Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0951.160718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2018 թվականի N 951-Ա

 

ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ԱՊՀ անդամ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ նիստին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների գիտական և ստեղծագործական մտավորականության` «Երկխոսությունը ԱՊՀ-ում` XXI դարի հումանիտար համագործակցության հեռանկարները» խորագրով 13-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և Մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, ԱՊՀ անդամ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) հետ ծրագրերի համակարգող Անահիտ Մնացականյանի` 2018 թվականի հունիսի 18-21-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.07.2018
N 951-Ա
Որոշում