Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵ ...

 

 

040.0840.310718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2018 թվականի N 840-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

18. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր.

Առանձին ծախսային հոդվածներով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները:

2. «Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակում» ծրագիր.

ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների անտեսմամբ 2014-2017թթ. սուբսիդիայի տրամադրման պայմանագրերում տրամադրվող սուբսիդիայի գումարներն ավել են հաշվարկվել ընդամենը 18,233.15 հազ. դրամով:

3. «Աջակցություն Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը» ծրագիր

Ծրագրի իրականացման համար 2017թ. «Գիտակների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը ֆինանսավորման ենթական գումարների նախատեսման ընթացքում հաշվի չի առնվել 2016 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարված 1,900.0 հազ. դրամի կանխավճարի մնացորդը:

4. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագիր.

Ծրագրի կատարման նպատակով «Այբ» կրթական հիմնադրամի հետ կնքված նվիրատվության պայմանագրերի պահանջների համաձայն չծախսված դրամական միջոցների մնացորդները ենթակա են վերադարձման նախարարությանը:

Հիմնադրամի կողմից անտեսելով նշված պահանջը տարիներ շարունակ չծախսված դրամական միջոցների մնացորդները նախարարության չեն վերադարձվել, իսկ նախարարությունը նշված հանգամանքը հաշվի չի առել հաջորդ տարվա ծրագրի բյուջեն պլանավորելիս, որի արդյունքում հիմնադրամի պարտքերը նախարարության հանդեպ մշտապես աճել են:

2017թ. վերադարձման ենթակա գումարը կազմել է 35,580.5 հազ. դրամ:

5. «Ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ծրարների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պարագաների ձեռք բերում» ծրագիր.

Առանձին ապրանքանյութական արժեքների գծով (հուշամեդալներ, առաջադիմության մեդալներ) իրական պահանջից ավել ձեռքբերումներ կատարելու արդյունքում գոյացել են խոշոր գումարների պահեստավորված միջոցների մնացորդներ: Նշվածը հաշվի չի առնվել հաջորդ տարիների ՀՀ պետական բյուջեում գումարների նախատեսման նպատակով պահանջ ներկայացնելիս:

6. «Հայ Ասպետ» հեռուստամրցաշարի անցկացում» ծրագիր.

Ծրագրով ՀՀ պետական բյուջեում գումարները նախատեսվել են ոչ թե անհրաժեշտ ծախսերի հանրագումարից ելնելով, այլ նախորդ տարիների բյուջեով նախատեսված ընդհանուր գումարից ելնելով, որն էլ բաշխվել է ըստ ծախսերի ուղղությունների: Արդյունքում ծախսերի նախահաշիվներով պլանավորվել են ծախսեր, որոնք հաշվարկներով չեն հիմնավորվել:

Բացի այդ նախատեսվել են ծախսեր, որոնց արդյունավետությունը հիմնավորված չէ:

7. «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագիր.

Ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերի համաձայն, առանձին դեպքերում երեխա/օրերի փաստացի թիվը պակաս է եղել պայմանագրերով նախատեսված երեխա/օրերի թվից, սակայն վճարումները կատարվել են պայմանագրերով նախատեսված երեխա/օրերի համար, արդյունքում ավել է վճարվել ընդամենը 916.0 հազ. դրամ:

8. ՀՀ պետական բյուջեից շինվերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացված գումարների ծախսման վերաբերյալ.

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2015թ. ֆինանսավորված 46,345.9 հազ. դրամի ծախսը չի ծառայել իր նպատակին: Մասնավորապես, 2015-2016թթ. Ապարանի ռազմական վարժարանում 35,836.0 հազ. դրամի շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելուց և 10,509.9 հազ. դրամի կահույք ձեռք բերելուց հետո վարժարանը չի շահագործվում, ննջասենյակային, խոհանոցային կահույքը, սարքերն ու սարքավորումները չէր տեղադրվել, վերանորոգման արդյունքում տեղադրված սարքավորումներն արդեն իսկ մասամբ ապամոնտաժվել են

Թույլ են տրվել շինաշխատանքների կատարողական ակտերում թույլ են տրվել 6,498.3 հազ. դրամի հավելագրումներ ու ավել գումարներ ներկայացնելու փաստեր:

9. «Փորձարարական մանկավարժական ծրագրի իրականացում հանրակրթությունում» ծրագիր.

