Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵ ...

 

 

040.0840.310718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2018 թվականի N 840-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը.

2) ձեռնարկել միջոցներ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` դրա մասին իրազեկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 19-ի

N 840-Լ որոշման

 

«Հաստատում եմ»

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

Վարդան Արամյան

---------------------------

                                            «»------------------ 2018թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 612-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 1269-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության 2017 թվականի ծրագրի համաձայն (այսուհետ` Ծրագիր) Տեսչությունը 2017 թվականի ընթացքում իրականացրել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրված նպատակային հատկացումների օգտագործման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգումներ:

Իրականացված ստուգումներով ընդգրկվել են նաև պետական և 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության հարցերը:

Տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա` առանձին դեպքերում առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով:

Բացի վերը նշված ծրագրային և հատուկ հանձնարարականներով իրականացված ստուգումներից, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում վերջիններիս պահանջով և առաջադրած հարցերի շրջանակներում տարբեր կազմակերպություններում իրականացվել են համապատասխան ստուգումներ:

 

II. 2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության Տեսչության կողմից իրականացվել են թվով 44 ստուգումներ, այդ թվում.

> Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 1269-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության 2017 թվականի ծրագրով նախատեսված թվով 45 ստուգումներից իրականացվել են թվով 36 ստուգումներ, որից հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են թվով 34-ը, իսկ թվով 2-ը շարունակվել և ավարտվել են 2018 թվականի հունվարին:

- 2017 թվականի ավարտվել են նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության 2016 թվականի ծրագրի շրջանակներում սկսված, սակայն 2016 թվականի չավարտված թվով 4 ստուգումներ:

- Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2017 թվականի ներկայացված պահանջով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են թվով 2 ստուգումներ:

- Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների հիման վրա իրականացվել են թվով 2 ստուգումներ:

- Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների հիման վրա Տեսչության աշխատակիցները մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմիններում (ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի, ԱՊՀ գործադիր կոմիտեի և դրա բաժանմունքի, ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի, և ԱՊՀ տնտեսական դատարանի) իրականացված թվով 5 ստուգումների:

Տեսչության կողմից 2017 թվականի ընթացքում թվով 9 մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով իրականացվել են նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առանձին ծրագրերի գծով հատկացված գումարների ծախսման ճշտության ուսումնասիրություններ:

2017 թվականի ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 4,978,3 մլն. դրամի խախտման փաստեր, որից 3,021,7 մլն. դրամը ենթակա է վերականգնման/ վերաձևակերպման, նույն թվում 2,116,6 մլն. դրամը ենթակա է մուտքագրման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 718,8 մլն. դրամի չափով ենթակա է պակասեցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը, 38,1 մլն. դրամը ենթակա է մուտքագրման Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներ, 8,4 մլն. դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 139,7 մլն. դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման:

Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդամենը 1,109,0 մլն. դրամ (այդ թվում 774,8. մլն դրամը` 2017 թվականի կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, իսկ 334,2 մլն դրամը` նախորդ տարիներին իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից), որից 739,2 մլն. դրամը վերականգնվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 2,5 մլն. դրամը` համայնքային բյուջեներ, 77,5 մլն. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, 289,5 մլն. դրամը հաշվառումով վերաձևակերպվել է, իսկ 0.3 մլն. դրամը մուտքագրվել է կազմակերպության հաշվին:

Տեսչության կողմից կատարված ստուգումներով արձանագրված գումարներից 2017 թվականի ընթացքում վերականգնված կամ վերաձևակերպված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ըստ առանձին տարիների ներկայացվում է ստորև.

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Արձանագրման         |   Վերականգնվել կամ վերաձևակերպվել  է               |

|տարեթիվ             |____________________________________________________|

|                    |Ընդամենը   |Վերականգն-|Պակասեց-|Վերականգն-|Հաշվառու-|

|                    |           |վել է     |վել է   |վել է     |մով      |

|                    |           |բյուջե    |ֆինանսա-|կազմակեր- |վերաձևա- |

|                    |           |          |վորումից|պության   |կերպվել է|

|                    |           |          |        |հաշվին    |         |

|____________________|___________|__________|________|__________|_________|

|      1             |    2      |    3     |    4   |     5    |    6    |

|____________________|___________|__________|________|__________|_________|

|2017թ. կատարված     |  774,769.1|698,827.9*|68,592.8|     275.8|  7,072.6|

|ստուգումներով       |           |          |        |          |         |

|վերականգնված գումար |           |          |        |          |         |

|____________________|___________|__________|________|__________|_________|

|Նախորդ տարի         |  334,161.6|  42,870.4| 8,870.5|     275.8|282,420.7|

|ստուգումներով       |           |          |        |          |         |

|վերականգնված        |           |          |        |          |         |

|գումար, նույն թվում |           |          |        |          |         |

|____________________|___________|__________|________|__________|_________|

|2012 թ.             |    1,911.6|   1,911.6|       -|         -|        -|

|____________________|___________|__________|________|__________|_________|

|2013 թ.             |    1,800.0|   1,800.0|       -|         -|        -|

|____________________|___________|__________|________|__________|_________|

|2014 թ.             |    1,214.8|     630.3|       -|         -|    584.5|

|____________________|___________|__________|________|__________|_________|

|2016 թ.             |  329,235.2|  38,528.5| 8,870.5|         -|281,836.2|

|____________________|___________|__________|________|__________|_________|

|Ընդամենը 2017 թ.    |1,108,930.7| 741,698.3|77,463.3|     275.8|289,493.3|

|ընթացքում           |           |          |        |          |         |

|վերականգնված գումար |           |          |        |          |         |

._________________________________________________________________________.

