Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍ ...

 

 

041.1002.230718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2018 թվականի N 1002-Ա

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը`

1) կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) նախապես քննարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ անհրաժեշտության կարող է քննարկել նաև Եվրասիական տնտեսական միությանն առնչվող այլ հարցեր.

3) դիտարկում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերը գործողության մեջ դնելու` պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կատարված աշխատանքները:

3. «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` կոլեգիայի ու խորհրդի նիստերի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի հաճախականությունը:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը, իսկ հանձնաժողովի նախագահի կողմից հրավերի դեպքում ապահովել մասնակցություն հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 23-ի

N 1002-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Շ. Քոչարյան        - Արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Վ. Քոչարյան        - Արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ա. Բաբայան         - Տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Պողոսյան        - Ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Տ. Արզումանյան     - Էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների

                         նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան  - Գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Ա. Փամբուխչյան     - Տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Մանուկյան       - Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի առաջին

                         տեղակալ

 

    Մ. Փաշայան         - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Ավանեսյան       - Առողջապահության նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - Տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Ի. Ղափլանյան       - Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Սաֆյան          - Վիճակագրական կոմիտեի խորհրդի անդամ

 

    Գ. Ավետիսյան       - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

 

    Կ. Փոլադյան        - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Դարբինյան       - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Բաղդասարյան     - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

                         անդամ (համաձայնությամբ)

 

    Լ. Ավետիսյան       - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)

 

    Լ. Թումյան         - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի

                         Միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի

                         պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.07.2018
N 1002-Ա
Որոշում