Ծրագրով ՀՀ պետական բյուջեից տարիներ շարունակ հատկացվել են էական գումարներ (2014-2016թթ և 2017թ. 1-ին կիսամյակում հատկացվել է 413,955.7 հազ. դրամ), սակայն փորձարարական մանկավարժական ծրագիրը որևէ կրթօջախում չի ներդրվել:

10. «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագիր.

Գումարների նախատեսման ընթացքում հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու սովորողների փաստացի թիվը և ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են իրական պահանջից էականորեն ավել գումարներ: Ավել նախատեսված գումարների մի զգալի մասը ծրագրային վերաբաշխմամբ ուղղվել են այլ ծրագրերի ֆինանսավորմանը (2014-2016թթ. համար նախատեսված 16,259,655.2 հազ. դրամից 3,776,469.7 հազ. դրամը վերաբաշխումներով ուղղվել է այլ ծրագրերի իրականացման):

Նախարարության ենթակայության թվով 6 ՊՈԱԿ-ներ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով չեն մատուցել` փաստացի սովորողների թիվը պայմանագրերով նախատեսվածի համեմատությամբ պակաս է եղել (պակաս մատուցված ծառայության դիմաց ավել ֆինանսավորված գումարը կազմում է 2,316.8 հազ. դրամ:

11. «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագիր.

Թվով 9 ՊՈԱԿ-ների կողմից փաստացի ծախսված (վճարված) կրթաթոշակների գումարների համեմատ ավել է ֆինանսավորվել 2,165.5 հազ. դրամ:

12. «Նախնական մասնագիտական/արհեստագործական կրթություն» ծրագիր.

Թվով 14 ՊՈԱԿ-ներ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով չեն մատուցել` փաստացի սովորողների թիվը պայմանագրերով նախատեսվածի համեմատությամբ պակաս են եղել (պակաս մատուցված ծառայության դիմաց ավել ֆինանսավորված գումարը կազմում է 7,029.4 հազ. դրամ):

13. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագիր.

1. Ծրագրով փաստացի ծախսված (վճարված) կրթաթոշակների գումարների համեմատ ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 4,364.4 հազ. դրամ:

14. «Հատուկ կրթություն» ծրագիր.

Ծրագրով նախարարության ենթակայության թվով 8 ՊՈԱԿ-ներ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով չեն մատուցել` փաստացի սովորողների թիվը պայմանագրերով նախատեսվածի համեմատությամբ պակաս է եղել (պակաս մատուցված ծառայության դիմաց ավել ֆինանսավորված գումարը կազմում է 46,036.3 հազ. դրամ):

15. «Մասնագիտացված կրթություն» ծրագիր.

Նախարարության ենթակայության թվով 4 ՊՈԱԿ-ներ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով չեն մատուցել` փաստացի սովորողների թիվը պայմանագրերով նախատեսվածի համեմատությամբ պակաս է եղել (պակաս մատուցված ծառայության դիմաց ավել ֆինանսավորված գումարը կազմում է 27,411.9 հազ. դրամ):

Առաջարկվել է.

1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով.

- ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս նախապես հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու իրական պահանջը:

- Հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, 2017թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումից նվազեցնել «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերի «Կապի ծառայություններ» հոդվածով 2,292.5 հազ. դրամ:

2. «Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակում» ծրագրով.

- Ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրերում պայմանագրային գումարների նախատեսման ընթացքում խստորեն ղեկավարվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով:

3. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» իրականացում ծրագրով.

