Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 հուլիսի 2018 թվականի N 548-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն Հավելված N 1-ի,

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների վարչական վիճակագրական հաշվետվության ներկայացման կարգը` համաձայն Հավելված N 2-ի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հունվարի 8-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2018 թվականի հուլիսի 24-ի

թիվ 548-Ն հրամանի

 

ՁԵՎ 1-ՏՏ

(ամսական)

 

._____________________________________________________________________.

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|               ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ                      |

|                 ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                       |

|                                                                     |

|ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ  |

|                  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ                        |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը                                 |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է _____________________________________________________ |

|                                 (անվանումը)                         |

|Գտնվելու վայրը ___________________________________  I__I__I__I__I    |

|               (գործունեության իրականացման հասցեն,   (փոստային դասիչ)|

|               անհատ ձեռնարկատիրոջ դեպքում`                          |

|               բնակության վայրը և  գործունեության                    |

|               իրականացման հասցեն)                                   |

|                                                                     |

|Մարզը, համայնքը/վարչական շրջանը, ________ I__I__I__I__I__I__I__I__I  |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ I__I__I__I__I__I |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I  |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I       |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ___________________________________________       |

|Էլեկտրոնային փոստ ____________________________@___________________   |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ                                               |

._____________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

(ամիս)

 

ԲԱԺԻՆ 1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշը         |Տողի   |Ծա-|Արտա-  |այդ թվում` |Ներմու|այդ թվում` |

|                  |համարը |վա-|հանում,|նշել երկիրը|ծում, |նշել երկիրը|

|                  |       |լը |ընդա-  |(ները)     |ընդա- |(ները)     |

|             __   |       |   |մենը   |___________|մենը  |___________|

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|     Ա            |   Բ   | 1 |   2   | 3|4 | 5| 6|  7   | 8 | 9 |10 |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|Ընդամենը, (115,   |110    |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|120 և  125 տողերի |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գումարը)          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|այդ թվում`        |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|Ծրագրային         |115    |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ապահովման մշակման,|       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|խորհրդատվություն- |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ների և  հարակից   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գործունեություն   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|համակարգչային     |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեխնիկայի         |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|բնագավառում,      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ընդամենը          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|(115.1-115.5      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տողերի գումարը)   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|այդ թվում`        |115.1  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ծրագրային         |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ապահովման մշակման |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|խորհրդատվական     |115.2  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գործունեություն   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|համակարգչային     |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեխնոլոգիաների    |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|բնագավառում       |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|համակարգչային     |115.3  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|համակարգերի       |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|կառավարման        |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գործունեություն   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|ծրագրային         |115.4  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ապահովման մշակման |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|լիցենզիոն         |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|վճարները` ոչ      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|վերարտադրության   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|և  տարածման       |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|նպատակով          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|այլ               |115.5  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|Տվյալների մշակման,|120    |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ցանցում           |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեղեկատվության    |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեղաբաշխման և     |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|հարակից           |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գործունեության,   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|վեբ-պորտալների    |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|հետ կապված        |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գործողությունների,|       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ընդամենը (120.1-  |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|120.2 տողերի      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գումարը)          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|այդ թվում`        |120.1  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տվյալների մշակման,|       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ցանցում           |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեղեկատվության    |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեղաբաշխման       |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|վեբ-պորտալների հետ|120.2  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|կապված գործողու-  |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|թյունների         |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|Համակարգչային     |125    |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ծրագրերի          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|հրատարակություն,  |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ընդամենը (125.1,  |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|125.2 տողերի      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գումարը)          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|այդ թվում`        |125.1  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|համակարգչային     |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|խաղերի            |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|հրատարակություն   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|այլ համակարգչային |125.2  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ծրագրերի          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|հրատարակություն   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|Տեղեկատվության    |130    |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|մատակարարման այլ  |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գործունեության,   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ընդամենը (130.1,  |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|130.2 տողերի      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գումարը)          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|այդ թվում`        |130.1  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|նորությունների    |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|գործակալություն-  |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ների              |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|այլ               |130.2  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|Համակարգիչների և  |135    |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ծայրամասային      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|սարքվածքների      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|նորոգում, ընդամենը|       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|Գրառված կրիչների  |140    |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|բազմացում,        |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ընդամենը          |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|Ընդամենը          |145    |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեղեկատվական      |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեխնոլոգիաների    |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|բնագավառին        |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|չվերաբերվող այլ   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ծառայություններ   |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|որից` (նշել       |145.1  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|ծառայության       |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|տեսակը)           |       |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|                  |145.2  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

|__________________|_______|___|_______|__|__|__|__|______|___|___|___|

|                  |145.3  |   |       |  |  |  |  |      |   |   |   |

._____________________________________________________________________.

