Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵ ...

 

 

040.0840.310718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2018 թվականի N 840-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

7. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ

 

1. «Գրական ժառանգության պահպանում և տարածում և այլ գործառույթներ» ծրագիր.

Աշխատավարձի հոդվածով ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին տնտեսվել է 400.9 հազ. դրամ, որը հաշվետվությամբ ներկայացվել է որպես սեփական միջոցների տնտեսում:

2. «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագիր.

- 20.05.2014թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 158 պայմանագրի շրջանակներում հատկացված 570.4 հազ. դրամից չի ծախսվել 24.7 հազ. դրամը:

- 10.06.2014թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 190 պայմանագրի շրջանակներում հատկացված 2662.2 հազ. դրամից ՊՈԱԿ-ի կողմից պակաս է վերադարձվել 7.3 հազ. դրամ:

Բացի այդ, աշխատանքները պատվիրատուին հանձնվել են պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից ուշ, որի համար չեն հաշվարկվել և չեն գանձվել պայմանագրով նախատեսված տույժի գումարները, որը կազմել է 7.9 հազ. դրամ:

- 22.08.2014թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 361 պայմանագրի շրջանակներում հատկացված գումարից չի ծախսվել 166.8 հազ. դրամ, (ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե), 30.09.2014թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 353 պայմանագրի շրջանակներում հատկացված գումարից 235.1 հազ. դրամ (ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե), 27.09.2015թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 26 պայմանագրի շրջանակներում հատկացված գումարից` 13.9 հազ. դրամ (ենթակա է վերականգնման ՊՈԱԿ-ի հաշվին), 10.04.2015թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 92 պայմանագրի շրջանակներում հատկացված գումարից` 52.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՊՈԱԿ-ի հաշվին, 15.05.2015թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 147 պայմանագրի շրջանակներում հատկացված գումարից` 70.3 հազ. դրամ (որից 58.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՊՈԱԿ-ի հաշվին, իսկ 11.7 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե):

- 24.03.2015թ. կնքված N 59 դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքները ընդունվել են աշխատանքների կատարման սահմանված վերջնաժամկետի խախտմամբ: Աշխատանքների կատարման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետները խախտելու համար չի հաշվարկվել պայմանագրի 5.4 կետով նախատեսված տույժի գումարը, որը կազմել է 100.1 հազ. դրամ: Բացի այդ, պակաս կատարված աշխատանքների դիմաց ավել է վճարվել 78.0 հազ. դրամ:

- 06.04.2015թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 171 պայմանագրի շրջանակներում գործուղվող անձին, որպես օրապահիկի գումար ավել է վճարվել 53.5 հազ. դրամ:

- 06.07.2015թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 215 պայմանագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները կատարվել են սահմանված վերջնաժամկետից ուշ, որի համար չի հաշվարկվել և չի գանձվել պայմանագրի 2.3.7 կետով նախատեսված տույժի գումարը, որը կազմել է 26.3 հազ. դրամ: 07.12.2015թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 383 պայմանագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետում չկատարելու համար պայմանագրով նախատեսված տույժի գումարը պակաս է հաշվարկվել 44.4 հազ. դրամի չափով:

- «Սարգիս Խաչենց ԱՅԲԲԵՆԳԻՄ» հրատարակչության հետ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են սահմանված վերջնաժամկետից ուշ, որի համար չի հաշվարկվել և չի գանձվել պայմանագրի 2.3.7 կետով նախատեսված տույժի գումարը, որը կազմել է 351.0 հազ. դրամ:

- 03.03.2015թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 23 պայմանագրի շրջանակներում ավել է վճարվել 72.6 հազ. դրամ:

- 12.10.2015թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 310 պայմանագրի շրջանակներում` գործուղվողներին վճարված գումարից փաստաթղթերով չի հիմնավորվել 66.0 հազ. դրամի ծախսը, ինչպես նաև ավել վճարված տրանսպորտի 86.3 հազ. դրամը, ընդհանուր գումարով 152.3 հազ. դրամ:

- 02.09.2016թ. կնքված դրամաշնորհի N 284 պայմանագրի շրջանակներում տնտեսվել է 101.1 հազ. դրամ, իսկ 10.10.2016 թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 350 պայմանագրի շրջանակներում` 277.3 հազ. դրամ:

- 05.02.2016 թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 15 պայմանագրի շրջանակներում ֆինանսավորված գումարից չի ծախսվել 20.0 հազ. դրամ:

- 12.04.2016թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 83 պայմանագրի շրջանակներում ֆինանսավորված 4000.0 հազ. դրամի դիմաց աշխատանքներ չեն կատարվել, սակայն պայմանագրի 2.3.4 կետով սահմանված կարգով այդ գումարը հետ չի վերադարձվել, իսկ պատվիրատուի կողմից այդ աշխատանքները չկատարելու համար նախատեսված տուգանքի գումարը չի հաշվարկվել և հետ չի պահանջվել: Չհաշվարկված տուգանքի գումարը կազմել է 20.0 հազ. դրամ:

- ՊՈԱԿ-ի կողմից չի հաշվարկվել և չի պահանջվել «Խաչարամ Կոնսերվատորիա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի 2.3.7 կետով նախատեսված տույժի գումարը, որը 22.06.2017թ. դրությամբ կազմել է 936.0 հազ. դրամ:

- 05.02.2016թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 139 պայմանագրի շրջանակներում ֆինանսավորված գումարից չի ծախսվել 26.5 հազ. դրամ, 17.06.2016 թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 175 պայմանագրի շրջանակներում ֆինանսավորված գումարից չի ծախսվել 35.1 հազ. դրամ, իսկ 23.05.2016 թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 178 պայմանագրի շրջանակներում չի ծախսվել 33.4 հազ. դրամ:

- 01.07.2016թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 190 պայմանագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի N 10.06.2010թ. 315-Ա հրամանի պահանջների խախտման արդյունքում նախահաշվով նախատեսվել և համակարգողին ավել է վճարվել 81.4 հազ. դրամ:

- 17.08.2016թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 264 պայմանագրի շրջանակներում ֆինանսավորված 1221.6 հազ. դրամի դիմաց աշխատանքներ չեն կատարվել, սակայն պայմանագրի 2.3.4 կետով սահմանված կարգով այդ գումարը հետ չի վերադարձվել, իսկ պատվիրատուի կողմից այդ աշխատանքները չկատարելու համար նախատեսված տուգանքի գումարը չի հաշվարկվել և հետ չի պահանջվել: Չհաշվարկված տուգանքի գումարը կազմել է 6.1 հազ. դրամ:

