Սեղմել Esc փակելու համար:
ՖՐԱՆԿՈՖՈՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 17-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ Ն ...

 

 

041.1030.300718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2018 թվականի N 1030-Ա

 

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 17-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը` 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովին` մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 30-ի

N 1030-Ա որոշման

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահի

                         տեղակալ)

 

    Ա. Թորոսյան        - ՀՀ առողջապահության նախարար

 

    Դ. Ռոստոմյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

 

    Լ. Մակունց         - ՀՀ մշակույթի նախարար

 

    Ա. Մինասյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարար

 

    Լ. Վահրադյան       - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարար

 

    Ա. Ջանջուղազյան    - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Ա. Վանեցյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

    Վ. Օսիպյան         - ՀՀ ոստիկանության պետ

 

    Տ. Ռևազյան         - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

 

    Կ. Արեյան          - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի  

                         քաղաքապետի պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Վ. Մելիքյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.07.2018
N 1030-Ա
Որոշում