Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0948.160718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2018 թվականի N 948-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար 2018 թվականի հուլիսի 14-18-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք), ինչպես նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով 2018 թվականի հուլիսի 18-21-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություններ` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:

2. Պատվիրակությունների` ԱՄՆ (Նյու Յորք և Վաշինգտոն) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Արարատ Միրզոյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը և Արման Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մարգարիտա Հակոբյանինը, Բաբկեն Տեր Գրիգորյանինը և Հակոբ Արշակյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Խաչիկ Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

3. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գյուլազյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Հայկարամ Նահապետյանի` հուլիսի 15-18-ը Վաշինգտոն - Նյու Յորք - Վաշինգտոն գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակությունների` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն) մեկնելու հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թվականի հուլիսի 16-ի

N 948-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-18-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (ՆՅՈՒ ՅՈՐՔ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Միրզոյան        - առաջին փոխվարչապետ

 

    Զ. Մնացականյան     - արտաքին գործերի նախարար

 

    Հ. Արշակյան        - տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի առաջին տեղակալ

 

Բ. Տեր Գրիգորյան  - սփյուռքի նախարարի տեղակալ

 

    Ս. Ավետիսյան       - առաջին փոխվարչապետի խորհրդական

 

    Ա. Հովհաննիսյան    - արտաքին գործերի նախարարության միջազգային

                         կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի

                         վարիչի պաշտոնակատար

 

    Մ. Հակոբյան        - արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի

                         փրկարար ծառայության այլ պետություններում,

                         միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական

                         մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների

                         նախարարության ներկայացուցիչ

 

    Է. Գյուլազյան      - Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի

                         ղեկավար (համաձայնությամբ)

 

    Հ. Նահապետյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Խ. Ադումյան        - թարգմանիչ (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թվականի հուլիսի 16-ի

N 948-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-21-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (ՎԱՇԻՆԳՏՈՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Միրզոյան        - առաջին փոխվարչապետ

 

    Ա. Ավետիսյան       - առաջին փոխվարչապետի խորհրդական

 

    Խ. Ադումյան        - թարգմանիչ (համաձայնությամբ)

 

    Հ. Նահապետյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.07.2018
N 948-Ա
Որոշում