________________________

*) Նշված գումարից 2,303.3 հազ. դրամը մուտքագրվել է համայնքային բյուջեներ

 

Բացի վերը նշված ստուգումներից Տեսչության աշխատակիցները հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին համապատասխան մասնակցել են թվով 25 շինարարական օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև թվով 8 դատական նիստերի:

Նշվածի հետ միաժամանակ 2017 թվականի ընթացքում տեսչությունն իր մասնակցությունն է բերել տեսչությանը վերապահված իրավասություններին վերաբերող իրավական ակտերի մշակման և Տեսչության կանոնադրությամբ նախատեսված այլ ընթացիկ աշխատանքներին:

2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության 2017 թվականի ծրագրով, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների պահանջով, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականներով և որոշումներով իրականացված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից հավելված 1-ում:

 

Գծապատկեր 1. 2017 թ. ընթացքում իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից վերականգնման/վերաձևակերպման ենթակա գումարների վերաբերյալ

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծապատկեր 2. 2017թ. ստուգումների արդյունքում վերականգնման/վերաձևակերպման ենթակա և փաստացի վերականգնված/վերաձևակերպված գումարների վերաբերյալ

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծապատկեր 3. 2013-2017թթ. իրականացված ստուգումների քանակի, արձանագրված, վերականգնման/ վերաձևակերպման ենթակա և փաստացի վերականգնված/վերաձևակերպված գումարների վերաբերյալ (մլն.դրամ)

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

2017 թվականի վերահսկողության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության ընթացքում Տեսչության կողմից բացահայտված ռիսկերը վերահսկողության ներքո գտնվող մարմինների կողմից թերի կամ անարդյունավետ կառավարման և թույլ հսկողության հետևանքով առաջացած խախտումների ու բացթողումների արդյունք են:

Յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո, արձանագրված խախտումների և թերությունների վերացման ու ռիսկերի հետագա զսպման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից համապատասխան առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ստուգված կազմակերպություններ և/կամ պատկան վերադաս մարմիններ և հսկողություն է իրականացվել վերջիններիս կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:

Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ստացվող տեղեկատվության համաձայն` համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, առանձին դեպքերում խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարների մի մասը վերականգնվել է, իսկ գումարների վերականգնման հարցում ծագած դժվարությունների դեպքում կազմվել են վճարումների ժամանակացույցեր:

Հաշվետու տարվա ընթացքում դեռևս չվերականգնված գումարների վերականգնման ուղղությամբ պատկան մարմինների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

2017 թվականի իրականացված ծրագրային ստուգումներով ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 6 նախարարություններ, նախարարությունների ենթակայության թվով 21 կազմակերպություններ, Երևան համայնքի ենթակայության թվով 2 կազմակերպություններ, թվով 5 տարածքային կառավարման մարմիններ (մարզպետարաններ), մարզպետարաններին ենթակա թվով 2 առողջապահական ընկերություններ և թվով 2 քաղաքային համայնքներ:

 

Ծրագրային ստուգումներով բացահայտված խախտումներ և թերություններ, դրանց վերացման գծով Տեսչության կողմից կատարված առաջարկներ

 

1. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

1. «Վերապատրաստման ծառայություններ» ծրագիր.

Ծրագրի իրականացման ընթացքում չեն ապահովվել պլանավորված թվով վերապատրաստվողների թվաքանակը: Վերապատրաստումների համար գործուղման ծախսերի պլանավորման ժամանակ Երևան քաղաքում գիշերավարձի ծախսերի հաշվարկներում հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերը և թույլ են տրվել ավել ծախսեր նախատեսելու փաստեր:

Վերը նշվածի արդյունքում ՀՀ պետական բյուջեում «Վերապատրաստման ծառայություններ» ծրագրով նախատեսված ծախսերը զգալիորեն թերակատարվել են, իսկ տնտեսված գումարները վերաբաշխումների միջոցով մասամբ ուղղվել են այլ ծախսերի իրականացմանը, մասնավորապես ծախսվել են մարդատար ավտոմեքենայի և համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով:

2. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր (նախարարության և նախարարի աշխատակազմերի մասով).

Առանձին ծախսային հոդվածներով թույլ են տրվել իրական պահանջի համեմատ ՀՀ պետական բյուջեում ավել նախատեսումներ թույլ տալու փաստեր, մասնավորապես, 2013-2014 թթ. նախատեսված գումարներից չի ծախսվել «էներգետիկ ծառայություններ» հոդվածով 54.8%-ը, «Ներքին գործուղումներ» հոդվածով` 55.5%-ը:

Վերը նշված հոդվածներով տնտեսված գումարներից 5000.0 հազ. դրամը հոդվածային վերաբաշխումներով ուղղվել է «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածի ավելացմանը: Միաժամանակ «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածի հաշվին կատարվել են ոչ նպատակային ծախսեր: Մասնավորապես, անտեսելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի «ՀՀ բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» 09.01.2007թ. N 5-Ն հրամանի պահանջները` «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով իրականացվել են 2665.5 հազ. դրամի ոչ նպատակային ծախսեր` Նոր տարվա ու Մարտի 8-ի տոների կապակցությամբ գնվել և աշխատակիցներին են բաշխվել 1810.8 հազ. դրամի նվերներ, ինչպես նաև ձեռք է բերվել 854.7 հազ. դրամի մթերք և տրվել ՀՀ Տավուշի, Լոռռւ ու Արագածոտնի մարզերի թվով 6 համայնքների ղեկավարներին` 170 անապահով ընտանիքներին բաշխելու համար:

Առաջարկվել է.

1. ՀՀ պետական բյուջեում առանձին բյուջետային ծրագրերով գումարների պահանջ ներկայացնելիս և գնումներ կատարելիս հաշվի առնել նաև նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, ինչպես նաև պահեստավորված միջոցների մնացորդները:

2. 2017 թ. ՀՀ պետական բյուջեով «Վերապատրաստման ծառայություններ» ծրագրով ավել նախատեսված գումարները նվազեցնել ֆինանսավորումից:

3. «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով նախատեսված գումարները ծախսել խիստ արդյունավետ, թույլ չտալ ոչ նպատակային ծախսեր կատարելու փաստեր:

 

2. ՀՀ մշակույթի նախարարություն

 

1.»Մշակութային միջոցառումներ» ծրագիր.