 

                   ԲԱԺԻՆ 2. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ                   ՄԱՐԴ

.____________________________________________________________________.

|Ցուցանիշը                                           |Տողի   |Ընդա-  |

|                                                    |համարը |մենը   |

|____________________________________________________|_______|_______|

|Աշխատողների միջին ամսական թվաքանակը (տասնորդական    |150    |       |

|ճշտությամբ)                                         |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|                                                    |       |Ընդա-  |

|                                                    |       |մենը   |

|                                                    |       |(Կիսամ-|

|                                                    |       |յակ)   |

|____________________________________________________|_______|_______|

|Ընկերության աշխատողների ընդհանուր թվաքանակը         |155    |       |

|(մասնագիտական և  տեխնիկական անձնակազմ) (հաստիքային  |       |       |

|և  պայմանագրային/ոչ հաստիքային աշխատակիցներ)        |       |       |

|ընդամենը (155.1, 155.2, 155.3, 155.4, 155.5 տողերի  |       |       |

|գումարը), որից`                                     |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Մասնագիտական/տեխնիկական        |ՈՒսանող (բակալավր,  |155.1  |       |

|անձնակազմ                      |մագիստրոս)          |       |       |

|                               |____________________|_______|_______|

|                               |Բարձրագույն         |155.2  |       |

|                               |կրթությամբ          |       |       |

|                               |(բակալավր)          |       |       |

|                               |____________________|_______|_______|

|                               |Բարձրագույն         |155.3  |       |

|                               |կրթությամբ          |       |       |

|                               |(մագիստրոս և  բարձր)|       |       |

|                               |____________________|_______|_______|

|                               |Բարձրագույն         |155.4  |       |

|                               |կրթություն չունեցող |       |       |

|                               |աշխատակիցներ        |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Պայմանագրային/ոչ հաստիքային/ աշխատակիցներ           |155.5  |       |

|(քաղաքացիաիրավական պայմանագրով և  համատեղությամբ    |       |       |

|աշխատողներ)                                         |       |       |

|(Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության նպատակով)       |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Աշխատողների թվաքանակի բաշխումն ըստ սեռի     |Տղամարդ|155.5.1|       |

|(բացի սպասարկող անձնակազմից) (հաստիքային և  |_______|_______|_______|

|պայմանագրային/ոչ հաստիքային աշխատողներ)     |ԿԻՆ    |155.5.2|       |

|(Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության         |       |       |       |

|նպատակով)                                   |       |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ղեկավար անձնակազմ (բացի տնօրենից)                   |160    |       |

|(Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության նպատակով)       |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Վաճառքի/մարքեթինգի գծով աշխատակիցներ (Լրացվում է ՏՏ |165    |       |

|ոլորտի հետազոտության նպատակով)                      |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Սպասարկող անձնակազմ (անվտանգություն, մաքրություն և  |170    |       |

|այլն) (Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության նպատակով) |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|____________________________________________________|_______|_______|

|ԲԱԺԻՆ 3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                  |       |ՀՀ դրամ|

|____________________________________________________|_______|_______|

|Ցուցանիշը                                           |Տողի   |Ծավալը |

|                                                    |համարը |(Կիսամ-|

|                                                    |       |յակ)   |

|____________________________________________________|_______|_______|

|Ընկերության ընդհանուր կապիտալում օտարերկրյա         |175    |       |

|բաժնեմասնակցությունը (նշել տոկոսային հարաբերությամբ)|       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Նշել երկիրը (ները)                                  |175.1  |       |

|____________________________________________________|_______|_______|

|                                                    |175.2  |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ընկերության կողմից կատարված ներդրումները, ընդամենը  |180    |       |

|(180.1,180.2,180.3,180.4,180.5 տողերի գումարը), այդ |       |       |

|թվում`                                              |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Աշխատակիցների մասնագիտական ուսուցմանը,              |180.1  |       |

