Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

041.0935.110718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2018 թվականի N 935-Ա

 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 31-ը, մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 11-ի

N 935-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Է. Աղաջանյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի

                         նախագահ)

 

    Ա. Խառատյան        - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Ա. Ջանջուղազյան    - Ֆինանսների նախարար

 

    Լ. Մակունց         - Մշակույթի նախարար

 

Ա. Հարությունյան  - Կրթության և գիտության նախարար

 

    Մ. Հայրապետյան     - Սփյուռքի նախարար

 

    Դ. Տոնոյան         - Պաշտպանության նախարար

 

    Ս. Պապիկյան        - Տարածքային կառավարման և  զարգացման նախարար

 

    Զ. Մնացականյան     - Արտաքին գործերի նախարար

 

    Վ. Օսիպյան         - Ոստիկանության պետ

 

    Տ. Մարգարյան       - Երևանի  քաղաքապետ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.07.2018
N 935-Ա
Որոշում