Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2018 թվականի N 25-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի (այսուհետ` ծրագիր) նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը, ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքի մասին ներկայացնել գրավոր տեղեկատվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2018 թ. հուլիսի 12-ի

N 25-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Վ. Սիսեռյան        - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Գ. Սանոսյան        - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ  

 

    Վ. Գևորգյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ

 

    Կ. Ղազարյան        - «Վալլեքս» խմբի ընկերությունների պղնձի ծրագրի

                         ղեկավար (համաձայնությամբ)

 

    Ա. Եգանյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական

                         քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի

                         քարտուղար)

 

 

pin
Փոխվարչապետ
12.07.2018
N 25-Ա
Որոշում