|վերապատրաստմանն ուղղված ներդրումները                |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ընկերության սեփական արտադրանքի զարգացմանն ուղղված   |180.2  |       |

|ներդրումները                                         |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Սարքավորումների ձեռքբերման ուղղված ներդրումները     |180.3  |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ծրագրային ապահովման թարմացմանն ուղղված ներդրումները |180.4  |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ընկերության կողմից այլ ընկերության մեջ կատարված     |180.5  |       |

|ներդրումները                                        |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ընկերության կողմից կատարված ծախսերը ընդամենը        |185    |       |

|(185.1, 185.2, 185.3 տողերի գումարը), այդ թվում`    |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված ծախսերը       |185.1  |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ծրագրային ապահովման թարմացմանն ուղղված ծախսերը      |185.2  |       |

|____________________________________________________|_______|_______|

|Սարքավորանքի ձեռքբերմանն ուղղված ծախսերը            |185.3  |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ընկերության ստացած արտաքին ֆինանսավորման չափը,      |190    |       |

|ընդամենը (190.1,190.2,190.3,190.4,190.5,190.6 տողերի|       |       |

|գումարը), (Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության       |       |       |

|նպատակով) այդ թվում`                                |       |       |

|____________________________________________________|_______|_______|

|Ընկերության ստացած արտաքին     |Դրամաշնորհներ       |190.1  |       |

|ֆինանսավորման չափը             |____________________|_______|_______|

|                               |Վենչուրային         |190.2  |       |

|                               |հիմնադրամ           |       |       |

|                               |____________________|_______|_______|

|                               |«Հրեշտակ» ներդրողներ|190.3  |       |

|                               |____________________|_______|_______|

|                               |Բանկեր/միկրովարկեր  |190.4  |       |

|                               |____________________|_______|_______|

|                               |Մատակարարներ        |190.5  |       |

|                               |____________________|_______|_______|

|                               |Այլ աղբյուրներ      |190.6  |       |

.____________________________________________________________________.

 

    Ղեկավար                    ______________________   ________________

                                (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ ______________________  ________________

    կամ այլ լիազորված անձ)      (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն)

 

«__» __________20___թ.

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների և

    տեղեկատվայնացման վարչություն 010 590-078       «__» __________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2018 թվականի հուլիսի 24-ի

թիվ 548-Ն հրամանի

 

ԿԱՐԳԸ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների վարչական վիճակագրական հաշվետվության մասին» ՁԵՎ 1-ՏՏ վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման հետ հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն էլեկտրոնային եղանակով /տեղեկատվական համակարգի միջոցով/` սույն կարգով սահմանված պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.

1) իրացում,

2) սեփական կարիքների համար օգտագործում,

3) բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում,

4) պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն: Ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,

5) Անհատույց փոխանցում և այլն:

6. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետևյալ հիմնական տեսակները (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 874-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը` փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի):

 

    1) Ծրագրային ապահովման մշակում,                     (ծածկագիր) 62

խորհրդատվություններ և հարակից գործունեություն

համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում

    ա. Ծրագրային ապահովման մշակում                      (ծածկագիր) 62.01.0

    բ. Խորհրդատվական գործունեություն համակարգչային      (ծածկագիր) 62.02.0

տեխնոլոգիաների բնագավառում

    գ. Համակարգչային համակարգերի կառավարման             (ծածկագիր) 62.03.0

գործունեության

    դ. տեղեկատվական տեխնոլոգիաների և  համակարգչային     (ծածկագիր) 62.09.0

տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն

    2) Տեղեկատվական ծառայությունների մատուցում          (ծածկագիր) 63

    2.1) Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության      (ծածկագիր) 63.1

տեղաբաշխում և հարակից գործունեության,

վեբ-պորտալների հետ կապված գործողություններ

    ա. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության        (ծածկագիր) 63.11.0

տեղաբաշխում և հարակից գործունեություն

    բ. վեբ-պորտալների հետ կապված գործողություններ       (ծածկագիր) 63.12.0

    3) Համակարգչային ծրագրերի հրատարակություն           (ծածկագիր) 58.2

    ա. համակարգչային խաղերի հրատարակություն             (ծածկագիր) 58.21.0

    բ. այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն       (ծածկագիր) 58.29.0

