Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1007.250718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2018 թվականի N 1007-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 26-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Խառատյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Միքայել Փաշայանինը և Արման Շահինյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Պետրոսյանինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

5) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Կարեն Վանյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Դավիթ Աբազյանինը և Ղազար Ղազարյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

6) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի հուլիսի 26-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ, իսկ հուլիսի 27-ին` Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 25-ի

N 1007-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-27-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Վ. Տողանյան        - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Ա. Խառատյան        - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Վ. Ներսեսյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետի խորհրդական

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱԳՆ-ի

                         ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության

                         վարչության պետ (25.07.2018թ.-27.07.2018 թ.)

 

    Մ. Փաշայան         - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Եղոյան          - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Հայրապետով      - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

 

    Գ. Պետրոսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պետի տեղակալ

                         (22.07.2018 թ.-27.07.2018 թ.)

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի բաժնի պետ

                         (22.07.2018 թ.-27.07.2018 թ.)

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ

 

Անվտանգություն

 

    Գ. Մովսեսյան       - Պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Առաքելյան       - Պետական պահպանության ծառայության աշխատող

                         (22.07.2018 թ.-27.07.2018 թ.)

 

    Կ. Վանյան          - Պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Գրիգորյան       - Պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ղ. Ղազարյան        - Պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Դ. Աբազյան         - Պետական պահպանության ծառայության աշխատող

                         (22.07.2018 թ.-27.07.2018 թ.)

 

ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Շահինյան        - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ռ. Վարդերեսյան     - Հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Թ. Կադաևչյան       - «Արարատ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ռափյան          - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Մկրչյան         - «Արարատնյուզ.էյ-էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Հովհաննիսյան    - «Արմլուր.էյ-էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Շ. Գալստյան        - «Ֆակտոր.էյ-էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Հակոբյան        - «Պանորամա.էյ-էմ»  լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - «Արմինֆո» լրատվական կայքի թղթակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.07.2018
N 1007-Ա
Որոշում