Նախահաշիվներում ավել գումարներ նախատեսելու, հաշվետվություններում ավել ծախսեր ներկայացնելու արդյունքում թույլ է տրվել ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորման փաստեր, մասնավորապես`

- մշակութային միջոցառումների անցկացման նպատակով նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված ծախսերի նախահաշիվներում անտեսվել են ՀՀ մշակույթի նախարարի 10.06.2010թ. «ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարվող ծախսերի մասին» N 315-Ա հրամանով հաստատված նորմատիվները և թույլ են տրվել գումարների ավել նախատեսման ու ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման բազմաթիվ փաստեր:

- միջոցառումների իրականացման համար հատկացված գումարների հաշվին վճարվել են կատարողի գրասենյակի վարձակալության վճարները, որպես տրանսպորտային ծախսեր ներկայացվել է կատարողի կողմից ամբողջ տարին տաքսի ծառայությունից օգտվելու, անհատ անձանցից ավտոմեքենաներ վարձակալելու, բենզին ձեռք բերելու և միջոցառման հետ կապ չունեցող այլ ծախսեր:

ՀՀ օրենսդրության պահանջների խախտումով, առանց ՀՀ վարչապետի որոշումների նախարարության աշխատակիցները (բացառությամբ նախարարի և տեղակալների) մեկնել են արտասահման գործուղումների, որոնց վճարված գործուղման գումարը կազմել է 33411.6 հազ. դրամ:

Բազմաթիվ մշակութային միջոցառումների գծով պայմանագրերի կատարման ժամկետներն ավարտվել են, սակայն կատարողների կողմից ֆինանսական հաշվետվություններ չներկայացնելու կամ առանց պատշաճ փաստաթղթերով հիմնավորումներ ներկայացնելու արդյունքում վճարված 335801.7 հազ. դրամը թողնվել է որպես դեբիտորական պարտք:

2. «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագիր.

Արձանագրվել է կատարողական ակտերով ներկայացված ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված, սակայն փաստացի պակաս կատարված աշխատանքներ (ծավալային հավելագրումներ):

Շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի, պայմանագրերի, կատարողական ակտերի փաստաթղթային ստուգմամբ արձանագրվել է ՀՀ պետական բյուջեից կապալառուներին ավել վճարման փաստեր: Մասնավորապես, կատարողական ակտերով քարային աշխատանքներում օգտագործված քարի տեսակը հաշվարկվել է որպես անդեզիտ բազալտ, սակայն աշխատանքներն իրականացվել են ավելի ցածրարժեք` տուֆ քարով: Օգտագործված քարի արժեքը ճիշտ չհաշվարկելու արդյունքում կատարողականների գումարը էականորեն թանկացվել է: Նախագծով և պայմանագրերով եկեղեցու վեղարի բարդ պրոֆիլավոր քարերի տաշի և շարի աշխատանքների մակերեսը առանց հիմնավորումների հաշվարկվել է տաշած քարի տաշվածքի մակերեսի չափից, արդյունքում ավել է հաշվարկվել 18.6 քմ գումարով 2799.4 հազ. դրամ և այլն:

3. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագիր.

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միջոցառումների անցկացման համար հատկացված գումարների ծախսման ընթացքում թույլ են տրվել ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին գործուղման ծախսերի հատուցման վճարման» կարգի, ՀՀ մշակույթի նախարարի 10.06.2010թ. «ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարվող ծախսերի մասին» N 315-Ա հրամանի պահանջների խախտման, նախահաշիվներում ավել գումարներ նախատեսելու, հաշվետվություններում ավել ծախսեր ներկայացնելու փաստեր: Ֆինանսավորվել են այնպիսի ծախսեր, որոնք որևէ իրավական ակտով նախատեսված չեն և հաշվարկներով չեն հիմնավորվել:

Թույլ են տրվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարների հաշվին մշակութային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների հավելագրումներ:

4. «Գրադարանային ծառայություններ», «Թանգարանային ծառայություններ», «Թատերական ներկայացումներ» և «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» ծրագրեր.

ՀՀ պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվարկման ընթացքում անտեսվել է ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1937-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 24.11.2004թ. N 446-Ն հրամանով հաստատված սուբսիդիայի հաշվարկման կարգի պահանջները և սուբսիդիայի հաշվարկման համար անհրաժեշտ առանձին ծախսային հոդվածների հաշվարկների հիմքում չեն դրվել նախորդ տարիների փաստացի ցուցանիշները: Արդյունքում թույլ են տրվել փաստացի ծախսերի համեմատությամբ ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորումների փաստեր:

5. «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Գրականության հրատարակում» ծրագրեր.

«Գրականության հրատարակում» ծրագրով թվով 6 կատարողներ պայմանագրերով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետում չեն կատարել, որոնց հանդեպ պայմանագրերով նախատեսված տույժի գումարը կազմում է ընդամենը 2410.3 հազ. դրամ:

«Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով հրատարակչությունների կողմից աշխատանքները պայմանագրերով սահմանված ժամկետներում կատարելու պայմաններում, վերջիններիս ներկայացրած հաշվետվությունները ժամանակին հաշվապահորեն չեն ձևակերպվել և արդյունքում 4330.0 հազ. դրամը թողնվել է որպես դեբիտորական պարտք:

Ծրագրի գծով կատարողների հետ կնքված պայմանագրերում աշխատանքները սահմանված ժամկետին չկատարելու համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար պայմանագրերով սահմանվել է սիմվոլիկ տույժի գումար` 0.01%-ի չափով: Նշվածի արդյունքում թվով 5 դեպքով կատարողների կողմից 4705.0 հազ. դրամի աշխատանքները պայմանագրերով սահմանված ժամկետում չկատարելու պայմաններում տույժի գումարը կազմել է ընդամենը 44.1 հազ. դրամ:

6. «Երաժշտական դպրոցներում ուսուցում» և «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրեր.

Ծրագրերն իրականացնող «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» և «Երևանի պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ-ները նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված ծառայությունները թերի են մատուցել` սովորողների փաստացի թիվը պակաս է եղել պայմանագրերով նախատեսված թվից: Նշվածի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմում է 591.0 հազ. դրամ:

7. Ավստրիական «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋիե», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» և «Արթսթեք» ընկերությունների կողմից «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների վերազինման ծրագիր.

Ծրագրով ձեռք բերված և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ներին հանձնված 5.681.227,2 հազ. դրամի հիմնական միջոցները` գույքը, նշված ՊՈԱԿ-ներում չեն հաշվառվել:

8. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» (նախարարության և նախարարի աշխատակազմեր) ծրագրեր.

Առանձին ծախսային հոդվածներով ՀՀ պետական բյուջեում գումարները նախատեսվել են առանց հաշվի առնելու նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու իրական պահանջը, արդյունքում գոյացել են էական տնտեսումներ: Մասնավորապես, «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով նախարարի աշխատակազմում տարիներ շարունակ նախատեսված գումարները բացարձակապես չեն ծախսվել, նախարարության աշխատակազմում ծախսվել են նախատեսված գումարի 50%-ը: «Կապի ծառայություններ» հոդվածով տնտեսումները կազմել է մինչև 62%:

Անտեսվել է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները և «Գրասենյակային նյութեր և հագուստ», «Կենցաղային և հանրային նյութեր» հոդվածներով ձեռք բերված նյութերը առանց փաստացի ծախսերի մասին փաստաթղթերի առկայության ձևակերպվել են ծախսերով:

9. «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծրագիր.