4) Տեղեկատվության մատակարարման այլ գործունեության   (ծածկագիր) 63.9

    ա. Նորությունների գործակալությունների               (ծածկագիր) 63.91.0

բ. Տեղեկատվության մատակարարման այլ գործունեության   (ծածկագիր) 63.99.0

    5) Համակարգիչների և  ծայրամասային սարքվածքների      (ծածկագիր) 95.11.0

նորոգման

    6) Գրառված կրիչների բազմացման                       (ծածկագիր) 18.20.0

 

7. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշը դա հավաքական դասակարգչային խմբավորում է, որը հաշվարկվում է Եվրոստատի մեթոդաբանական ստանդարտներին համապատասխան (http://ec.europa.eu/eurostat/ramon/nomenclatures/index.cfm?TargetUrl= DSP_NOM_DTL_VIEW&StrNom=CL_NACE2&StrLanguageCode=EN&IntPcKey=&IntKey= 40966001&StrLayoutCode=HIERARC HIC&IntCurrentPage=3) և համաձայն տնտեսական գործունեության տեսակների երկրորդ վերանայմամբ (ՏԳՏԴ խմբ.2) Հայաստանի դասակարգչի (ՏԳՏՀԴ) ներառում է 62` «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում», 63.1` «Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ» և 58.2` «Համակարգչային ծրագրերի հրատարակություն» փաստացի գործունեության հիմնական տեսակի համապատասխան ծածկագրերով գործունեության տեսակները:

8. Հաշվետվության դիմային մասի «Մարզը, համայնքը/ վարչական շրջանը» տողը լրացվում է համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչ հաստատելու մասին» թիվ 1209-Ն հրամանի:

9. Արտահանում (սյունակ 2). Ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի: Արտահանման ցուցանիշը կարող է ներառել նաև հաշվետու ամսին նախորդող ժամանակաշրջաններում արտադրված ապրանքների ու ծառայությունների ծավալը:

10. Ներմուծում (սյունակ 3). Ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի և անուղղակի հարկերի:

11. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում` երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հաշվետվությունը կազմված է երեք բաժնից.

1) ԲԱԺԻՆ 1` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2) ԲԱԺԻՆ 2` ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ

3) ԲԱԺԻՆ 3` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13. Բաժին 1-ի ծավալը (սյունակ 1) ցուցանիշի հաշվառումն իրականացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա, առանց ավելացված արժեքի ու այլ անուղղակի հարկերի` հաշվեգրման սկզբունքով:

14. Տող 110-ը ներառում է հաշվետվության 115, 120, և 125 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:

15. Տող 115-ը ներառում է ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատվությունները և հարակից գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում:

1) Տող 115.1-ը` ծրագրային ապահովման մշակումը, ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը, համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբկայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցումը պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին:

ա. Ծրագրերի ապահովման մշակման ծառայությունները չեն ներառում օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, առանձնահատուկ շուկայի համար սպառողի պահանջներին չհարմարեցված ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը սեփական միջոցներով, համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, երբ ծրագրային ապահովումը փոխկապակցված է համակարգչային համակարգի հետ և դրա անբաժան մասն է կազմում:

2) Տող 115.2-ը` խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները:

ա. Համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի խորհրդատվական ծառայությունները չեն ներառում համակարգչային տեխնիկական միջոցների կամ ծրագրային ապահովման առևտուրը, համակարգիչների տեղադրումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը, ծրագրային ապահովման տեղադրումը, խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը:

3) Տող 115.3-ը` համակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները:

4) Տող 115.4-ը` ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարները ոչ վերարտադրության և տարածման նպատակով, ներառում է հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրային ապահովման լիցենզիոն վճարները:

5) Տող 115.5-ը` այլ ծառայությունները, ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային ծառայությունների բնագավառում այլ գործունեությունը, այն է` ծրագրային ապահովման տեղադրումը, խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը:

ա. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը չի ներառում համակարգիչների տեղադրումը, համակարգչային ծրագրավորման գործունեությունը, համակարգչային խորհրդատվական գործունեությունը, համակարգչային միջոցների կառավարման գործունեությունը տվյալների մշակումը, տեղեկատվության տեղաբաշխման ծառայությունները:

