Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0953.160718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2018 թվականի N 953-Ա

 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հունիսի 26-28-ը Վաշինգտոնում Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնի շրջանակներում կազմակերպված «Հայաստան. ստեղծելով տուն» լայնամասշտաբ ծրագրի պաշտոնական բացման արարողությանը ներկա գտնվելու, ինչպես նաև հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի և Հարավային Կալիֆոռնիայի մշակութային համալսարանների ղեկավարների, Գլենդելի քաղաքապետի, քաղաքային խորհրդի ղեկավարի և Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի` 2018 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը`

1) Վաշինգտոնում օրապահիկի և գիշերակացի, կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաշինգտոն-Լոս Անջելես ճանապարհածախսը, Լոս Անջելեսում գիշերակացի, օրապահիկի և ներքին տրանսպորտի ծախսերը, կատարվել են հրավիրող կողմի հաշվին.

3) Երևան-Վաշինգտոն և Լոս Անջելես-Երևան ճանապարհածախսը, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.07.2018
N 953-Ա
Որոշում