Մեկ դեպքով պաշտոնական պատվիրակության հյուրերի թվի (89 անձ) համեմատությամբ ճաշկերույթին մասնակցած անձանց թիվը հաշվետվությամբ ներկայացվել է գրեթե երկու անգամ ավել (170 անձ): Մեկ այլ դեպքով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված կարգի անտեսմամբ մեկ անձի համար սահմանված մինչև 12500.0 դրամի փոխարեն պաշտոնական ճաշկերույթի համար մեկ անձի հաշվով վճարվել է 25500 դրամ կամ կրկնակի անգամ ավել: Արդյունքում ավել գումար է վճարվել 1755.0 հազ. դրամի չափով:

Առաջարկվել է.

1. ՀՀ պետական բյուջեում առանձին մշակութային միջոցառումների իրականացման նպատակով գումարների նախատեսման հայտեր ներկայացնելիս դրանք նախապես հիմնավորել միջոցառումների իրականացման համար պահանջվող ծախսերի իրատեսական հաշվարկներով (նշվածը առաջին հերթին վերաբերում է պարբերաբար իրականացվող մշակութային միջոցառումներին` «Աջակցություն միջազգային երաժշտական փառատոներին», «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն, «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ» միջոցառումներին):

2. Խիստ հսկողություն սահմանել կատարողների հետ կնքվող պայմանագրերում մշակութային միջոցառումների իրականացման ծախսերի նախահաշիվների հիմնավորության նկատմամբ: Նախահաշիվների կազմման ընթացքում առանձին ծախսային հոդվածներով գումարները հաշվարկելիս ղեկավարվել տվյալ բնագավառի օրենսդրական ակտերի պահանջներով:

3. Բարձրացնել պահանջկոտությունը կատարողների կողմից միջոցառումների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման նկատմամբ, այն հաշվով, որ բացառվեն հաշվետվություններում անհիմն ծախսեր ներկայացնելու և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելու փաստերը:

4. Հանձնարարել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը` եռամսյա ժամկետում գույքագրել ծրագրի գծով առկա դեբիտորական պարտքերը, առաջնահերթ գույքագրելով այն դեբիտորական պարտքերը, որոնց պայմանագրերի կատարման ժամկետներն ավարտվել են: Գույքագրման արդյունքում կատարողների հետ կազմել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր, պարտքերը արդարացված լինելու դեպքում դրանք գանձել ՀՀ պետական բյուջե, հակառակ դեպքում ձևակերպել ծախսերով:

5. Կատարողների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգապահության բարձրացման նպատակով վերանայել կնքվող պայմանագրերում հաշվետվությունները ժամկետին չներկայացնելու համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար նախատեսված տույժի տոկոսադրույքը:

6. Նախարարի և նախարարության աշխատակազմի աշխատակիցներին արտասահման գործուղումները իրականացնել խստորեն ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշման պահանջներով:

7. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման աշխատանքների կանոնակարգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարի հաստատմանը ներկայացնել այդ աշխատանքների իրականացման նորմատիվատեխնիկական ակտերի փաթեթ:

8. Կազմել հուշարձանների նորոգման և վերականգնման աշխատանքներում օգտագործվող նոր քարերի մշակման, տաշվածքի և տեղադրման աշխատանքների միավորի հիմնավոր գներ, առանձնացնելով այդ քարերի ավանդական եղանակով և մեքենայացված եղանակով մշակման միավորի գները: Միաժամանակ խիստ հսկողություն սահմանել կատարողական ակտերում նոր տեղադրվող քարերի մշակման, տաշվածքի և տեղադրման աշխատանքները նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան իրականացնելու նկատմամբ:

9. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում նոր քարերի ու բարդ կրաշաղախի միավորի գները հաշվարկելիս նախապես ուսումնասիրել շուկան և գները համապատասխանեցնել տվյալ ժամանակաշրջանի իրական շուկայական գներին:

10. Բարձրացնել հսկողությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների կատարման նկատմամբ, կանխել շինվերանորոգման աշխատանքներում կապալառու կազմակերպությունների կողմից հավելագրումներ թույլ տալու դեպքերը: Այդ նպատակով, մասնավորապես, ուժեղացնել տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ պահանջկոտությունը, վերջիններիս հետ կնքվող ծառայությունների ձեռք բերման պայմանագրերում ամրագրել ոչ պատշաճ մատուցված ծառայության համար պատասխանատվության անհրաժեշտ նորմեր:

11. Բացառել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարների ծախսման ընթացքում բյուջետային միջոցների հաշվին ոչ նպատակային ծախսերի, շինարարական աշխատանքների գծով հավելագրումների, անհիմն դեբիտորական պարտքերի գոյացման փաստերը:

12. «Գրադարանային ծառայություններ», «Թանգարանային ծառայություններ», «Թատերական ներկայացումներ» և «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» ծրագրերով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման ընթացքում ղեկավարվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից հաստատված «Գրադարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման», «Թատրոններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման», «Համերգային կազմակերպություններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման» և «Թանգարաններին, արգելոցներին, արգելոց-թանգարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման» կարգերի պահանջներով:

13. Հանձնարարել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» և «Երևանի պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ-ների տնօրեններին` ապահովել նախարարության հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների (մասնավորապես սովորողների թվի մասով) թերակատարման դեպքում համապատասխան չափով նվազեցնել պայմանագրային գումարները:

14. Հանձնարարել «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների տնօրեններին «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների վերազինման ծրագրով ստացված գույքը հաշվառել ՊՈԱԿ-ների հաշվեկշռում, վարել դրանց անալիտիկ հաշվառում:

15. Խստորեն ղեկավարվել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և «Գրասենյակային նյութեր և հագուստ», «Կենցաղային և հանրային նյութեր» հոդվածներով ձեռք բերված նյութերը նախարարությունում մուտքագրելուց հետո, փաստացի ծախսերով ձևակերպել բացառապես ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:

16. «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծրագրով ծախսերն իրականացնելիս ղեկավարվել ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով:

17. Ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումները ՀՀ պետական բյուջե:

 

3. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

 

1. «Խաղարկային կինոնկարների արտադրություն» և «Կինո-Ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» ծրագրերով հատկացված գումարները առանձին դեպքերում ծախսվել են` խախտելով ՀՀ կառավարության 25.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման և վճարման» կարգի պահանջները, որի արդյունքում թվով 5 դեպքով տարբեր աշխատակիցների անվամբ ավել են հաշվարկել և վճարել ընդհանուր գումարով 490.4 հազ. դրամի գործուղման ծախսեր:

2. «Տարօրինակ Հեքիաթ» ֆիլմի արտադրության համար կազմված և ՀՀ մշակույթի նախարարության կողմից ընդունված նախահաշվով գործուղման ծախսերի հոդվածով տնտեսված գումարներից որպես հոնորար վճարվել է 450.0 հազ. դրամ այն դեպքում, երբ նույն նախահաշվով այդ ծախսը նախատեսված էր կատարել պրոդյուսորի միջոցների հաշվին:

3. ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրություն» ծրագրով` «ՀԷՑ» ՓԲԸ-ի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրերով կոնկրետ հասցեներում էլեկտրաէներգիայի մատակարարման և կապի ծառայություններ նախատեսված չլինելու, ինչպես նաև այդ հասցեներում մատուցված ծառայությունների համար հաշիվների բացակայության պայմաններում տարբեր հոդվածներով նախատեսված գումարներից կատարվել են (ձևակերպվել են) էլեկտրաէներգիայի և կապի ծառայության գծով 787.0 հազ. դրամի ծախսեր` դրանք ՊՈԱԿ-ի 2014թ. և 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվներով էլեկտրաէներգիայի և կապի ծառայության գծով նախատեսված գումարների հաշվին կատարելու փոխարեն:

4. «Ազգային կինոծրագրերի իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ստուգմամբ պարզվել է, որ 2015թ. պայմանագրին կից ծախսերի ճշտված նախահաշվի համաձայն «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով նախատեսվել և փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվությամբ պատվիրատուին է ներկայացվել 655.6 հազ. դրամի ծախսեր: Ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ գումարից 165.0 հազ. դրամը ծախսվել է քաղաքացիաիրավական ծառայությունների ձեռք բերման համար (գույքի տեղափոխման ծառայությունների արժեք) այն դեպքում, երբ նույն նախահաշվով տվյալ ծախսը նախատեսված է եղել կատարել արտաբյուջետային միջոցների հաշվին:

5. 2016թ. պայմանագրին կից ծախսերի ճշտված նախահաշվի համաձայն «Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ» հոդվածով նախատեսվել և փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվությամբ պատվիրատուին է ներկայացվել 130410.4 հազ. դրամի ծախսեր: Նշված գումարից 209.3 հազ. դրամը ծախսվել է «ՀԾ հաշվապահ 6» ծրագրի ձեռք բերման և ուսուցման, ինչպես նաև քաղիրավական ծառայությունների ձեռք բերման համար (վեբ կայքի սպասարկում) այն դեպքում, երբ նույն նախահաշվով տվյալ ծախսերը նախատեսված է եղել կատարել արտաբյուջետային միջոցների հաշվին:

6. 2016թ. պայմանագրին կից ծախսերի ճշտված նախահաշվի համաձայն «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով նախատեսվել և փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվությամբ պատվիրատուին են ներկայացվել 538.6 հազ. դրամի ծախսեր: Նշված գումարից 228.3 հազ. դրամը ծախսվել է «ՀԾ հաշվապահ 6» ծրագրի ձեռք բերման և ուսուցման, ինչպես նաև քաղիրավական ծառայությունների ձեռք բերման համար (հեռախոսային ցանցի վերամիացման և ծրագրավորման աշխատանքներ) այն դեպքում, երբ նույն նախահաշվով տվյալ ծախսերը նախատեսված է եղել կատարել արտաբյուջետային միջոցների հաշվին:

7. «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի գծով պայմանագրով նախատեսված 947.0 հազ. դրամից 135.0 հազ. դրամը ծախսվել է վառելիքի (բենզին) ձեռք բերման համար: Որպես վերը նշված ծախսի հիմնավորող փաստաթղթեր ստուգմանը ներկայացվել են թվով 7 ՀԴՄ կտրոններ, որից թվով 3 ՀԴՄ կտրոնների համաձայն ձեռք է բերվել 141.9 լիտր բենզին` ընդհանուր գումարով 61.7 հազ. դրամի: Մնացած թվով 4 ՀԴՄ կտրոնները ջնջված էին, ուստի և տարբերություն կազմող 73.7 հազ. դրամի ծախսը չի հիմնավորվում:

Առաջարկվել է.

1. ՊՈԱԿ-ում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները:

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց` իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Ձեռնարկել միջոցներ ակտով արձանագրված 2403.7 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

 

4. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ

 

1. ՊՈԱԿ-ը, խախտելով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2004թ. նոյեմբերի 24-ի N 446-Ն հրամանով հաստատված կարգի 2-կետի պահանջները (այն է` «շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն»), 2014թ. տարեկան ծախսերի նախահաշվով վառելիքի, ջեռուցման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ծախսեր հոդվածներով ավել ծախս է նախատեսվել 8855.4 հազ.դրամ, 2015թ` 4534.1 հազ.դրամ, 2016թ` 9629.2 հազ.դրամ, իսկ 2017թ` 12840.3 հազ.դրամ:

2. ՊՈԱԿ-ը խախտելով ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի 3-կետի պահանջը` հատուկ նպատակային այլ նյութեր հոդվածով 2014թ. և 2015թ. 2240.0 հազ. դրամ հատկացնելով ձեռք է բերել թվով 8 հսկիչ - դրամարկղային մեքենաներ (MF - 2351):

3. ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև 23.01.2014թ. կնքված «Սուբսիդիայի տրամադրման» N 15 պայմանագրին կից հավելված 1-ով նախատեսվել է պատկերասրահի թվով 60000 այցելուների սպասարկում (մարդ), որից 60%-ը վճարովի: Փաստացի վճարովի այցելուների թվաքանակը կազմել է ընդամենը 18957 մարդ (26%) կամ ՊՈԱԿ-ը չի ապահովել վերը նշված պայմանագրով նախատեսված վճարովի ծառայությունների մատուցման ծավալները, որի պատճառով 2014թ. ընթացքում չի ապահովել մոտ 7384.7 հազ.դրամի (17043 x 433.3 դրամ միջին տոմսի արժեք), 2015թ` 5020.6 հազ.դրամի, իսկ 2016թ` 4508.5 հազ.դրամի լրացուցիչ եկամուտի ստացումը:

4. Գործուղման ծախսերի փոխհատուցման գործընթացում խախտվել է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` կազմակերպության աշխատակիցներ չհանդիսացող անձանց վճարվել են 2940.5 հազ.դրամի առհաշիվ գումարներ, միաժամանակ թույլ է տրվել նաև 41.1 հազ. դրամի չափով գործուղման ծախսերի նորմաներից ավել վճարում:

5. ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի միջև կնքված «Դրամաշնորհի հատկացման» N 10 պայմանագրով նախատեսված գործուղման ծախսերի ճշտության ստուգմամբ պարզվեց որ ավել է հաշվարկվել և վճարվել 709.8 հազ.դրամ:

- Խախտելով ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի 3-րդ կետի պահանջը` ՊՈԱԿ-ի կողմից «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին փոխանցված 2400.0 հազ. դրամի հաշվին վերջինս «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ից համաձայն 17.06.2016թ. հաշիվ - ապրանքագրի` թանգարանային առարկաների հիմնական ֆոնդերի համալրման նպատակով ձեռք է բերել «Ջրաբերդ» տիպի ձեռագործ գորգ (10.31 քմ), կատարելով կապիտալ բնույթի ծախս:

- 2016թ. սուբսիդիայի գումարից 9597.0 հազ. դրամը չի ծախսվել ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿԻ միջև 30.01.2015թ. կնքված «Սուբսիդիայի տրամադրման» N 15 պայմանագրի հավելված 1-ով նախատեսված թանգարանային առարկաների ու հավաքածուների պահպանման, համալրման, հաշվառման, հանրահռչակման, այցելուների սպասարկման և այլ գործառույթների իրականացման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի 2016թ. տարեկան ծախսերի նախահաշվով նախատեսված մշտական ցուցադրություն իրականացնելու նպատակով, այլ փոխանցվել է նախարարության համակարգում գործող այլ ՊՈԱԿ-ներին` կատարելով հատկացված սուբսիդիայի գումարի ոչ նպատակային ծախսեր: Բացի այդ, սուբսիդիայի գումարից 1251.6 հազ. դրամը ծախսվել է ՀՀ մշակույթի նախարարության նախասրահի և աշխատասենյակների ձևավորման համար կտավի վրա գեղանկարների վերատպության և շրջանակավորման նպատակով` կատարելով հատկացված սուբսիդիայի գումարի ոչ նպատակային ծախս:

Փաստորեն ՊՈԱԿ-ի կողմից 2016թ. համար հատկացված սուբսիդիայի գումարից կատարվել է 10848.6 հազ. դրամի (9597.0+1251.6) ոչ նպատակային ծախս:

6. Մշտական ցուցադրություն հոդվածով հատկացված սուբսիդիայի գումարից 3829.6 հազ. դրամ և 3120.0 հազ. դրամ 27.12.2016թ. թվով երկու հաշիվ - ապրանքագրերի համաձայն փոխանցել է «Գալիմա» և «Ստեկո» ՍՊԸ-ներին համապատասխանաբար` Ինտերյերի համապատասխան գորգածածկույթ (կավրոլին) և ապակե միջնորմ վիտրաժ, ապակե դեկորատիվ դռներ ձեռք բերելու համար: Փաստորեն 6949.6 հազ. դրամի չափով ձեռք են բերվել կապիտալ ակտիվներ` կատարելով ոչ նպատակային ծախս:

7. ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի միջև 2016թ. կնքված «Սուբսիդիայի տրամադրման» N 15 պայմանագրի գումարից «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին փոխանցած գումարից կատարված գործուղման ծախսերի ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ավել է հաշվարկվել և վճարվել 2300.0 հազ.դրամ:

8. ՊՈԱԿ-ի և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի (իրավահաջորդ «Յուքոմ» ՍՊԸ-ի) միջև 01.08.2009թ. կնքված N 063YE և ՊՈԱԿ-ի ու «Արմենտել ՓԲԸ-ի» միջև 23.06.2011թ. կնքված N ARM -C258/11 պայմանագրերի գործողության ժամկետները լրանալու պայմաններում ՊՈԱԿ-ը չի առաջնորդվել վերը նշված որոշման 6-րդ կետով սահմանված դրույթով և վերջիններիս հետ չի կնքել եռակողմ պայմանագրեր, որի արդյունքում ստացված վարձավճարների գումարները չեն փոխանցվել «կապի օպերատորների կողմից վարձավճարների փոխանցման դեպոզիտ (ժամանակավոր)» N 900008000086 հաշվեհամարին և չի բաշխվել որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված համամասնություններով:

Արդյունքում ՀՀ պետական բյուջեին հասանելիք 17556.0 հազ.դրամ վարձակալական վճարները ՀՀ պետական բյուջե վճարելու փոխարեն օգտագործվել է ՊՈԱԿ-ի կողմից:

9. Գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգմամբ պարզվեց, որ ՊՈԱԿ-ի կողմից 2014թ. ընթացքում բանակցային ընթացակարգով ձեռք է բերվել ընդամենը 2240.0 հազ. դրամի թվով 8 հսկիչ - դրամարկղային մեքենա (MF-2351), խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները, այն է` գնման գինը չպետք է գերազանցի բազային միավորը:

10. 2015թ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է 28878.4 հազ. դրամի գնումներ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի և «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» 10.02.2011թ. N 168-Ն որոշման 4-րդ բաժնի 22-րդ կետի պահանջները (այն է` գնումների գործընթացի կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև հրապարակված գնումների պլանի առկայությունն է) և գնումներն իրականացրել է առանց հաստատված գնումների պլանի առկայության:

Առաջարկվել է.

1. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում քննարկել ստուգմամբ արձանագրված փաստերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

2. Ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

3. ՊՈԱԿ-ի կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

4. Միջոցներ ձեռնարկել 2017թ. տարեկան ծախսերի նախահաշվով վառելիք և ջեռուցման ծախսեր հոդվածով ավել նախատեսված 12840.3 հազ.դրամը ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև 30.01.2017թ. կնքված «Սուբսիդիայի տրամադրման» N 15 պայմանագրով նախատեսված գումարից պակասեցման և ՀՀ պետական բյուջե վերադարձման ուղղությամբ:

5. Այսուհետ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման մասին» վարձակալության պայմանագրեր կնքելիս խստորեն պահպանել ՀՀ կառավարության 03.10.2013թ. N 1130-Ն որոշման պահանջները:

6. Միջոցներ ձեռնարկել ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված «Սուբսիդիայի տրամադրման» պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված պատկերասրահի վճարովի և անվճար այցելուների սպասարկման սահմանաչափերի պահպանման և դրա արդյունքում առաջացող լրացուցիչ եկամուտների հավաքագրման ուղղությամբ:

 

5. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

 

1. ՊՈԱԿ-ի միջև կնքված «Սուբսիդիայի տրամադրման» պայմանագրերով սահմանված ծախսերի նախահաշվով նախատեսված և հաշվետվությամբ արտացոլված փաստացի կատարված ծախսերի ճշտության ստուգմամբ արձանագրվել է, որ հաշվետվությամբ առանձին ծախսային հոդվածներով փաստացի ծախսը ավել է ցույց տրվել 917.5 հազ. դրամի չափով:

2. ՊՈԱԿ-ի միջև կնքված «Սուբսիդիայի տրամադրման» պայմանագրով նախատեսված աշխատանքները ամբողջությամբ չկատարելու, սակայն հանձնման-ընդունման ակտում այն ավել ցույց տալու արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է տրամադրվել 1809.8 հազ. դրամ: Աշխատանքները ամբողջությամբ չկատարելու համար հաշվարկվել է տուգանք 9.0 հազ. դրամի չափով: Ընդամենը ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 1818.8 հազ. դրամ:

3. ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և ՊՈԱԿ-ի միջև կնքված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերով նախատեսված աշխատանքների գծով ավել ծախս է ցույց տրվել 310.7 հազ. դրամի չափով:

4. ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված «Դրամաշնորհի հատկացման» պայմանագրով նախատեսված աշխատանքների գծով փաստացի ծախսը ավել է ցույց տրվել 6.2 հազ դրամի չափով:

5. ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված «Սուբսիդիայի տրամադրման» պայմանագրով նախատեսված գործուղման ծախսերի գծով ավել է հաշվարկվել և վճարվել 108.7 հազ. Դրամ, իսկ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերով նախատեսված գործուղման ծախսերի գծով ավել հաշվարկված և վճարված գումարը կազմում է 205.0 հազ. Դրամ: «Դրամաշնորհի հատկացման» պայմանագրով նախատեսված գործուղման ծախսերի գծով ավել հաշվարկված և վճարված գումարը կազմում է 39.8 հազ. Դրամ:

ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված «Դրամաշնորհի հատկացման» պայմանագրով նախատեսված ծառայությունների գծով պակաս ծախսված գումարը կազմում է 193.1 հազ. Դրամ:

6. ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել 4004.1 հազ. դրամի ապրանքանյութական արժեքներ` խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները:

Առաջարկվել է.

1. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում քննարկել ստուգմամբ արձանագրված փաստերը, միջոցներ ձեռնարկել հետագայում արձանագրված խախտումներն ու թերությունները բացառելու ուղղությամբ:

2. Ապահովել ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված գումարների շրջանակներում կնքված պայմանագրերի լիարժեք կատարումը:

3. Ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

4. Գնումների գործընթացը կազմակերպել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

 

6. «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական

թատրոն» ՊՈԱԿ

 

1. Խախտվել է ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջները, կողմերի միջև ստորագրված 2014թ. սուբսիդիայի տրամադրման պայմանագրերի N 2 հավելվածով ՀՀ պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվարկման սահմանված սկզբունքը և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՊՈԱԿ-ին 2014թ. 2-րդ կիսամյակի համար լրացուցիչ սուբսիդիայի գումարի (140000.0 հազ. դրամ) հատկացման ժամանակ հաշվի չի առնվել ստեղծագործական և արտիստական անձնակազմի հավելավճարի հոդվածով նախատեսված ծախսերի 13791.2 հազ. դրամի տնտեսումը, որի արդյունքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՊՈԱԿ-ին ավել սուբսիդիա է տրամադրվել 13791.2 հազ. դրամի չափով:

2. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2013թ. արձանագրված ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 3625.6 հազ.դրամի չափով գումարը ՊՈԱԿ-ի կողմից վճարվել է ՀՀ պետական բյուջեից ստացված սուբսիդիայի հաշվին և ձևակերպվել որպես ծախս: Արդյունքում 2014թ. ՀՀ պետական բյուջեից ավել սուբսիդիա է հատկացվել 3625.6 հազ. դրամի չափով:

3. ՊՈԱԿ-ը խախտելով ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջը, 2014թ. ՀՀ պետական բյուջեից տրվող հատկացումների հաշվին իրականացվող ծախսերում ավել գումար է նախատեսել 7118.7 հազ. դրամի չափով:

4. ՊՈԱԿ-ը, խախտելով ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999թ. հուլիսի 30-ի N 292 հրամանի ու կողմերի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրի համապատասխան կետերի (1; 2.3; 6.1 կետեր) պահանջները, ՊՈԱԿ-ի 2014թ. տարեկան հաշվետվությամբ սուբսիդիայի հաշվին կատարած դրամարկղային ծախսերը ավել է ներկայացրել 4859.7 հազ.դրամով, որը հանգեցրել է նույն գումարի չափով ավել սուբսիդիայի հատկացման:

5. 2014-2017թթ. յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ ՊՈԱԿ-ի կողմից «Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին» հաշվետվությամբ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը սխալ ցույց տալու արդյունքում ավել սուբսիդիա է հաշվարկվել և տրամադրվել 37321.2 հազ.դրամի չափով, այդ թվում 2014թ.` 2458.4 հազ.դրամ, 2015թ.` 12170.8 հազ դրամ, 2016թ.` 14892.3 հազ. դրամ, 2017թ.` 7799.7 հազ.դրամ:

6. ՀՀ կառավարության 24.12.03թ. N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999թ. հուլիսի 30-ի N 292 հրամանի և կողմերի միջև կնքված վերոհիշյալ պայմանագրի N 1 հավելվածի ու պայմանագրի համապատասխան կետերի (1; 2.3.1 կետեր) պահանջներին համապատասխան 2015թ. հիմնական գործունեությունից նախատեսվածից ավել ստացած 29295.8 հազ. դրամի եկամուտը հաշվի չի առնվել ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիայի հաշվարկում, որի արդյունքում ավել սուբսիդիա է հատկացվել նույն գումարի չափով:

7. Խախտվել է «Հաշվապահական Հաշվառման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները և թվով 5 դրամաշնորհի տրամադրման պայմանագրերի շրջանակներում տարբեր ծախսային ուղղությունների գծով փաստացի չկատարված ծախսերի դիմաց ՊՈԱԿ-ի հաշվետվություններով ավել ծախս է ցույց տրվել 1251.5 հազ. դրամի չափով, որն էլ իր հերթին հանգեցրել է նույն գումարի չափով ավել սուբսիդիայի հատկացման:

8. Խախտելով դրամաշնորհի տրամադրման պայմանագրերի 1-ին, 2.3.1 կետերի պահանջները` ՊՈԱԿ-ի կողմից թվով 4 դրամաշնորհի տրամադրման պայմանագրերի շրջանակներում կատարվել են պայմանագրերով չնախատեսված 1954.1 հազ. դրամի ծախսեր, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել սուբսիդիա է հատկացվել նույն գումարի չափով:

9. ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է 3705.1 հազ. դրամի անարդյունավետ ծախս:

10. ՊՈԱԿ-ի կողմից խախտվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 06.08.2007թ. N 433-Ա հրամանի պահանջները և ստուգվող ժամանակաշրջանում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությանը և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար պակաս են հաշվարկվել և ՊՈԱԿ-ի հաշվին չեն մուտքագրվել ընդհանուր գումարով 3171.0 հազ. դրամի չափով դահլիճի վարձակալական վճարներ, այդ թվում` 2014թ. 1239.8 հազ. դրամի չափով, 2015-ին` 1448.4 հազ. դրամ, իսկ 2016-ին` 482.8 հազ. դրամ:

Չգանձված վարձավճարի գումարները չեն ներառվել ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբսիդիայի գումարի հաշվարկներում, որի արդյունքում 2015թ. ՀՀ պետական բյուջեից ավել սուբսիդիա է տրամադրվել 1448.4 հազ. դրամի չափով:

11. Ստուգվող ժամանակահատվածում գրեթե ոչ մի դեպքով ՊՈԱԿ-ի կողմից չի ապահովվել ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրերի N 1 հավելվածով նախատեսված օպերային և բալետային ներկայացումների բեմադրությունների կանխատեսվող քանակական և որակական ցուցանիշների կատարումը:

Նշվածը կատարվել է այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում ՊՈԱԿ-ի վարչական անձնակազմի թվաքանակը 2014թ. 28 հաստիքային միավորի փոխարեն 2015թ. ավելացել է 8 հաստիքային միավորով և կազմել 36 հաստիքային միավոր, իսկ 2016թ` ավելացել է ևս 4 հաստիքային միավորով և կազմել 40 հաստիքային միավոր: Անհրաժեշտ է փաստել նաև, որ ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի հաստիքային միավորներով սահմանված է թվով 5 փոխտնօրենների պաշտոններ, սակայն ՊՈԱԿ-ի կառավարման ոլորտում որևէ բարելավում չի նկատվել:

ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների նման աճի արդյունքում միայն աշխատավարձի գծով ծախսերը 2014- 2016թթ. աճել է 71.6%-ով:

Առաջարկվել է.

1. «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում քննարկել ստուգմամբ արձանագրված փաստերը, միջոցներ ձեռնարկել արձանագրված խախտումներն ու թերությունները հետագայում բացառելու ուղղությամբ:

2. Ապահովել «Մշակութային միջոցառումների իրականացում» և «Օպերային և բալետային արվեստի ներկայացումներ» ծրագրերով ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների լրիվ ծավալով կատարումը, նույն թվում ոչ ֆինանսական` ներկայացումների քանակի, հանդիսատեսների թվի ու դահլիճի ծանրաբեռնվածության ցուցանիշների կատարումը:

3. Այսուհետ «Օպերային և բալետային արվեստի ներկայացումներ» ծրագրով ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացվող «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին», «Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին» հաշվետվություններում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված սուբսիդիայի փաստացի ծախսերի և առկա պարտավորությունների վերաբերյալ ներկայացնել արժանահավատ տվյալներ:

4. ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարները ծախսել` խստորեն ղեկավարվելով ՀՀ մշակույթի նախարարության ու ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրերի անբաժանելի մասը համարվող` ՊՈԱԿ-ի կողմից կազմված և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված «Կազմակերպության եկամուտների և բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի» նախահաշիվներով` բացառելով ճշտված նախահաշիվներով նախատեսված գումարների համեմատ փաստացի ծախսերի շեղումների փաստերը:

5. «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները պատվիրատուին` ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացնել պայմանագրով նախատեսված ժամկետներին:

6. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված 92866.5 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե, իսկ ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև 2017թ. համար կնքված` ՀՀ պետական բյուջեով նախատեսված սուբսիդիայի գումարը պակասեցնել 7799.7 հազ. դրամի չափով:

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից ՊՈԱԿ-ին 100 տոկոս կանխավճար տրամադրելու պայմաններում, վերջինս պարբերաբար չի ապահովում կնքված պայմանագրերով նախատեսված ժամկետներին աշխատանքների կատարումը, այսուհետ բացառել պայմանագրերում 100 տոկոս կանխավճարների նախատեսումները և պայմանագրերով նախատեսված ժամկետներում կատարվելիք աշխատանքների կատարման ժամկետների տեղափոխումը ավելի ուշ ժամկետներ:

8. Քննարկման առարկա դարձնել ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրերի N 1 հավելվածով նախատեսված օպերային և բալետային ներկայացումների բեմադրությունների կանխատեսվող քանակական (հանդիսատեսի թվաքանակ, ներկայացումների քանակ, նոր բեմադրությունների քանակ) և որակական (ստացիոնար մեկ ներկայացման համար դահլիճի միջին ծանրաբեռնվածություն) ցուցանիշների չկատարման պայմաններում ՊՈԱԿ-ի վարչական անձնակազմի թվաքանակի աճման հարցերը և միջոցներ ձեռնարկել վարչական անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում վերանայելով վարչական անձնակազմի հաստիքացուցակը:

9. Բացառել անարդյունավետ ծախսերի իրականացումը:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2018
N 840-Լ
Որոշում