16. Տող 120-ը` տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ պորտալների հետ կապված գործողությունները ներառում են ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակման և հարակից ծառայությունները, ինչպես նաև ինտերնետում որոնման համակարգերի և այլ պորտալների (ինտեգրված տեղեկատվության տրամադրման համար նախատեսված վեբ-կայքերի) մշակումը և տեղադրումը:

1) Տող 120.1-ը` տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխումը և հարակից գործունեությունը ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակումը (օգտագործողների կողմից տրամադրված կամ բնօրինակ ծրագրերի կիրառմամբ տվյալների լրիվ մշակումը, տվյալների ավտոմատացված մշակումն ու ներանցումն ապահովող ծառայությունները, ներառյալ տվյալների հիմնապահեստների կառավարման ծառայություններ) և հարակից ծառայությունները, կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hօstiոg service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hօstiոg), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում:

ա. Տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխումը և հարակից գործունեությունը չի ներառում այն գործունեությունը, երբ ծառայություններ մատակարարողը օգտագործում է համակարգիչը որպես գործիքի ծառայությունների մատուցման համար:

2) Տող 120.2-ը` վեբ-պորտալների հետ կապված գործողությունները, ներառում են գործողություններ կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով, գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես, օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը:

ա. Վեբ-պորտալների հետ կապված գործողությունները չեն ներառում գրքերի, ամսագրերի, թերթերի և այլնի հրատարակությունը ինտերնետի միջոցով, ռադիոհեռարձակումը ինտերնետի միջոցով:

17. Տող 125-ը` համակարգչային ծրագրերի հրատարակություն:

1) Տող 125.1-ը` ներառում է համակարգչային խաղերի հրատարակություն:

2) Տող 125.2-ը` այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն, ներառում է` պատրաստի (չհարմարեցված սպառողի պահանջներին) ծրագրային ապահովման` օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակություն ներառյալ ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը առանձնահատուկ շուկայի համար, սեփական միջոցներով:

ա. Համակարգչային ծրագրերի հրատարակությունը չի ներառում ծրագրային ապահովման բազմացումը, չհարմարեցված ծրագրային ապահովման մանրածախ առևտուրը, չհարմարեցված պատրաստի ծրագրային ապահովման արտադրություն, հրատարակման ոչ ենթակա, ներառյալ առանձնահատուկ շուկայի համար ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները (կիրառական ծրագրերի համակարգչային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում):

18. Տող 130-ը` Տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն, ներառում է նորությունների գործակալությունների և տեղեկատվության մատակարարման այլ գործունեությունը:

1) Տող 130.1-ը` նորությունների գործակալությունները ներառում է նորությունների, նկարների և այլ լրատվության տրամադրմամբ զբաղվող նորությունների սինդիկատների և նորությունների գործակալությունների գործունեություն:

2) Տող 130.2-ը` տեղեկատվական մատակարարման այլ գործունեությունը ներառում է ուրիշ խմբավորումներում չներառված տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն` հաշվողական սարքավորանքի հիման վրա հեռախոսային տեղեկատվական ծառայություններ, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով տեղեկատվության որոնման ծառայություններ, նորությունների կտրածոների, թերթերի կտրածոների և համանման կարճ լուրերի մատակարարման ծառայություններ:

19. Տող 135-ը` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ներառում է անհատական համակարգիչների ու նոութբուքերի նորոգումը և սպասարկումը, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշների և հիշողության այլ սարքվածքների, օպտիկական սկավառակատարերի, տպիչների, մոնիտորների, ստեղնաշարերի, մկնիկների, համակարգչային մանիպուլյատորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների նորոգումը, համակարգչային պրոյեկտորների, համակարգչային սերվերների, շարժական համակարգիչների նորոգումը և սպասարկումը և այլն:

20. Տող 140-ը` գրառված կրիչների բազմացումը, ներառում է ծրագրային ապահովման և տվյալների հիմնապահեստների բնօրինակների վերագրառումը սկավառակների և մագնիսական ժապավենների վրա:

21. Տող 145-ը` ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:

1) Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են.

