաշտպանության կազմակերպման ժամանակ օպտիմալացման սկզբունքի (ALARA) կիրառման շնորհիվ անձնակազմի և բնակչության ճառագայթահարման դոզաները մնում են հնարավորինս ցածր մակարդակի վրա: Հիմք ընդունելով դետերմինիստական հաշվարկները և հավանականային հաշվարկների արդյունքները` ցույց տալ, որ բնականոն շահագործման ժամանակ անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա էներգաբլոկի ազդեցությունը չի գերազանցում ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված թույլատրելի արժեքները:

Ռադիոակտիվ թափոնների կառավարումը

Այս ենթաբաժնում անհրաժեշտ է ներկայացնել տարբեր դասերի պինդ, հեղուկ և գազային ռադիոակտիվ թափոնների առաջացման և կուտակման արագությունն ու ծավալները բնութագրող տվյալները, թափոնների վերամշակման, փոխադրման և պահման համար օգտագործվող միջոցները, եղանակները և վայրերը: Անհրաժեշտ է նաև ներկայացնել ռադիոակտիվ թափոնների կառավարման աշխատանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների ճառագայթային անվտանգության գնահատման արդյունքները և ճառագայթային անվտանգության պահանջների կատարումը ռադիոակտիվ թափոնների կառավարման բոլոր փուլերում:

ՌԱԹ-ի առաջացման աղբյուրների գնահատականը

Անհրաժեշտ է ներկայացնել տարբեր դասերի պինդ, հեղուկ և գազային ռադիոակտիվ թափոնների առաջացման հիմնական աղբյուրների ամփոփ նկարագիրը և նախագծային ցուցանիշների համեմատ թափոնների առաջացման արագության և ծավալների գնահատականը: Անհրաժեշտ է նկարագրել ռադիոակտիվ թափոնների առաջացման արագության և ծավալների նվազեցման համար իրականացված, իրականացվող և պլանավորված միջոցառումները:

ՌԱԹ-ի կառավարման հայեցակարգը

Անհրաժեշտ է համառոտ ներկայացնել պինդ, հեղուկ և գազային ռադիոակտիվ թափոնների կառավարման սկզբունքները` ներառյալ նախագծով նախատեսված տեխնոլոգիական ընթացակարգերը և ռադիոակտիվ թափոնների վերամշակման համար օգտագործվող տեխնոլոգիաները և սարքավորումները` նշելով`

- դրանց տեխնիկական բնութագրերը, վերամշակվող թափոնների քիմիական և իզոտոպային կազմն ու ակտիվության մակարդակը,

- ՀԱԷԿ-ում ռադիոակտիվ թափոնների փոխադրման եղանակներն ու տեխնիկական միջոցները,

- ռադիոակտիվ թափոնների վերամշակման եղանակները` նշելով տեխնոլոգիական բնութագրերը,

- ռադիոակտիվ թափոնների պահման եղանակները, միջոցները և վայրերը:

Անհրաժեշտ է նաև նկարագրել ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված և պլանավորված միջոցառումները:

Կուտակված ՌԱԹ-ի ծավալները և դրանց պահման հնարավորությունների գնահատումը

Անհրաժեշտ է աղյուսակի ձևով ներկայացնել կուտակված պինդ և հեղուկ ռադիոակտիվ թափոնների ծավալները` ըստ դրանց դասերի: Նշված տվյալները պետք է համակարգված լինեն ըստ պահեստարանների (բաքեր, տարողություններ և այլն): Նկարագրել թափոնների հաշվառման կազմակերպումը:

Անհրաժեշտ է ներկայացնել կուտակված ռադիոակտիվ թափոնների, թափոնների ձևերի և ռադիոակտիվ թափոնների փաթեթների բնութագրերը` ըստ ճառագայթային և ֆիզիկաքիմիական հատկությունների: Անհրաժեշտ է ներկայացնել պինդ և հեղուկ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների լցման կանխատեսումը` կախված առաջացման, վերամշակման և կուտակման արագություններից: Անհրաժեշտ է նաև նկարագրել կուտակված թափոնների վերամշակման ուղղությամբ կատարված, կատարվող և պլանավորված միջոցառումները:

ՌԱԹ-ի կառավարման անվտանգության ապահովումը և պահեստարանների անվտանգության գնահատումը