- 07.07.2016թ. կնքված դրամաշնորհի հատկացման N 204 պայմանագրի շրջանակներում ֆինանսավորված 380.0 հազ. դրամի դիմաց աշխատանքներ չեն կատարվել, սակայն պայմանագրի 2.3.4 կետով սահմանված կարգով այդ գումարը հետ չի վերադարձվել, իսկ պատվիրատուի կողմից այդ աշխատանքները չկատարելու համար նախատեսված տուգանքի գումարը չի հաշվարկվել և հետ չի պահանջվել: Չհաշվարկված տուգանքի գումարը կազմել է 1.9 հազ. դրամ:

- Խախտելով ՀՀ Նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի Հ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշման պահանջները` ստուգվող ժամանակաշրջանում թվով 13 դեպքով ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք մեկնել են արտասահման առանց ՀՀ վարչապետի համապատասխան որոշումների առկայության, որոնց դրամաշնորհներով տրամադրված միջոցներից վճարվել է 10994.8 հազ. դրամի գործուղման գումարներ:

3. «Աջակցություն գրականություն հրատարակմանը» ծրագիր.

13.10.2016թ. կնքված աջակցություն գրականություն հրատարակմանը N 98 պայմանագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները կատարվել են սահմանված վերջնաժամկետից ուշ, որի համար պայմանագրով նախատեսված տույժի գումարը պակաս է հաշվարկվել 29.8 հազ. դրամի չափով, իսկ «Հայաստանի գրողների միության» հրատարակչություն ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքները սահմանված վերջնաժամկետից ուշ կատարելու դեպքում չի հաշվարկվել և չի գանձվել 426.3 հազ. դրամ տույժ:

4. «Պետական այլ աղբյուրներից ստացված գումարներով իրականացված միջոցառումներ» (ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ) ծրագիր.

- N 32/0805 պայմանագրի շրջանակներում ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ` գիշերավարձի համար հատկացված գումարներից չի ծախսվել 169.3 հազ. դրամ, որը ՊՈԱԿ-ի դրամարկղ չի մուտքագրվել, N 67/2508 պայմանագրի շրջանակներում գիշերավարձի համար ավել է փոխհատուցվել 218.4 հազ. դրամ:

- N 22/1603 պայմանագրի շրջանակներում գործուղման համար հատկացված, սակայն չծախսված 97.5 հազ. դրամը ՊՈԱԿ-ի դրամարկղ չի մուտքագրվել: Բացի դրանից ՀՀ մշակույթի նախարարի N 10.06.2010թ. 315-Ա հրամանի պահանջների խախտման արդյունքում նախահաշվով նախատեսվել և 50.0 հազ դրամով ավել է վճարվել համակարգողի վարձատրության գումարը:

- N 60/1204 պայմանագրի շրջանակներում գործուղման համար հատկացված, սակայն չծախսված 115.6 հազ. դրամը ՊՈԱԿ-ի դրամարկղ չի մուտքագրվել: ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ ավել է փոխհատուցվել 40.9 հազ. դրամ, որը չի վերադարձվել, իսկ N 36/1805 պայմանագրի շրջանակներում գործուղման համար հատկացված, սակայն չծախսված 175.4 հազ. դրամը չի վերադարձվել: ՀՀ մշակույթի նախարարի N 10.06.2010թ. 315-Ա հրամանի պահանջների խախտման արդյունքում նախահաշվով նախատեսվել և 50.0 հազ դրամով ավել է վճարվել համակարգողի վարձատրության գումարը:

Խախտելով ՀՀ Նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի Հ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշման պահանջները` ստուգվող ժամանակաշրջանում թվով 3 դեպքով նախարարության պաշտոնատար անձինք մեկնել են արտասահման առանց ՀՀ վարչապետի համապատասխան որոշումների առկայության, որոնց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներից վճարվել է 3312.4 հազ. դրամի գործուղման գումար:

5. Այլ խախտումների գծով.

- ֆինանսական միջոցների տրամադրման N 96/2412 պայմանագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՊՈԱԿ-ին հատկացված 12423.2 հազ դրամից չի ծախսվել 5950.2 հազ. դրամը: Իսկ ծախսված 6473.1 հազ. դրամից 1778.0 հազ. դրամի դիմաց աշխատանքներ չեն կատարվել, սակայն պայմանագրի 9.4 կետով սահմանված կարգով այդ գումարը հետ չի վերադարձվել:

- ՊՈԱԿ-ի կողմից առանց որևէ հիմքի առկայության բանկային հաշվից ելքագրվել է 6400.0 հազ. դրամ:

- ՊՈԱԿ-ի հաշվապահի կողմից 2014թ. ապրիլի 26-ին Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից N 177568 դրամարկղի ելքի օրդերով կանխիկացվել է 60.0 հազ. դրամ, սակայն վերը նշված գումարը ընկերության դրամարկղ չի մուտքագրել: Խախտվել է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:

- 2016թ. հաշվապահի անվամբ ապրիլ ամսին հաշվարկվել է 238.3 հազ. դրամի աշխատավարձի և արձակուրդայինի գումար, սակայն վճարվել է 307.8 հազ. դրամ: Արդյունքում առանց որևէ հիմքի ավել է վճարվել 69.5 հազ. դրամ:

- Ստուգվող ժամանակաշրջանում առանց ծախսը հիմնավորող որևէ փաստաթղթի առկայության ֆիզիկական անձի անվամբ վճարվել է 374.4 հազ. դրամ, որպես համակարգչի և տպիչ սարքի վարձավճարի գումար:

- 02.07.2012թ. ՊՈԱԿ-ի և ՊՈԱԿ-ի աշխատակիցների միջև կնքվել են գույքի ժամանակավոր օգտագործման պայմանագրեր, համաձայն որոնց վերջիններիս անձնական հեռախոսահամարների վարձավճարները վճարելու համար ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին կազմակերպության դրամարկղից ստուգվող ժամանակաշրջանում կանխիկ ելքագրվել է 419.1 հազ. դրամ, որը չի բխում ՊՈԱԿ-ի կանոնադրական նպատակներից:

- Ստուգվող ժամանակաշրջանում քաղաքային տրանսպորտից օգտվելու համար (մետրոյի վճար) կազմակերպության հաշվապահի անվամբ ընկերության դրամարկղից վճարել է 39.0 հազ. դրամ, որը չի բխում ՊՈԱԿ-ի կանոնադրական նպատակներից:

- Ստուգվող ժամանակաշրջանում ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 7-րդ և 9-րդ կետերի պահանջների խախտմամբ ընկերության աշխատակիցների անվամբ վճարել է 141.0 հազ. դրամի գործուղման գումար:

- ՊՈԱԿ-ի և «Արեգ-93» ՍՊԸ-ի միջև 10.03.2014 թ. կնքված աշխատանքների կատարման աջակցության N 1 պայմանագրի շրջանակներում` ներկայացված հաշվի համաձայն վճարվել է 700.0 հազ. դրամ: Վերը նշված աշխատանքների կատարման փաստը հավաստող փաստաթղթեր (մասնավորապես աշխատանքների հանձնման-ընդունման ակտեր, պահեստի մուտքի անդորրագրեր կամ այլ) ստուգող խմբին չեն ներկայացվել: Ավելին, չի ներկայացվել նաև պայմանագրին կից N 2 հավելվածով ամրագրված աշխատանքների արդյունքը:

- ՊՈԱԿ-ի բանկային հաշվից առանց որևէ հիմքի առկայության կազմակերպության հաշվապահի անձնական հաշվեհամարին փոխանցվել է 354.2 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում քննարկել ստուգմամբ արձանագրված փաստերը, միջոցներ ձեռնարկել արձանագրված խախտումներն ու թերությունները հետագայում բացառելու ուղղությամբ:

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Ձեռնարկել միջոցներ ակտով արձանագրված 31311.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե, իսկ 3702.5 հազ. դրամը ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնելու ուղղությամբ:

 

8. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր.

Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի մասով 2014-2016թթ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներից չի ծախսվել 654,766.2 հազ.դրամ:

Գոյացած տնտեսումները մասամբ հետևանք են նրան, որ առանձին ծախսային հոդվածներով պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, ինչպես նաև առանձին հոդվածների գծով ծառայությունների ձեռք բերման համար կնքված պայմանագրերի գումարները:

Նախարարի աշխատակազմի մասով 2017թ. «Ներքին գործուղումներ» հոդվածով պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարվա փաստացի ծախսերի մակարդակը:

2. «Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում» ծրագիր.

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվել և հետագայում որպես շահագործման համար ոչ պիտանի, դուրս են գրվել 6 հատ լսողական սարքեր, գումարով 198.4 հազ. դրամ:

3. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագիր.

«Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ-ում հաշմանդամներին պետպատվերի շրջանակներում ծառայություններ մատուցվում են միայն ՀՀ քաղաքացիներին: Սակայն մեկ դեպքով «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով հատկացված գումարի հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի բնակչին հատկացվել է 2 հատ եվրոպական արտադրության լսողական սարք գումարով 160.0 հազ. դրամ:

4. «Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ», «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ», «Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրեր.

Ծրագրերի գծով նախորդ տարիներին մշտապես գոյացել են ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարների համեմատ փաստացի ծախսերի տնտեսումներ: Ընդհանուր առմամբ 2014-2016թթ ՀՀ պետական բյուջեով (ճշտված բյուջե) նախատեսված գումարներից չի ծախսվել 1,062,842.9 հազ.դրամ, որոնք 958,502.8 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրերով չի ֆինանսավորվել, իսկ 104,340.1 հազ. դրամը ֆինանսավորվել է ծրագրերն իրականացնող ՊՈԱԿ-ներին, որը վերջիններիս կողմից չեն ծախսվել:

Նշված ծրագրերով ՀՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված գումարներից 338,876.5 հազ. դրամը չի ներառվել նախարարության և ծրագրերն իրականացնող կազմակերպությունների միջև կնքված 2017թ սուբսիդիաների տրամադրման պայմանագրերում:

5.»Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագիր.

Մեկ դեպքով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված կարգի անտեսմամբ, որոշմամբ սահմանված առավելագույն չափից ավել վճարվել է 280.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով (նախարարության և նախարարի աշխատակազմերի մասով) ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, ինչպես նաև առանձին հոդվածների գծով ծառայությունների ձեռք բերման համար կնքված պայմանագրերի գումարները:

Հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու առանձին հոդվածների գծով ծառայությունների ձեռք բերման համար կնքված պայմանագրերի գումարները 2017թ. ֆինանսավորումից նվազեցնել նախարարության աշխատակազմի մասով` 16,550.2 հազ. դրամ և նախարարի աշխատակազմի մասով` 1,598.0 հազ. դրամ:

2. «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագրով գումարների ծախսման ընթացքում խստորեն ղեկավարվել ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, թույլ չտալ նշված կարգով սահմանված չափաքանակներից ավել վճարումներ կատարելու դեպքեր: Ապահովել որոշմամբ սահմանված առավելագույն չափից ավել վճարված 280.0 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

3. Թույլ չտալ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անարդյունավետ ծախսեր կատարելու դեպքեր, մասնավորապես բացառել շահագործման համար ոչ պիտանի պարագաների ձեռք բերման ու հետագայում խոտանման դեպքեր: Ղեկավարվել «Հայաստանի հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներով` պետպատվերի շրջանակներում ծառայություններ մատուցվում են միայն ՀՀ քաղաքացիներին:

4. «Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ», «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ», «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» և «Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրերով.

- ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս առավելագույնս հաշվի առնել նախորդ տարիների շահառուների թվաքանակները և փաստացի ծախսերի մակարդակները:

- 2017թ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված գումարներից նվազեցնել 138,611.8 հազ. դրամ, նույն թվում` «Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրով` 67,588.2 հազ. դրամ, «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրով` 44,279.2 հազ. դրամ, «Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրով` 26,744.4 հազ. դրամ:

 

9. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

 

1. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագիր.

Առանձին ծախսային հոդվածներով գումարների նախատեսման ընթացքում հաշվի չի առնվել իրական պահանջը և նախատեսվել են ավել ծախսեր: Մասնավորապես ավել նախատեսումներ են թույլ տրվել «Սննդամթերքի ձեռք բերում», «Մաքրիչ և հիգիենիկ նյութեր», «Առողջապահական և լաբորատոր նյութեր» հոդվածներով: «Առողջապահական և լաբորատոր նյութեր» հոդվածով ավել նախատեսված գումարների հաշվին ձեռք են բերվել տվյալ տարվա պահանջը բավարարելու համար անհրաժեշտ առողջապահական ու լաբորատոր նյութերից ավել նյութեր, ստեղծելով չհիմնավորված պահեստավորված միջոցների մնացորդներ:

ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներկայացված հաշվետվությամբ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով ավել ծախս է ներկայացվել և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել 232.1 հազ. դրամ:

ՀՀ պետական բյուջեից հատկացված, սակայն փաստացի պակաս ծախսված միջոցների գծով 2017թ. սկզբի դրությամբ գոյացած դրամական միջոցների մնացորդը մասամբ ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել:

2. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագիր.