- Խիստ հսկողություն սահմանել «Այբ» կրթական հիմնադրամի նկատմամբ` վերջինիս հետ կնքված նվիրատվության պայմանագրերի պահանջներին համապատասխան չծախսված դրամական միջոցների մնացորդները ՀՀ պետական բյուջե վերադարձման:

4. «Ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ծրարների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պայմանների ձեռք բերում» ծրագրով.

- Այսուհետ բացառել առանձին ապրանքանյութական արժեքների գծով իրական պահանջից ավել ձեռքբերումներ կատարելու փաստերը, որոնց արդյունքում գոյացել են խոշոր գումարների պահեստավորված միջոցների մնացորդներ:

- Հուշամեդալների գծով 10,421.6 հազ, դրամի և առաջադիմության մեդալների գծով 1,167.0 հազ, դրամ 2017թ. տարեվերջին սպասվելիք մնացորդների չափով 2018թ համար պակաս ֆինանսավորման հայտ ներկայացնել և գումարը թողնել ՀՀ պետական բյուջեում:

5. «Հայ Ասպետ» հեռուստամրցաշարի անցկացում» ծրագրով.

- ՀՀ պետական բյուջեում գումարների պահանջ ներկայացնելիս ծախսերը հիմնավորել հաշվարկներով:

- Քննարկել առանձին ծախսերի գծով նախահաշիվներում ներկայացված գումարների արդյունավետության ու նպատակայնության խնդիրը:

6. «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով.

- Խիստ հսկողություն սահմանել ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, թույլ չտալ փաստացի երեխա/օրերի համեմատությամբ ավել ֆինանսավորումների փաստեր:

7. ՀՀ պետական բյուջեից շինվերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացված գումարների մասով.

- Բարձրացնել հսկողությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կրթական օբյեկտների շինվերականգնման աշխատանքների կատարման նկատմամբ, կանխել շինվերանորոգման աշխատանքներում կապալառու կազմակերպությունների կողմից հավելագրումներ թույլ տալու դեպքերը:

- Այդ նպատակով ուժեղացնել տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ պահանջկոտությունը, վերջիններիս հետ կնքվող ծառայությունների ձեռք բերման պայմանագրերում ամրագրել ոչ պատշաճ մատուցված ծառայության համար պատասխանատվության նորմեր:

- Քննարկել «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի շենքի էլեկտրամոնտաժային, ջեռուցման, սանհանգույցների, տանիքի, խաղահրապարակի վերանորոգման և արտաքին գազաֆիկացման աշխատանքների իրականացման և վարժարանի համար ննջասենյակային, խոհանոցային կահույքի, սարքերի ու սարքավորումների ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսավորված 46,345.9 հազ. դրամի անարդյունավետ ծախսման խնդիրը:

- Հնարավոր սեղմ ժամկետներում ապահովել արձանագրված 6,489.3 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

8. Քննարկել «Փորձարարական մանկավարժական ծրագրի իրականացում հանրակրթությունում» ծրագրի արդյունավետության և ՀՀ պետական բյուջեից ծրագրի հետագա ֆինանսավորման նպատակահարմարության հարցը:

9. «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով.

- Գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները ու սովորողների փաստացի թիվը:

10. «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում», «Նախնական մասնագիտական/արհեստագործական/ կրթություն», «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ», «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված կրթություն» ծրագրերով.

- Հանձնարարել նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների տնօրեններին` ապահովել նախարարության հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Պայմանագրերով նախատեսված թերակատարման դեպքում համապատասխան չափով նվազեցնել պայմանագրային գումարները:

11. Սեղմ ժամկետում ՀՀ պետական բյուջե փոխանցել արձանագրված գումարները:

 

19. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ

 

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով հիմնադրամը 2014-2016թթ. պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չի մատուցել` սովորողների փաստացի միջին թիվը նախատեսվածից պակաս է եղել (ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմել է 6313.0 հազ. դրամ):

2. «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով հիմնադրամը 2014-2016թթ. պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չի մատուցել` սովորողների փաստացի միջին թիվը նախատեսվածից պակաս է եղել (ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմել է 218.5 հազ. դրամ):

3. «Հանրակրթական ուսուցման» գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով հիմնադրամը 2014-2016թթ. պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չի մատուցել` սովորողների փաստացի միջին թիվը նախատեսվածից պակաս է եղել (ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմել է 423.8 հազ. դրամ):

Առաջարկվել է.

1. Համալսարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված 6955.3 հազ.դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

 

20. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ

 

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով ՊՈԱԿ-ը 2014-2016թթ. պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չի մատուցել` սովորողների փաստացի միջին թիվը նախատեսվածից պակաս է եղել (ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմել է 5541.0 հազ. դրամ):

2. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին կրթաթոշակի տրամադրում» ծրագրի գծով 2011-2017թ 9 ամիսների ընթացքում համալսարանը ավարտած կամ հեռացված թվով 18 ուսանողների չի վճարվել ընդամենը 885.8 հազ.դրամ կրթաթոշակ:

3. «Հետբուհական մասնագիտական կրթություն» ծրագրով ՊՈԱԿ-ը 2016թ. պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չի մատուցել` ասպիրանտների փաստացի միջին թիվը նախատեսվածից պակաս է եղել (ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմել է 2210.4 հազ. դրամ):

4. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով 2016թ.թվով 5 ուսանողների չի վճարվել ընդամենը 46.5 հազ. դրամ կրթաթոշակ:

Առաջարկվել է.

1. Համալսարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված 8683.7 հազ.դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

 

21. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ

 

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով հատկացված միջոցներից`

- ՊՈԱԿ-ը ստուգվող ժամանակաշրջանում ՀՀ օրենքներով սահմանված արտոնություններ ունեցող ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար ստացած գումարներից պակաս է ծախսել 300.0 հազ. դրամ, որից 150.0 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, իսկ 150.0 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման 2017թ. Ֆինանսավորման ենթակա գումարը:

- ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի ջեռուցման համար հատկացված 6500.0 հազ. դրամից պակաս է ծախսել 3380.6 հազ. դրամ:

2. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով թվով 19 ուսանողներին տվյալ ուսումնական տարվա հուլիս և օգոստոս ամիսների համար ավել է հաշվարկվել և վճարվել ընդամենը 210.6 հազ. դրամի կրթաթոշակի գումար:

3. «Հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով ՊՈԱԿ-ի հաշվետվությամբ որպես ծախս ավել է ցույց տրվել 11.0 հազ. դրամի կրթաթոշակի գումար:

4. «Գիտական և գիտատեխնիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման համար տրամադրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով հատկացված միջոցներից աշխատավարձի և նրան հավասարեցված վճարների, ինչպես նաև տնտեսական և այլ ծախսերի գծով հաշվետվությամբ ցույց տրված գումարներից փաստացի չի ծախսվել 366.2 հազ դրամ:

5. «Երիտասարդ գիտնականների գիտաժողով» ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ի կողմից 2016թ. իրականացվել է 136.0 հազ. դրամի պայմանագրով չնախատեսված ծախս:

Առաջարկվել է.

1. ՊՈԱԿ-ում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ձեռնարկել միջոցներ ակտով արձանագրված 4404.4 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ, նույն թվում 150.0 հազ. դրամը 2017թ. ֆինանսավորման ենթակա գումարներից պակասեցնելու (պայմանագրում փոփոխություն կատարելու) միջոցով:

 

22. «Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան

ֆիզիկամաթեմատիկական դպրոց» ՊՈԱԿ

 

1. 2014-2016թթ. «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրի գծով նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված գնման պետական և սուբսիդիայի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու` պայմանագրերով նախատեսված սովորողների միջին տարեկան թվաքանակը չապահովելու հետևանքով, ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրով ավել է ֆինանսավորվել 2,707.2 հազ. դրամ:

2. 2014-2016թթ. «Մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների կրթաթոշակ» ծրագրով ավել է ֆինանսավորվել 215,7 հազ. դրամ (փաստացի ծախսը պակաս է եղել ֆինանսավորված գումարներից), նույն թվում 7.4 հազ. դրամը 2014թ արդյունքներով, իսկ 208.3 հազ. դրամը` 2016թ արդյունքներով (որը 01.01.2017թ. դրությամբ ձևակերպվել է որպես ուսանողների հանդեպ դեբիտորական պարտք):

Նշված գումարները ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել:

3. «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» ծրագիր.

