Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ՀՀ ՄՈՒՏՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ՀՀ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՄՈ ...

 

 

040.0793.180718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2018 թվականի N 793-Ն

 

ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին (այսուհետ` գագաթնաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող` օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձանց ազատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

2. Սահմանել, որ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում և չեն մտնում սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնական պատվիրակությունների մեջ, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անձինք առանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում 2018 թվականի հոկտեմբերի 3-15-ը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան տրվում է 2018 թվականի հոկտեմբերի 3-15-ը ժամկետով:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուն պես` համապատասխան ցուցակով, անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն.

2) ցուցակներում ընդգրկված անձանց ծանուցել սույն որոշման մասին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2018
N 793-Ն
Որոշում