Ծրագրով ՊՈԱԿ-ին հատկացված գումարի հաշվին իրականացված հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգերի տեղադրման աշխատանքներում թույլ է տրվել է 770.0 հազ. դրամի հավելագրումներ:

Առաջարկվել է.

1. Ղեկավարվել ՀՀ կառավարության 09.04.2009թ «ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՊՈԱԿ-ների հետ կնքված ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ՊՈԱԿ-ներին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 31.08.2006թ. N 1308-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 382-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և չծախսված դրամական միջոցները պայմանագրով սահմանված ժամկետում հետ վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

2. Նախարարությանը ներկայացվող հաշվետվություններում բացառել փաստացի կատարված ծախսերի համեմատությամբ ավել փոխհատուցման գումարներ ներկայացնելու դեպքերը:

3. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջեի հաշվին:

 

10. «Գավառի մանկատուն»ՊՈԱԿ

 

1. «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից մատակարարված ջերմային էներգիայի դիմաց «Գեղարքունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ վճարել է 2446.6 հազ. դրամ, որը ՀՀ պետական բյուջեից «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին ջեռուցման ծառայությունների դիմաց ամբողջությամբ ֆինանսավորված լինելու պայմաններում ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել: Միաժամանակ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. հունվար-մարտ ամիսների համար «Գեղարքունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ին մատակարարման ենթակա ջերմային էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարի մեծությունը կազմում է 721.2 հազ. դրամ: Այս պայմաններում ՊՈԱԿ-ի կողմից ջերմային էներգիայի գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման գումարը կկազմի` 3167.8 հազ դրամ:

2. 2015-2016թթ. ընթացքում կատարված սննդամթերքի, հանդերձանքի և բենզինի գնման գործընթացում ՊՈԱԿ-ի կողմից խախտվել է ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 35.1 կետի պահանջները և մինչև գնումների հրավերների հաստատումը, գնահատող հանձնաժողովի անդամների կողմից Հայաստանի Հանրապետության համապատասխան շուկաները չեն ուսումնասիրվել և (կամ) հրավերի շրջանակում իրականացվելիք գնումների շուկայական գների մասին գրավոր երաշխավորություններ չեն կազմվել:

3. 2015-2016 թթ. ընթացքում առանձին դեպքերում երեխաների` հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածում ավել սննդի ծախս է կատարվել 9.0 հազ.դրամի չափով:

4. «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից խախտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թ. հունիսի 30-ի N 81-Ա հրամանով հաստատված հաստիքների չափորոշիչի պահանջները և 2015թ. հաստիքացուցակով ավել է նախատեսվել 1.8 դրույք հաստիքային միավոր, որոնց համար ՀՀ պետական բյուջեից փաստացի ֆինանսավորում է հատկացվել 2069.7 հազ.դրամ:

Առաջարկվել է.

1. «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում քննարկել ստուգմամբ արձանագրված փաստերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ:

2. Ապահովել ստուգմամբ արձանագրված 5246.5 հազ.դրամի (3167.8+9.0+2069.7) վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

3. Ջեռուցման ծառայությունների գծով «Գեղարքունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի կողմից հետագա տարիներին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին վճարվելիք գումարների չափով պակասեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև հետագա տարիների համար կնքվելիք պայմանագրերով նախատեսվող ֆինանսավորման ենթակա գումարները` միաժամանակ նվազեցնելով ՀՀ պետական բյուջեից հատկացվելիք ֆինանսավորումները:

4. ՊՈԱԿ-ի կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

 

11. ՀՀ առողջապահության նախարարություն

 

1. «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագիր.

2015-2016թթ գոյացել են էական տնտեսումներ` չի ծախսվել նախատեսված գումարի 35.2%-ը կամ 1,834,0 մլն. դրամ: Տնտեսումները հետևանք են այն բանի, որ գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, ինչպես նաև պահեստավորված միջոցների մնացորդները:

Տնտեսված գումարից 1,091,6 մլն. դրամը վերաբաշխումներով ուղղվել է ՀՀ պետական բյուջեի այլ ծրագրերի ֆինանսավորմանը, բացի այդ փաստացի ծախսերի համեմատ կատարվել են ավել դրամարկղային ծախսեր, որը հանգեցրել է պահեստավորված միջոցների մնացորդների ավելացմանը:

Առանձին դեղորայքներ ձեռք են բերվել պահանջվածից ավելի քանակություններով, հաշվի չեն առնվել նաև դեղորայքի պահեստավորված մնացորդները, արդյունքում դեղորայքի մնացորդները մշտապես աճել են և 01.01.2015թ դրությամբ կազմել` 295,688.6 հազ. դրամ, 01.01.2016թ դրությամբ` 698,150.7 հազ. դրամ, իսկ 01.01.2017թ. դրությամբ` 716,510.7 հազ. դրամ: Նախորդ տարիներին` մինչև 2004թ. ձեռք են բերվել նաև սահմանափակ պիտանիության ժամկետով դեղորայք, որի արդյունքում գոյացել է հետագա օգտագործման համար ոչ պիտանի ժամկետանց դեղորայքներ:

2. «Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ» ծրագիր

Օրթեզների միավոր գների հաշվարկման նպատակով շուկայի պատշաճ ուսումնասիրություն չկատարելու արդյունքում 2016թ. օրթեզի ձեռք բերման գները ավել են նախատեսվել, որի արդյունքում մատակարարված 1580 հատ օրթեզների համար ՀՀ պետական բյուջեից կատարվել է 28,756.0 հազ. դրամի անարդյունավետ ծախս:

2017թ. օրթեզի ձեռք բերման արժեքը հաշվարկելիս հաշվի չի առնվել 2016թ. իրականացված շուկայի ուսումնասիրության արդյունքները և ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են ավել գումարներ, հաշվի առնելով 2017թ. համար կատարողների հետ կնքված պայմանագրերում օրթեզների միավոր գները (որոնք հաշվարկվել են շուկայի ուսումնասիրության արդյունքներով), 2017թ. համար ավել նախատեսված գումարը կկազմի 31,106.4 հազ. դրամ, որն առաջարկվել է նվազեցնել ծրագրի ֆինանսավորումից:

«Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 27,979.1 հազ. դրամից ծախսվել է ընդամենը 18,284.9 հազ. դրամը, չծախսված 9,694.2 հազ. դրամը առաջարկվել է վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

3. «Արյան հավաքագրման ծառայություններ» ծրագիր.

