Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-28-Ո-64

2018 թ.

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

2018 թվականի հուլիսի 19-ին քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 6-ի թիվ ԲԴԽ-22-Ո-44 որոշմամբ կազմված ցուցակը հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասով, 124-րդ հոդվածի 10-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով` համաձայն հավելվածի:

2. Չհաստատել 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական մասնագիտացման բաժնի մասով:

3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի` քրեական մասնագիտացման բաժնի մասով իրականացնել արտահերթ համալրում: Համալրման նպատակով դիմած թեկնածուների վերաբերյալ տվյալները նախապես տեղակայել դատական իշխանության պաշտոնական կայքում` հանրային իրազեկման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. հուլիսի 19

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. հուլիսի 19-ի

թիվ ԲԴԽ-28-Ո-64 որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ

 

._____________________________________________________________________.

|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ,  |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |    ՊԱՇՏՈՆԸ     |

|  |ՀԱՅՐԱՆՈՒՆ         |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ   |                |                |

|__|__________________|_____________|________________|________________|

|1.|ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Նարեկ  |1985 թ.      |ՀՀ դատական      |Ղեկավարի        |

|  |Աշոտի             |Կոտայքի մարզ,|դեպարտամենտ,    |տեղակալ,        |

|  |                  |ք. Աբովյան   |ՀՀ ԳԱԱ ԳՄԿ      |Դատական         |

|  |                  |             |իրավագիտության  |պրակտիկայի      |

|  |                  |             |ամբիոն          |ամփոփման և      |

|  |                  |             |                |վիճակագրության  |

|  |                  |             |                |վարչության պետ, |

|  |                  |             |                |ի.գ.թ., դոցենտ  |

|__|__________________|_____________|________________|________________|

|2.|ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ     |1976 թ.      |Հայաստանում     |ի.գ.թ., դասախոս |

|  |Կարեն Վաչիկի      |ք. Երևան     |Ֆրանսիական      |                |

|  |                  |             |համալսարան      |                |

|__|__________________|_____________|________________|________________|

|3.|ՍԵՐՈԲՅԱՆ Դավիթ    |1968 թ.      |Երևանի  պետական |ի.գ.թ., դոցենտ  |

|  |Մարատի            |ք. Վանաձոր   |համալսարանի     |                |

|  |                  |             |քաղաքացիական    |                |

|  |                  |             |իրավունքի ամբիոն|                |

._____________________________________________________________________.

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
19.07.2018
N ԲԴԽ-28-Ո-64
Որոշում