Անհրաժեշտ է նկարագրել ճառագայթային անվտանգության ապահովման միջոցառումները ռադիոակտիվ թափոնների կառավարման բոլոր փուլերում և գնահատել դրանց արդյունավետությունն անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա` ռադիոակտիվ թափոնների ազդեցության տեսանկյունից: Պետք է հաշվի առնել ընտրված սարքավորումների, համապատասխան տեխնոլոգիական համակարգերի և տեխնիկական միջոցների խափանման ազդեցությունը, հեղուկ թափոնների պահեստարանների հերմետիկության կորուստը, ԱԷԿ-ի տարածքում պինդ թափոնների փոխադրման ժամանակ հնարավոր վթարները:

Անհրաժեշտ է նաև ներկայացնել դեպի շրջակա միջավայր արտանետված ռադիոակտիվ հեղուկների և արտազատված գազերի կամ աերոզոլների ռադիոնուկլեիդային կազմը և տեսակարար ակտիվությունները` ներառյալ համեմատական վերլուծությունը` կարգավորող հսկողությունից դուրսբերման մակարդակների հետ:

Վթարային պատրաստվածությունը

Պետք է ներկայացնել տեղեկատվություն վթարային պատրաստվածության վերաբերյալ, ցույց տալով, որ վթարի դեպքում բնակչության և անձնակազմի պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կարող են իրականացվել, ինչպես նաև` այդ գործողությունների իրականացման հետ կապված որոշումների կայացման համար առկա է բավարար ժամանակ: Վթարային պատրաստվածության միջոցառումները պետք է ներառեն բոլոր վթարները (մասնավորապես, արտանախագծային և ծանր վթարները), որոնց դեպքում կարող է լինել ազդեցություն շրջակա միջավայրի և հրապարակից դուրս գտնվող տարածքների վրա, որտեղ պետք է իրականացվեն պաշտպանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ: Նկարագրությունը պետք է ներառի տեղեկատվություն վթարային պատրաստվածության նպատակների, ռազմավարության և կառավարման վերաբերյալ: Պետք է ցույց տալ, թե ինչպես են կատարվելու վթարային պլանից բխող գործնական նպատակները:

Պետք է մանրամասն նկարագրել կապը և համակարգումը վթարային հակազդման համակարգում ներգրավված այլ մարմինների և կազմակերպությունների գործողությունների հետ: Պետք է ներկայացնել տեղեկատվություն ՀԱԷԿ-ի վթարային կենտրոնի, պահեստային կառավարման վահանակի, հրապարակից դուրս ճառագայթային իրավիճակի մոնիթորինգի համակարգերի, հրապարակից դուրս գտնվող վթարային կենտրոնների վերաբերյալ: Վթարային հակազդման համակարգերի նկարագրությունը պետք է ներառի մանրամասներ սարքավորումների, կապի և այլ միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են վթարային հակազդման ծրագրերով, հրահանգներով վերապահված գործառույթներն իրականացնելու համար: Պետք է նկարագրել և հիմնավորել նաև վթարային հակազդման կենտրոնների հուսալիությունը` դիմակայելու արտաքին վտանգներին, դրանց արդյունավետ աշխատանքը և աշխատելու համար անհրաժեշտ կենսական պայմանների առկայությունը, ինչպես նաև վթարների ժամանակ անձնակազմին պաշտպանելու միջոցները:

Այս բաժնում պետք է ցույց տալ, որ ՀԱԷԿ-ը իրականացրել է միջոցառումներ արտանետումների վաղ հայտնաբերման, ակտիվ գոտու վնասման փաստացի կամ կանխատեսվող մակարդակների գնահատման, ինչպես նաև ռադիոակտիվ նյութի արտանետման ծավալի և կազմի կանխատեսման համար:

Էներգաբլոկի շահագործման փորձի հիման վրա արված եզրակացություն` անվտանգության հիմնավորման տեսանկյունից

Այս բաժնում անհրաժեշտ է շահագործման փորձի վերլուծության հիման վրա ցույց տալ, որ էներգաբլոկի տեխնիկական վիճակը և շահագործման մակարդակը համապատասխանում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, և կատարվում են խոր էշելոնացված պաշտպանության պահանջները: Էներգաբլոկի շահագործման փորձի հիման վրա պետք է տալ եզրակացություն, թե ինչքանով են արդարացված անվտանգության ապահովմանն ուղղված նախագծային լուծումները, ինչպիսին է էներգաբլոկի հուսալիությունը` վթարի կանխման տեսանկյունից, վթարների կանխման համար նախատեսված տեխնիկական միջոցների արդյունավետությունը, ՀԱԷԿ-ի աշխատանքային ցուցանիշների փոփոխության միտումը` անվտանգության ապահովման տեսանկյունից:

Անվտանգության պահանջներից շեղումների վերլուծությունը և էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների պլանավորումը

Այս բաժնում անհրաժեշտ է ներկայացնել գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներից էներգաբլոկի նախագծի և շահագործման ընթացքում շեղումների ցանկը: Այդ ցանկի մշակման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել էներգաբլոկի անվտանգության գնահատման արդյունքները, որոնք շարադրված են նախորդ բաժիններում և նմանատիպ այլ էներգաբլոկների շահագործման փորձը:

Պետք է ներկայացվի անվտանգության ապահովման նպատակների և անվտանգության գործառույթների իրականացման վրա հայտնաբերված շեղումների ազդեցության վերլուծության արդյունքները` աղյուսակի տեսքով` ցույց տալով շեղումների նկարագիրը, նորմատիվ փաստաթղթի կոնկրետ կետը, որի պահանջներից շեղում է արձանագրվել, անվտանգության գործառույթների կատարման վրա շեղման ազդեցության գնահատականը:

Անհրաժեշտ է ներկայացնել ՀԱէԿ-ի կողմից պլանավորված` էներգաբլոկի անվտանգության բարձրացմանն ուղղված տեխնիկական և կազմակերպական միջոցառումները:

Յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ է ներկայացնել`

- տվյալ միջոցառման իրականացման անհրաժեշտության հիմնավոր պատճառները (էներգաբլոկի անվտանգության վերլուծության արդյունքները, նորմատիվ պահանջներից շեղումները),

- անվտանգության ապահովման գործառույթները, որոնք պետք է բարելավվեն տվյալ միջոցառման իրականացման հետևանքով,

- հաստատում, որ տվյալ միջոցառումը բացասական ազդեցություն չի ունենա անվտանգության այլ գործառույթների վրա,

- միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

Միջոցառումները պետք է դասակարգված լինեն` կախված դրանց իրականացման առաջնահերթությունից և էներգաբլոկի անվտանգության վրա ազդեցության աստիճանից:

Անվտանգության առկա մակարդակի համառոտ նկարագրությունը

Ղեկավարվելով անվտանգության վերլուծությունների արդյունքներով` անհրաժեշտ է գնահատել էներգաբլոկի անվտանգության առկա մակարդակը: Սույն ենթաբաժինը պետք է ընդգրկի 5.4.1-ին, 5.4.2-րդ և 5.4.3-րդ ենթաբաժիններում ներկայացված բնականոն շահագործման, նախագծային ու արտանախագծային վթարների վերլուծությունների արդյունքները և առաջարկությունները: Անհրաժեշտ է դիտարկել այդ վերլուծությունները և գնահատականներն ամբողջությամբ` ելնելով այն բանից, որ դրանք ցույց են տալիս ՀԱԷԿ-ի` գոյություն ունեցող նախագծային անվտանգությունը: Անհրաժեշտ է նաև դիտարկել շահագործման փորձի վերլուծության արդյունքները, որոնք ներկայացված են 5.5-րդ ենթաբաժնում:

Անվտանգության մակարդակը` հաշվի առնելով անվտանգության բարձրացման պլանավորված միջոցառումները

Հարկավոր է ներկայացնել անվտանգության սպասվելիք մակարդակը` հաշվի առնելով սույն բաժնում նկարագրված միջոցառումների ներդրումը: Հարկավոր է վերջնական եզրակացություն տալ էներգաբլոկի հետագա շահագործման ընթացքում անվտանգության վերաբերյալ` հաշվի առնելով անվտանգության բարձրացման պլանավորված միջոցառումները:

Մասնավորապես, անհրաժեշտ է ներկայացնել եզրակացություն`

- նախատեսված անվտանգության միջոցառումների բավարար լինելու մասին.

- շահագործման արդյունավետության մասին` հաշվի առնելով դրա ազդեցությունն էներգաբլոկի անվտանգության բարձրացման վրա.

- նորմերի, կանոնների պահանջների և կարգավորող մարմնի կարգադրագրերի կատարման մասին,

- էներգաբլոկի անվտանգության մասին հետագա շահագործման ընթացքում` հաշվի առնելով պլանավորված միջոցառումների իրականացումը:

Պետք է ցույց տալ, որ ՀԱէԿ-ի կողմից նախատեսված են բոլոր միջոցառումները` որոշակի ժամկետում էներգաբլոկի անվտանգ շահագործումն ապահովելու համար:

 

(հավելվածը խմբ. 28.06.18 թիվ 751-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 2013-Ն
Որոշում