Սեղմել Esc փակելու համար:
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԲԿԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԱԴ ...

 

 

040.0823.300718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2018 թվականի N 823-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԲԿԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին (ծնվ.` 1995 թվականի ապրիլի 8-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Ե. Քոչարի փող., շենք 27, բն. 14, Կենտրոնի ԶԿ, նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում` մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:

2. Դավիթ Վարդանի Մադոյանին (ծնվ.` 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Վ. Համբարձումյան փող., տուն 8, Արմավիրի ԶԿ, բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոն) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում` մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2018
N 823-Ա
Որոշում