ա. կապի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մանրածախ և մեծածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի, զվարճությունների, հանգստի, կրթության, առողջապահության, ֆինանսական, ապահովագրական գործունեության, անշարժ գույքի, վարձույթի և լիզինգի, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, անձնական օգտագործման, կենցաղային արտադրատեսակների նորոգման և այլ սպասարկման ծառայությունները, որոնք առանձնացված պետք է արտացոլվեն 145.1-145.3 տողերում:

22. Բաժին 2-ի Տող 150-ի «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով:

1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

23. Տող 155-ում կիսամյակային կտրվածքով լրացվում է հաշվետվությունը լրացնելու պահին ընկերությունում աշխատող հաստիքային և ոչ հաստիքային/պայմանագրային աշխատողների ընդհանուր թվաքանակը: Տող 155-ն իրենից ներկայացնում է 155.1, 155.2, 155.3, 155.4 և 155.5 տողերի հանրագումարը: 155.2, 155.3 և 155.4 տողերում ներկայացվում է հաշվետվությունը լրացնելու պահին ընկերությունում աշխատող և ուսանող չհանդիսացող աշխատողների թվաքանակը:

24. Տող 155-ից մինչև տող 190.6-ը ներառյալ ընկերությունները լրացնում են կիսամյակային կտրվածքով, մինչև տվյալ տարվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Այդ տողերում ընդգրկված հարցադրումները, որոնք նախատեսված են ՏՏ ոլորտի հետազոտության համար, ներկայացվում են միայն վարչական ռեգիստրը վարող մարմնին` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը և որևէ այլ պետական գերատեսչության տրամադրման կամ փոխանցման ենթակա չեն:

25. Հաշվետվության 155.5, 155.5.1, 155.5.2, 160, 165, 170 տողերի ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում` նպատակ ունենալով պարզել ՏՏ ոլորտում զբաղվածների ընդհանուր թվի մեջ մասնագիտական և տեխնիկական աշխատողների, սպասարկող անձնակազմի, կին և տղամարդ աշխատակիցների, այլ մասնագիտական գործունեություն իրականացնողների` (վաճառք, մարքեթինգ) թվային ու տոկոսային հարաբերակցությունը:

26. 3-րդ բաժնի տող 175-ում լրացվում է հաշվետու կիսամյակում ընկերության ընդհանուր կապիտալում օտարերկրյա բաժնեմասնակցության չափը` տոկոսային արտահայտությամբ: Սույն ցուցանիշը տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չէ և հավաքագրվում է ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունների կտրվածքով օտարերկրյա բաժնեմասնակցության ընդհանուր տոկոսային մասնաբաժինը ձևավորելու համար:

27. Տող 180-ում լրացվում է հաշվետու կիսամյակում ընկերության կողմից կատարված ներդրումների ընդհանուր չափը` արտահայտված ՀՀ դրամով: Տող 180-ն իրենից ներկայացնում է 180.1, 180.2, 180.3, 180.4, 180.5 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում` պետության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականության արդյունավետության գնահատման ու զարգացման նպատակով: Ցուցանիշները տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն և հավաքագրվում են ՏՏ ոլորտի ընդհանուր ներդրումային ցուցանիշը ձևավորելու համար:

28. Տող 185-ում լրացվում է հաշվետու կիսամյակում ընկերության կողմից կատարված ծախսերը` արտահայտված ՀՀ դրամով: Տող 185-ն իրենից ներկայացնում է 185.1, 185.2, 185.3 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում և տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն: Դրանք հավաքագրվում են ՏՏ ոլորտում հաշվետու կիսամյակում ՏՏ ընկերությունների կողմից կատարված ծախսերի ընդհանուր գումարային ցուցանիշը ձևավորելու համար:

29. Տող 190-ում ընկերությունը կիսամյակային կտրվածքով տեղեկատվություն է տրամադրում իր ստացած արտաքին ֆինանսավորման մասին` արտահայտված ՀՀ դրամով: Տող 190-ին իրենից ներկայացնում է 190.1, 190.2, 190.3, 190.4, 190.5, 190.6 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում և տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն: Դրանք հավաքագրվում են ՏՏ ոլորտում հաշվետու կիսամյակում ՏՏ ընկերությունների ստացած արտաքին ֆինանսավորման չափի ընդհանուր ցուցանիշը ձևավորելու նպատակով:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
24.07.2018
N 548-Ն
Հրաման