Սեղմել Esc փակելու համար:
ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾ ...

 

 

041.0985.200718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2018 թվականի N 985-Ա

 

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին գործուղել 2018 թվականի հուլիսի 24-26-ը Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)` արտերկրում բնակվող կիպրացիների համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու ու համայնքային հանդիպումներ կազմակերպելու նպատակով և 2018 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 7-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (հուլիսի 27-31-ը` Լոս Անջելես, օգոստոսի 1-3-ը` Նյու Յորք, օգոստոսի 4-5-ը` Բոստոն, օգոստոսի 6-7-ը` Նյու Յորք) Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու ու համայնքային հանդիպումներ կազմակերպելու նպատակով:

2. Մխիթար Հայրապետյանի` Կիպրոսի Հանրապետություն (օրապահիկը և ճանապարհածախսը) և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Մխիթար Հայրապետյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Կիպրոսի Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.07.2018
N 985-Ա
Որոշում