Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ` ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂ ...

 

 

041.0986.200718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2018 թվականի N 986-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ` ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`

1. Ստեղծել աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող` հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով:

2. Հաստատել`

1) աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2) աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 20-ի

N 986-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ` ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի

                         ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Տ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

                         աշխատանքների համակարգման գրասենյակի փորձագետ

 

    Տ. Գալստյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Մ. Նահապետյան      - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

 

    Խ. Աբաջյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և

                         վերլուծության վարչության պետ

 

    Ա. Ավագյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության

                         վարչության ընդերքի պահպանության քաղաքականության

                         բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ա. Ղարաբեկյան      - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         խորհրդական

 

    Հ. Սարոյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման

                         գործակալության մթնոլորտ արտանետումների և

                         օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման

                         թույլտվությունների բաժնի պետ

 

    Ա. Այվազյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի

                         գործակալության պետի պաշտոնակատար

 

    Խ. Բաբայան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         տնօրենի տեղակալ

 

    Ռ. Գրիգորյան       - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի

                         հիգիենայի բաժնի պետ

 

    Ռ. Աբովյան         - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ոչ վարակիչ

                         հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների

                         համաճարակաբանության բաժնի պետ

 

    Ն. Բակունց         - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

 

    Ն. Վարդանյան       - ՀՀ փաստաբանական պալատի անդամ (համաձայնությամբ)

 

    Մ. Վիլլիամս        - Թթվային դրենաժի (այդ թվում` պոչամբարների

                         շահագործման) հետևանքների կանխատեսման և

                         կառավարման, ազդեցության ախտորոշման, հանքի փակման,

                         մակերևութային/ ընդերքային հիդրոքիմիայի,

                         երկրաբանատեխնիկական և հիդրոերկրաբանական հարցերով

                         փորձագետ, գիտությունների թեկնածու

                         (համաձայնությամբ)

 

    Ք. Անդերսոն        - Ազդակիր համայնքի ներկայացուցիչների գույքագրման,

                         կանխատեսվող խնդիրների վերհանման, տեղաբնակների

                         պատշաճ ներգրավվածության ապահովման, համայնքի

                         ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների

                         («ողջամիտ ջանասիրության» սկզբունքով) ազդեցության

                         գնահատման, հանքարդյունաբերության բնագավառում

                         հանրային պատասխանատվության, սոցիալ մարդաբանության

                         և մարդու իրավունքների հարցերով փորձագետ,

                         գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

    Ս. Թևանյան         - Երևանի  պետական համալսարանի քաղաքացիական

                         իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական

                         գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի

                         «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի

                         պահպանություն» ամբիոնի վարիչ, տեխնիկական

                         գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ս. Մկրտչյան        - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

                         «Լեռնամետալուրգիական արդյունաբերության և

                         բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում»

                         ֆակուլտետի բնօգտագործման և տնտեսագիտության

                         ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների

                         թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

 

    Լ. Սահակյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         երկրաբանության ինստիտուտի գիտության գծով

                         փոխտնօրեն (համաձայնությամբ)

 

    Գ. Տեփանոսյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի`

                         շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի վարիչ

                         (համաձայնությամբ)

 

    Խ. Սապոնջյան       - Հայաստանի հանքարդյունաբերողների և  մետալուրգների

                         միության փոխնախագահ (համաձայնությամբ)

 

    Շ. Խաչատրյան       - Երևանի  պետական համալսարանի աշխարհագրության և  

                         երկրաբանության ֆակուլտետի` ռեգիոնալ

                         երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար

                         հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ,

                         երկրաբանական գիտությունների դոցենտ

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Մանվելյան       - Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի

                         ղեկավար (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 20-ի

N 986-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ` ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Աշխատանքային խմբի նպատակն է փաստահավաք գործունեության միջոցով, ընդերքօգտագործման ոլորտում աշխատող ընկերությունների գործունեության, նախագծային և այլ փաստաթղթերի դիտազննության հիման վրա գնահատել այդ գործունեության սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունները, վերհանել հանքարդյունաբերության ոլորտում առկա բնապահպանական, առողջապահական ռիսկերը և խնդիրները, առաջարկել վերջիններիս լուծման հնարավոր տարբերակներ` աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանքարդունաբերության ոլորտում միջազգային չափանիշերին համապատասխանող քաղաքականության ներդրմանն ու իրագործմանը: Աշխատանքային խումբն իրականացնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխանության համեմատական իրավավերլուծություն և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային հանդիպումների միջոցով:

5. Աշխատանքային խումբը ղեկավարում և հանդիպումները հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը:

6. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարը կարող է աշխատանքային խմբի այլ անդամի հանձնարարել վարելու աշխատանքային հանդիպումները:

Աշխատանքային խմբի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու են ստանալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, ընդերքօգտագործող ընկերությունից (համաձայնությամբ) տվյալ հանքավայրին կամ ընդերքօգտագործման ծրագրին առնչվող փաստաթղթեր և այլ տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են աշխատանքային խմբի առջև դրված խնդիրները լուծելու համար: Ընդերքօգտագործող ընկերության համաձայնությամբ` աշխատանքային խմբի անդամները կարող են մուտք գործել հանքավայրի տարածք` դիտազննություն իրականացնելու համար:

7. Պահպանելով շահագրգիռ կողմերի ներկայացվածության հավասարակշռությունը` աշխատանքային խմբի ղեկավարի համաձայնությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել և իրականացվող աշխատանքներին օժանդակել քաղաքացիական հասարակության, ազդակիր համայնքի և դիտազննության օբյեկտ հանդիսացող ընկերության ներկայացուցիչներ:

8. Աշխատանքային խմբի գործունեությունը բաց է զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման համար:

9. Աշխատանքային խմբի հանդիպումներն արձանագրվում են: Արձանագրությունը ներառում է հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, յուրաքանչյուր հարցի կապակցությամբ շահագրգիռ կողմերի և աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները:

10. Արձանագրությունն ստորագրվում է աշխատանքային խմբի ղեկավարի և աշխատանքային խմբի` հանդիպմանը մասնակցած մյուս անդամների կողմից: Աշխատանքային խմբի հանդիպման արձանագրությունները երկօրյա ժամկետում աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

11. Աշխատանքային խմբի ղեկավարը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները, հանրությանը պարբերաբար իրազեկում է գործողությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

12. Յուրաքանչյուր ընդերքօգտագործող ընկերությունում աշխատանքային խմբի կողմից իրականացվող դիտազննությունը չի կարող գերազանցել 12 աշխատանքային օրը:

13. Աշխատանքային խմբի ղեկավարն ընդերքօգտագործող յուրաքանչյուր ընկերությունում դիտազննության ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով դիտազննության արդյունքները, հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

14. Աշխատանքային խմբի նպատակներով պայմանավորված` ընդերքօգտագործող ընկերություններում դիտազննությունների ավարտից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային խումբը կազմում է ամփոփ հաշվետվության նախագիծ:

15. Աշխատանքային խմբի ղեկավարի կողմից կազմված հաշվետվության նախագիծն աշխատանքային խմբի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանրային քննարկումների, որոնց արդյունքներով հաշվետվության նախագիծը կարող է ենթարկվել լրացումների:

16. Հանրային քննարկումներից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարի կողմից հաշվետվությունը կարող է վերախմբագրվել:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը հաշվետվությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.07.2018
N 986-Ա
Որոշում