2017թ ՀՀ պետական բյուջեում ծախս է նախատեսվել 252,951.0 հազ. դրամ, սակայն ծրագրի կատարողների հետ կնքվել են 224,383.1 հազ. դրամի պայմանագրեր` տարբերությունը կազմում է 28,567.9 հազ. դրամ, որն առաջարկվել է նվազեցնել ծրագրի ֆինանսավորումից:

«Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր (նախարարության աշխատակազմի մասով).

2015-2016թթ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված գումարներից չի ծախսվել 82,110.2 հազ. դրամ: Գոյացած տնտեսումները մասամբ հետևանք են, որ առանձին ծախսային հոդվածներով պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների ծախսերի մակարդակը, պահեստավորված միջոցների մնացորդները, ինչպես նաև առանձին հոդվածների գծով ծառայությունների ձեռք բերման համար կնքված պայմանագրերի գումարները:

4. «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագիր.

Մեկ դեպքով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված կարգի անտեսմամբ ավել վճարվել է 916.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրով ավել նախատեսված գումարը նվազեցնել 2017թ. ծրագրի ֆինանսավորումից:

2. Ապահովել առանձին մատակարարների կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկված տույժի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

3. Ձեռնարկել համապատասխան միջոցներ 2,224.3 հազ. դրամի ժամկետանց դեղորայքի դուրսգրման (ոչնչացման) ուղղությամբ:

4. «Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ» ծրագրի գծով 2017թ. կնքված պայմանագրերում հաշվի առնել օրթեզների միավոր գները և պայմանագրային գումարները, ավել նախատեսված գումարը նվազեցնել 2017թ. ծրագրի ֆինանսավորումից:

5. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացված գումարից 9,694.2 հազ. դրամը վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

6. «Արյան հավաքագրման ծառայություններ» ծրագրով, հաշվի առնելով 2017թ կատարողների հետ կնքված պայմանագրերում պայմանագրային գումարները, ավել նախատեսված գումարը նվազեցնել 2017թ. ծրագրի ֆինանսավորումից:

7. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով (նախարարության աշխատակազմի մասով) ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի առնել նախորդ տարիների ծախսերի մակարդակը, պահեստավորված միջոցների մնացորդները, ինչպես նաև առանձին հոդվածների գծով ծառայությունների ձեռք բերման համար կնքված պայմանագրերի գումարները:

8. Հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, տարեսկզբի պահեստավորված միջոցների մնացորդները ու առանձին հոդվածների գծով ծառայությունների ձեռք բերման համար կնքված պայմանագրերի գումարները, ավել նախատեսված գումարը նվազեցնել 2017թ. ծրագրի ֆինանսավորումից:

9. «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագրով գումարների ծախսման ընթացքում խստորեն ղեկավարվել ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, թույլ չտալ նշված կարգով սահմանված չափաքանակներից ավել վճարումներ կատարելու դեպքեր:

 

12. «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ

 

1. 2014 - 2016թթ ընթացքում հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ամբողջությամբ չտրամադրելու կամ մասնակի տրամադրելու դեպքերի համար պայմանագրով նախատեսված պատասխանատվության նորմի կիրառման արդյունքում առաջացել է ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումար` 472.5 հազ. դրամի չափով:

2. Ընկերության կողմից խախտվել է ՀՀ կառավարության 2011թ.-ի մայիսի 26-ի N 711-Ն որոշման պահանջները և 2014-2016թթ. ընթացքում միայն մեկ անվանում սննդամթերքների գծով (խմորեղեն) սահմանված չափաբաժիններից ավել է դուրս գրվել և ծախսվել 30039.3 կգ, սննդամթերք գումարով` 52678.7 հազ. դրամ:

3. «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության» ծրագրի շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բուժհաստատությունից դուրսգրման օրերին (հիվանդության պատմագրերում չեն նշվել նրանց բուժհաստատությունից դուրսգրման ժամերը), սակայն նրանց անվամբ սնունդ (ճաշ և ընթրիք) դուրս գրելու հետևանքով 2014-2016թթ. սննդի գծով ավել ծախս է կատարվել շուրջ 3045.3 հազ. դրամի չափով:

4. Ընկերությունը` խախտելով ՀՀ կառավարության 18.04.2013թ. N 441 որոշմամբ և ՀՀ ֆինանսների նախարարի 13.07.2013թ. N 573-Ա հրամանով սահմանված որոշ ապրանքատեսակների առավելագույն գների սահմանաչափերը` 2014թ. և 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում 801.5 հազ. դրամի ապրանքներ ձեռք է բերել առավելագույն գների սահմանաչափերից բարձր գներով:

5. 2015թթ. գործունեության արդյունքներով զուտ շահույթը պակաս հաշվարկելու, ինչպես նաև շահութաբաժնի հաշվարկման ժամանակ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն և 2011թ. մարտի 3-ի N 202-Ն որոշումներով սահմանված ավելացումները չկատարելու հետևանքով պակաս շահութաբաժին հաշվարկելու և սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար տույժեր հաշվարկելու արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կազմել է 14640.9 հազ. դրամ (ներառյալ 744.7 հազ. դրամի տույժի գումարը):

Առաջարկվել է.

1. ՀՀ առողջապահության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման հարցում իրենց պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Հանձնարարել ընկերությանը.

- Ընկերությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 472.5 հազ. դրամը և 2015թ. արդյունքներով արձանագրված 14640.9 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարը (ներառյալ 744.7 հազ.դրամի տույժի գումարը) փոխանցել ՀՀ պետական բյուջե:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

- Ընկերության կողմից հիվանդներին սննդամթերքի տրամադրումն իրականացնել ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի N 711-Ն որոշմամբ սահմանված չափաբաժինների շրջանակներում:

 

13. «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ

1. Ընկերության կողմից փոխհատուցման ներկայացված կատարողականներում 2016թ. ընթացքում 103 մահճակալ/օր ավել ներկայացվելու արդյունքում ավել ֆինանսավորում է հատկացվել 115.4 հազ. դրամ:

2. Ընկերության կողմից խախտվել է ՀՀ կառավարության 2011թ.-ի մայիսի 26-ի N 711-Ն որոշման պահանջները և 2014-2016թթ. ընթացքում թվով 5 անվանում սննդամթերքների գծով սահմանված չափաբաժիններից ավել է դուրս գրվել և ծախսվել 39954.2 հազ. դրամի սննդամթերք:

3. Ընկերությունը` խախտելով ՀՀ կառավարության 18.04.2013թ. N 441 որոշմամբ և ՀՀ ֆինանսների նախարարի 13.07.2013թ. N 573-Ա հրամանով սահմանված որոշ ապրանքատեսակների առավելագույն գների սահմանաչափերը` 2014թ. և 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում 553.9 հազ. դրամի ապրանքներ ձեռք է բերել առավելագույն գների սահմանաչափերից բարձր գներով:

4. Ընկերությունը խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-Ն որոշման 15-րդ կետի պահանջները 2015թ. գնումների պլանում չի կատարել ավտոմեքենայի ձեռքբերման վերաբերյալ լրացում և 18000.0 հազ. դրամ արժեքով ավտոմեքենայի գնումն իրականացրել է բանակցային ընթացակարգով` առանց հայտարարության:

5. 2014-2015թթ. գործունեության արդյունքներով զուտ շահույթը պակաս հաշվարկելու, ինչպես նաև շահութաբաժնի հաշվարկման ժամանակ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն և 2011թ. մարտի 3-ի N 202-Ն որոշումներով սահմանված ավելացումները չկատարելու արդյունքում պակաս շահութաբաժին հաշվարկելու և սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար տույժեր հաշվարկելու արդյունքում առաջացել է ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումար 22744.1 հազ. դրամի չափով (ներառյալ 2249.1 հազ. դրամի տույժերի գումարները):

Առաջարկվել է.

1. ՀՀ առողջապահության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման հարցում իրենց պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Հանձնարարել ընկերությանը.

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 115.4 հազ. դրամը և 2014-2015թթ. արդյունքներով առաջացած 22744.1 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարը (ներառյալ 2249.1 հազ.դրամի տույժի գումարները) փոխանցել ՀՀ պետական բյուջե:

- ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժինները հաշվարկելիս խստագույնս առաջնորդվել ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի N 202-Ն և 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշումների պահանջներով:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումները այսուհետ իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

- Ընկերության կողմից հիվանդներին սննդամթերքի տրամադրումն իրականացնել ՀՀ կառավարության 2011թ.-ի մայիսի 26-ի N 711-Ն որոշմամբ սահմանված չափաբաժինների շրջանակներում:

- Քննության առնել խախտումներ թույլ տված պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

14. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ

 

1. Հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների գծով 2014-2015թթ. ընթացքում խախտվել են «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և ընկերության միջև 2014-2015թթ. համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 1.3 կետերի պահանջները և 2014-2015 թթ. ընթացքում 2-րդ և օդակաթիլային բաժանմունքներում պետական պատվերի շրջանակներում բուժված հիվանդների բուժման ընթացքում հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները ընկերության կողմից ապահովվել են մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Նշված պահանջների խախտման համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 134.7 հազ. դրամ:

2. Թվով 2 դեպքով պետական պատվերի շրջանակներում բուժման ծառայություն է մատուցվել ՀՀ կառավարության 2011թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված օտարերկրյա քաղաքացիների, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է հատկացվել 181.0 հազ. դրամ:

3. Թվով 2 դեպքերով պետական պատվերի շրջանակներում բուժում իրականացված քաղաքացիներից յուրաքանչյուրից հավելյալ գանձվել է 20.0 հազ. դրամ խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և ընկերության միջև 2014թ. համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների պահանջները, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է հատկացվել 80.0 հազ. դրամ:

4. Բուժում ստացած թվով 3 քաղաքացու գծով բուժման դեպքերը ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված հաշվետվությամբ ցույց է տրվել որպես երկարաժամկետ բուժում և ֆինանսավորվել է երկարաժամկետ բուժման համար սահմանված գնով` նշված բուժման դեպքը որպես կարճաժամկետ հոսպիտալացում ներկայացնելու և կարճաժամկետ բուժման համար սահմանված գնով փոխհատուցվելու փոխարեն: Արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է հատկացվել 159.3 հազ. դրամ:

5. 2014-2015թթ. գործունեության արդյունքներով շահութաբաժնի հաշվարկման ժամանակ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշմամբ սահմանված ավելացումները չկատարելու հետևանքով պակաս շահութաբաժին հաշվարկելու և սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար տույժեր հաշվարկելու արդյունքում առաջացել է ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումար 8857.3 հազ. դրամի չափով (ներառյալ 507.2 հազ. դրամի տույժերի գումարները):

Առաջարկվել է.

1. Ընկերությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

2. Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 555.0 հազ. դրամը և 8857.3 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջե:

3. Ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների պահանջների պահպանման ուղղությամբ:

4. Ապահովել ՀՀ ԱՆ և ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:

5. ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժինները հաշվարկելիս խստագույնս առաջնորդվել ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի N 202-Ն և 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշումների պահանջներով:

 

15. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ

 

1. ՀՀ պետական բյուջեից գումարների հատկացման ճշտության վերաբերյալ.

ՀՀ առողջապահության նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված դատաբժշկական և գենետիկ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում ՊՈԱԿ-ը 2014-2016թթ. և 2017թ. 1-ին կիսամյակում իրականացրել է 2,334,800.2 հազ. դրամի փորձաքննություններ, որից պատվիրատուն ընդունել և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել է ընդամենը 1,342,511.6 հազ. դրամը:

Նման պայմաններում ՊՈԱԿ-ը 2014թ. տնտեսական գործունեությունից ստացել է 17,973.3 հազ. դրամի, 2015 թ.` 5,818.3 հազ. դրամի շահույթ:

ՊՈԱԿ-ի կողմից պետական պատվերի շրջանակներում իրականացվող փորձաքննությունների միավոր գների հաշվարկներ (ծախսերի կալկուլացիա) չեն կազմվել, ընդ որում փորձաքննությունների համար անհրաժեշտ ծախսերի հիմնական մասը փորձաքննությունների քանակից անկախ չեն փոփոխվում:

Այսպես, աշխատավարձերը (կազմում են ընդհանուր ծախսերի միջև 87%-ը) վճարվում են կայուն դրույքաչափերով` անկախ իրականացված փորձաքննությունների քանակից: Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիայի, ջրմուղ կոյուղու, կապի ծառայությունների, սարքավորումների, տնտեսական գույքի ձեռք բերման, շինությունների ընթացիկ և կապիտալ նորոգման, սարքերի տեխնիկական սպասարկման, տնտեսական, գրասենյակային և այլ ծախսերին (կազմում են ընդհանուր ծախսերի մինչև 9%-ը):

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար N 58216515 քրեական գործով, ՊՈԱԿ-ին առաջադրվել է իրականացնել մեծածավալ մոլեկուլային գենետիկական փորձաքննություն:

ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, որպես թվով 8 անուն բժշկական նշանակության ապրանքների հրատապ ձեռքբերման պահանջ հատկացնել 9,500.0 հազ. դրամ, որը ՀՀ պետական բյուջեից ՊՈԱԿ-ին լրացուցիչ ֆինանսավորվել է:

Սակայն նշված փորձաքննության իրականացման համար փաստացի ձեռք են բերվել ընդամենը 5 անվանում` 8,349.6 հազ. դրամի բժշկական նշանակության ապրանքներ կամ պահանջված ու ֆինանսավորված գումարներից 1,150.4 հազ. դրամով պակաս:

ՊՈԱԿ-ը հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 24.12.2013թ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 87-Ն հրամանի պահանջները, դատաբժշկական փորձաքննություններ է իրականացրել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների որոշումների հիման վրա: Նման պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության և ՊՈԱԿ-ի միջև 2014-2017թթ. կնքվել են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների գնման պայմանագրեր, որոնցով ՊՈԱԿ-ը 14,990.4 հազ. դրամի դատաբժշկական փորձաքննություններ է իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների որոշումներով` ՊԲ զինծառայողների դատաբժշկական փորձաքննությունների կատարման համար:

2. ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարների ծախսման վերաբերյալ.

Փորձաքննությունների համար օգտագործվող դեղերի և բժշկական նշանակության այլ պարագաների նյութածախսի նորմատիվներ չեն սահմանվել և նյութածախսի հաշվարկներ չեն կազմվել: Օգտագործված դեղերի և բժշկական նշանակության այլ պարագաների ծախսագրումները, ըստ էության իրականացվել են հետադարձ հաշվարկով` ծախս է համարվել հաշվետու ժամանակաշրջանի մնացորդի ու ստացված նյութերի գումարի և հաշվետվությամբ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ցույց տրված մնացորդների տարբերությունը: Նշված մեթոդով կատարված դուրսգրումները չեն արտացոլում բժշկական նշանակության նյութերի և պարագաների իրական ծախսերը:

Առաջարկվել է.

1. Պետական պատվերով իրականացված փաստացի կատարողականների ու ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարների միջև առաջացած էական տարբերությունների կրճատման նպատակով, հիմք ընդունելով փաստացի ծախսերի մակարդակը` քննարկել պետական պատվերի շրջանակներում իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների միավոր գների վերանայման` նվազեցման հարցը:

2. ՀՀ առողջապահության և ՀՀ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների որոշումներով պետական պատվերով` ՊԲ զինծառայողների դատաբժշկական փորձաքննությունների համար ՀՀ պետական բյուջեից երկու տարբեր նախարարությունների միջոցով ֆինանսավորումն իրականացնելու նպատակահարմարության հարցը:

3. Փորձաքննությունների իրականացման համար օգտագործվող դեղերի և բժշկական նշանակության այլ պարագաների դուրսգրման համար մշակել ու հաստատել նյութածախսի նորմատիվներ: Ղեկավարվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և դեղերի ու բժշկական նշանակության այլ պարագաների ծախսագրումները ձևակերպել պատշաճ կարգով` սկզբնական փաստաթղթերի հիման վրա:

 

16. «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ

 

1. Հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների գծով 2014-2016թթ. և 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում Ընկերության կողմից խախտվել են «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և ընկերության միջև 2014-2017թթ. համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների պահանջները և հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական պարագաները ընկերության կողմից ապահովվել են մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Նշված պահանջների խախտման համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում 2014-2016թթ. և 2017թ. 1-ին կիսամյակում թվով 328 հիվանդների բուժման գծով ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 3262.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը` 3109.4 հազ. դրամ, ընթացիկ տարվա կատարողականից նվազեցման ենթակա գումարը` 153.4 հազ. դրամ:

2. Առանձին դեպքերում ՀՀ կառավարության 26.05.2011թ. N 711-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները խախտելու հետևանքով (խմորեղեն, ձավարեղեն և հաց) փաստացի ծախսերը մի քանի անգամ գերազանցել են հաստատված միջին չափաբաժիններին, որի արդյունքում Ընկերության կողմից 2014թ. սննդի գծով ավել ծախս է կատարվել շուրջ 1302.9 հազ. դրամի չափով:

3. Գնումների պլանը կազմելիս առանձին դեպքերում հաշվի չի առնվել ՀՀ կառավարության 26.05.2011թ. N 711-Ն որոշմամբ սահմանված ապրանքատեսակներից կարագի և ձավարեղենի համար սահմանված օրական միջին չափաբաժինների մեծությունը և 2014թ. և 2015թ. ընթացքում գնումների պլանով նշված ապրանքատեսակների գծով նախատեսվել է 780.4 հազ. դրամի սննդամթերքի ավել գնում և կատարվել է 1033.0 հազ. դրամի ավել ծախս:

4. 2014-2016թթ. գործունեության արդյունքներով զուտ շահույթը (շահութաբաժնի հաշվարկման բազան) հաշվետվությամբ պակաս ցույց տալու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն և 2011թ. մարտի 3-ի N 202-Ն որոշումներով սահմանված կարգով շահութաբաժնի հաշվարկում ավելացումներ չկատարելու արդյունքում պակաս հաշվարկված և ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կազմում է 1566.9 հազ. դրամ, իսկ հաշվարկված տույժի գումարը 66.3 հազ. դրամ:

Ընդամենը ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կազմում է 1633.2 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. ՀՀ առողջապահության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման հարցում իրենց պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Հանձնարարել ընկերությանը.

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 3109.4 հազ. դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե, իսկ 2017թ. 6 ամիսների անվճար բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների գծով արձանագրված 153.4 հազ. դրամի չափով պակասեցնել Ընկերության 2017թ. փաստացի աշխատանքների ծավալները:

- Ապահովել 2015-2016թթ. արդյունքներով արձանագրված 1633.2 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարի վճարումը ՀՀ պետական բյուջե:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

- Ընկերության կողմից հիվանդներին սննդամթերքի տրամադրումն իրականացնել ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի N 711-Ն որոշմամբ սահմանված չափաբաժինների շրջանակներում:

 

17. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

1. ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մարզիկների նախապատրաստման և առաջնությունների անցկացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարներից թվով 8 ֆեդերացիաներ մարզական միջոցառումներին մասնակցության ծախսերի իրականացման ընթացքում թույլ են տրվել ավել ու անհիմն գումարների հաշվարկման բազմաթիվ փաստեր (այդ թվում` միջոցառումների մասնակիցներին գիշերավարձի, ճանապարհածախսի գումարների ավել հաշվարկման և այլ խախտումներ) ընդամենը գումարով 21,660.9 հազ. դրամ:

2. «Լավագույն մարզական ընտանիք», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթների ծախսերի նախահաշիվներով յուրաքանչյուր մասնակցի և մրցավարի գիշերավարձի ու սննդի ծախսերը նախարարի հրամաններով նախատեսվել են ՀՀ կառավարության 13.05.2004 թ. N 692-Ն որոշմամբ հաստատված նորմաներից գրեթե 3 անգամ ավել:

Անտեսվել է ՀՀ Նախագահի 20.05.2004թ N ՆԿ-113-Ն կարգադրության պահանջները և «Լավագույն մարզական ընտանիք», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթների մրցանակային տեղեր զբաղեցրածների դրամական պարգևների չափերը չեն համաձայնեցվել ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ: Ընդ որում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամաններով սահմանված դրամական պարգևների չափերը էականորեն գերազանցում են ՀՀ կառավարության 13.05.2004թ. N 692-Ն որոշմամբ հաստատված ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումներում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների դրամական մրցանակների չափերին:

Վերը նշվածի արդյունքում մրցույթների ծախսերի նախահաշիվներով ավել ծախս է նախատեսվել և ՀՀ պետական վճարվել ընդամենը 311,292.9 հազ. դրամ:

3. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով (նախարարության և նախարարի աշխատակազմերի մասով).

- Առանձին ծախսային հոդվածներով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և նախատեսվել են ավել գումարներ: Արդյունքում գոյացել են էական տնտեսումներ, որոնք մասամբ հոդվածային տեղաշարժերի արդյունքում ուղղվել են այլ ծախսային հոդվածներին, ինչպես նաև գոյացել են էական գումարների պահեստավորված միջոցների մնացորդներ:

Խախտվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները ու դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N5-Ն հրամանով հաստատված «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումների» պահանջները և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 2540.5 հազ. դրամի ոչ նպատակային ծախսեր («Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով նախատեսված գումարների հաշվին ձեռք են բերվել «Montegrappa» ֆիրմայի երկու գրիչ գումարով 528.0 հազ. դրամ և տրվել որպես պարգևատրում, «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսված գումարների հաշվին ձեռք են բերվել 2012.5 հազ. դրամի 21 հատ ոսկյա և արծաթյա ժամացույցներ և բաշխվել են որպես պարգևատրումներ):

4. «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրով նախարարության ենթակայության արտադպրոցական հիմնարկներին սուբսիդիայի գումարների հաշվարկման ընթացքում հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները: Արդյունքում նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին սուբսիդիայի հատկացման պայմանագրերում ավել գումարներ են հաշվարկվել և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել:

5. 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության նպատակով բյուջետային միջոցները ծախսվել են ՀԱՕԿ-ի կողմից հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված ծախսերի նախահաշվի համեմատությամբ շեղումներով, ընդ որում առանձին ծախսերի գծով տնտեսված գումարները ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել: ՀԱՕԿ-ի հաշվետվությամբ ներկայացված ծախսերի մի մասի վերաբերյալ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր չեն ներկայացվել:

Վերը շարադրվածի արդյունքում արձանագրվել է ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 22,062.9 հազ. դրամ:

6. 2014թ. Նան Ջինգի ամառային 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության վերաբերյալ ՀԱՕԿ-ի կողմից ներկայացված հաշվետվությամբ ավել ծախս է ներկայացվել ու ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել 169.1 հազ. դրամ:

7. «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով փաստացի սովորողների թվի համեմատությամբ ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 7832.4 հազ. դրամ:

8. «ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում» ծրագրով կատարվել են անարդյունավետ ծախսեր, մասնավորապես թվով չորս մարզաձևերի գծով ՀՀ հավաքական թիմերի անդամներին բաշխվել են մարզահագուստ և մարզահանդերձանք, այն դեպքում, երբ վերջիններս ոչ մի մրցույթի չեն մասնակցել, հավաքական թիմերի առանձին անդամների մարզահագուստները բաշխվել են մրցումների ավարտից հետո, այն դեպքում, երբ ՀՀ հավաքական թիմերի անդամներին մարզահագուստը հատկացվում է յուրաքանչյուր տարի:

Առաջարկվել է.

1. ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու իրական պահանջը:

2. Խստորեն պահպանել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 09.01.2007թ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները ու դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N5-Ն հրամանով հաստատված «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումների» պահանջները և թույլ չտալ բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսեր կատարելու դեպքեր:

3. «Լավագույն մարզական ընտանիք», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ», «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթների իրականացման ընթացքում ղեկավարվել ՀՀ Նախագահի 20.05.2004թ. N ՆԿ-113-Ն կարգադրությամբ և մրցույթների մրցանակային տեղեր զբաղեցրածների դրամական պարգևների տեսակներն ու չափերը նախապես համաձայնեցվել ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ:

4. Մրցույթների ծախսերի նախահաշիվների կազմման ընթացքում ղեկավարվել տվյալ բնագավառի օրենսդրական ակտերի պահանջներով, մասնավորապես մրցույթների մասնակիցների, մրցավարների գիշերավարձի, սննդի նորմաները ու մրցանակակիրների դրամական պարգևատրման չափերը սահմանելիս ղեկավարվել ՀՀ կառավարության 13.05.2004թ. «ՀՀ առաջնությունների և մարզային առաջնությունների ՀՀ տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների, ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման ու ՀՀ առաջնությունների և մարզային առաջնությունների, ՀՀ տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների մրցանակակիցների և նրանց մարզիչների պարգևատրման չափերը հաստատելու մասին» N 692-Ն որոշման պահանջներով:

5. «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվող սուբսիդիայի հաշվարկման ընթացքում ղեկավարվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման պահանջներով: Սուբսիդիայի գումարների հաշվարկման ընթացքում հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները:

6. Խիստ հսկողություն սահմանել մարզական ֆեդերացիաների ներկայացրած` ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստման ու առաջնությունների անցկացման ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների հավաստիության նկատմամբ:

7. Հանձնարարել նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների տնօրեններին` ապահովել նախարարության հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

8. «ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարները ծախսել նպատակային` ՀՀ հավաքական թիմերի անդամներին մարզահագուստն ու մարզագույքը հատկացնել միայն միջազգային մրցաշարերին ու առաջնություններին մասնակցության նպատակով:

9. Ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումները ՀՀ պետական բյուջեի հաշվին:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2018
N 840-Լ
Որոշում