Ծրագրով 2016թ. ավել է ֆինանսավորվել 109,3 հազ. դրամ (հավելավճար ստացող երկու ուսուցիչ 2016թ. օգոստոս ամսին ազատվել են աշխատանքից):

4. «Դպրոցական օլիմպիադայի անցկացում» ծրագիր.

Ծրագրով 2016թ. ավել է ֆինանսավորվել 1450.2 հազ. դրամ (փաստացի ծախսը պակաս է եղել ֆինանսավորված գումարներից), որը ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել:

5. 2015-2016թթ. «Գրասենյակային և գրենական ծախս» հոդվածով ավել ծախս է ձևակերպվել 48,0 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի ծախսեր» հոդվածով` 144,0 հազ. դրամ, իսկ «Ջրմուղ-կոյուղու ծախսեր» հոդվածով` 36,0 հազ. դրամ: Ընդամենը ավել ծախս է ձևակերպվել 228.0 հազ. դրամի չափով:

Առաջարկվել է.

1. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման հարցում իրենց պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Հանձնարարել ՊՈԱԿ-ին`

- Ապահովել ստուգմամբ արձանագրված 4,710.7 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե, նույն թվում 4502.4 հազ. դրամը վերադարձնել ՀՀ պետական բյուջե, իսկ «Մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների կրթաթոշակ» ծրագրով 2016թ. ավել ֆինանսավորված և 01.01.2017թ. դրությամբ որպես դեբիտորական պարտք ձևակերպված 208.3 հազ դրամի չափով պակասեցնել 2017թ. պետական բյուջեով «Մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաներին կրթաթոշակ» ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված ֆինանսավորումը:

 

23. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ

 

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով հիմնադրամը 2015թ. և 2016թ. պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չի մատուցել` սովորողների փաստացի միջին թիվը համաձայնագրով նախատեսվածից պակաս է եղել (ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմել է 2,436.8 հազ. դրամ):

2. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով ՀՀ պետական բյուջեից 2014-2016թթ. հիմնադրամին ավել ֆինանսավորում է տրվել 4,474.2 հազ. դրամ, որը հաշվի չի առնվել կողմերի միջև կնքված 2017թ. պայմանագրում:

Բացի այդ 2014թ փաստացի ծախսն ավել է ցույց տրվել 182.4 հազ. դրամով:

3. «Հետբուհական մասնագիտական կրթություն» ծրագրի շրջանակներում 2015 թ. ասպիրանտուրա ընդունվելու նպատակով դիմորդների օտար լեզվից, ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարքների հանձնման համար փաստացի ծախսերի համեմատությամբ հիմնադրամին ավել է ֆինանսավորվել 360?5 հազ. դրամ:

4. «Հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով ՀՀ պետական բյուջեից 2014-2016թթ. հիմնադրամին ավել ֆինանսավորում է տրվել 2,990.8 հազ. դրամ, որը հաշվի չի առնվել կողմերի միջև կնքված 2017թ. պայմանագրում:

5. «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով 2014 թ. պայմանագրով նախատեսված սովորողների թվից ավել 14 սովորողների վճարվել է 798.0 հազ. դրամ կրթաթոշակ, որի արդյունքում գոյացել է ՀՀ պետական բյուջեի նկատմամբ դեբիտորական պարտք:

6. «Հանրակրթական ուսուցում» ծրագրով 2016թ. փաստացի սովորողների թվի համեմատ պայմանագրային գումարն ավել է հաշվարկվել և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել 570.8 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. Խիստ հսկողություն սահմանել նախարարությանը ներկայացվող հաշվետվություններում սովորողների փաստացի թվաքանակը ճիշտ ներկայացնելու ուղղությամբ:

2. Նվազեցնել «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով ՀՀ պետական բյուջեի հանդեպ ձևակերպված 756.8 հազ. դրամի դեբիտորական պարտքը և ֆինանսավորման ենթակա գումարը, միաժամանակ ավելացնելով ՀՀ պետական բյուջեի հանդեպ կրեդիտորական պարտքը` 41.2 հազ. դրամով:

3. ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև կնքված 2017թ. պայմանագրային գումարներից նվազեցնել «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով 4,474.2 հազ. դրամ, «Հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով 2,990.8 հազ. դրամ և ընդամենը 7465.0 հազ. դրամը (4474.2+2990.8) վերականգնել ՀՀ պետական բյուջե:

4. Ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

 

24. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»

հիմնադրամ

 

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում» ծրագրով մատուցված ծառայությունների դիմաց Հիմնադրամը 2014-2016թթ. պայմանագրերով և համաձայնագրերով սովորողների տարեկան միջին թվաքանակը ավել ցույց տալու հետևանքով 2014-2016 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 19392.9 հազ. դրամ (ներառյալ առանց համապատասխան հիմքերի թվով 5 ուսանողներին վերապահված արտոնության գումարը):

2. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին կրթաթոշակի տրամադրում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներից Հիմնադրամի 2016թ. հաշվետվությամբ որպես փաստացի ծախս ցույց տրված գումարները ավել է ցույց տվել 940.0 հազ դրամ:

3. «Հետբուհական մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում» ծրագրով ՀՀ կառավարության N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտման արդյունքում առանց համապատասխան հիմքերի առկայության թվով 1 օրդինատորի տրամադրվել է ՀՀ օրենքներով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունք, որի հետևանքով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման համար ծախսվել է 1575.0 հազ. դրամ:

4. Ստուգվող ժամանակաշրջանում ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի միջև կնքված հանրակացարանային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում հանձնման-ընդունման արձանագրություններով ավել է ցույց տրվել 300.0 հազ. դրամի մատուցած ծառայությունների գումար:

5. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից գիտական թեմատիկ ֆինանսավորման համար Հիմնադրամին հատկացված միջոցներից թվով 1 պայմանագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում Հիմնադրամի հաշվետվությամբ այլ ծախսերի գծով ցույց տրված գումարներից փաստացի չի ծախսվել 523.7 հազ դրամ:

6. Հիմնադրամի կողմից 2014-2016թթ. ընթացքում հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ամբողջությամբ չտրամադրելու կամ մասնակի տրամադրելու հետևանքով արձանագրված խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 5021.7 հազ. դրամ, իսկ 2017թ. 9 ամիսների համար արձանագրված 91.6 հազ. դրամը ենթակա է պակասեցման ընթացիկ տարվա ֆինանսավորումից:

7. 2014-2016թթ. «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության ծառայություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից ՀՀ ԱՆ ՊԱԳ ավել կատարողականներ է ներկայացվել և ֆինանսավորվել 2395.0 հազ. դրամի չափով:

8. 2014-2016թթ. ընթացքում «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամն ՀՀ ԱՆ ՊԱԳ ավել կատարողականներ է ներկայացրել և ավել ֆինանսավորում է ստացել 2472.0 հազ. դրամի չափով:

9. «Արտահիվանդանոցային բուժօգնություն» պետական պատվերի ծրագրով Հիմնադրամին 2014թ. 2-րդ կիսամյակում ՀՀ պետական բյուջեից ավել գումար է հատկացվել 3969.3 հազ. դրամ, իսկ 2015թ հունվար-ապրիլ ամիսներին` 2458.3 հազ.դրամ:

10. Հիմնադրամի կողմից ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացված հաշվետվություններով 2015թ. բնակչությանը անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման գծով փաստացի ավել կատարողական է ներկայացվել և փոխհատուցվել 488.4 հազ. դրամի չափով:

11. «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում 2015թ հաշվետվություններով որպես փաստացի կատարողական ավել է ցույց տրվել 12 հետազոտություն` գումարով 33.6 հազ. դրամ:

12. Թվով 2 դեպքով «կորոնարոգրաֆիա» հետազոտության համար հիմք է ընդունվել գործողության ժամկետները լրացած ուղեգրերը, որի արդյունքում 2015թ. «կորոնարոգրաֆիա» հետազոտություն մատուցված ծառայությունների դիմաց ՀՀ պետական բյուջեից ավել փոխհատուցում է հատկացվել 350.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. Քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Ձեռնարկել միջոցներ ստուգման արդյունքներով արձանագրված 40011.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ, նույն թվում 91.6 հազ. դրամը 2017թ. ֆինանսավորման ենթակա գումարներից պակասեցնելու միջոցով:

 

25. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

 

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագիր.

ՈՒսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների գծով ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 1264.8 հազ. դրամ:

ՀՀ օրենքներով սահմանված արտոնություններ ունեցող ուսանողներին, ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման գծով ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 3987.0 հազ. դրամ:

2. «Հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ասպիրանտների կրթաթոշակ» ծրագիր.

Ծրագրի շրջանակներում` հաշվապահական հաշվառմամբ հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների նկատմամբ նախորդ տարիներին կրեդիտորական պարտքեր չունենալու (բացակայության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2014-2016թթ. պետական բյուջեներով «Հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ասպիրանտների կրթաթոշակ» ծրագրով նախորդ տարիների պարտքերի մարման համար գումարներ նախատեսված չլինելու պայմաններում 2014-2016թթ. պետության կողմից հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին կրթաթոշակի տրամադրման պայմանագրերում ներառվել և ֆինանսավորվել է 12897.5 հազ. դրամի կրեդիտորական պարտքերի մարման գումարներ:

3. «Գիտական և գիտատեխնիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման համար տրամադրվող ֆինանսական աջակցություն» ծրագիր.

Ծրագրով հատկացված միջոցներից աշխատավարձի և նրան հավասարեցված վճարների գծով փաստացի չի ծախսվել 840.0 հազ դրամ:

4. «Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների տրամադրում» ծրագիր.

Հաշվի առնելով ծրագրի գծով տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդները, ինչպես նաև 2017թ. համար հաշվարկված ծախսի առավելագույն չափը` 2017թ. նախատեսված և դեռևս չֆինանսավորված 55497.4 հազ. դրամը ենթակա է պակասեցման 2017թ. կնքված պայմանագրով նախատեսված ֆինանսավորման գումարից:

Առաջարկվել է.

1. Քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

2. Ձեռնարկել միջոցներ ստուգման արդյունքներով արձանագրված 18989.3 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ, իսկ «Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների տրամադրում» ծրագրի իրականացման համար 2017թ. կնքված պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն` պայմանագրի գումարը նվազեցնելով 55497.5 հազ. դրամով:

 

26. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

 

1. Ընկերությունը խախտելով ՀՀ ֆինանսների նախարարության 1996թ. հոկտեմբերի 10-ի N 439 հրամանով հաստատված «Ձեռնարկությունների և կազմակերպությունների գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների ձևավորման, օգտագործման և հաշվառման մեջ արտացոլման» կարգի 2.3.1.-րդ կետի պահանջը 2014թ. աշխատակիցների վերջնահաշվարկների գծով ծախսերը 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ձևավորված կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի ավանդագրված հատուցումների հաշվին ձևակերպելու փոխարեն ձևակերպել է որպես 2014թ. ընթացիկ տարվա աշխատավարձի գծով ծախս, որի հետևանքով ընթացիկ տարվա եկամուտներին վերագրվող ծախսերը ավել է ձևակերպել 31,051.0 հազ.դրամի չափով:

2. Ընկերությունը 2014թ. շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգով չի ավելացրել 24,604.4 հազ. դրամի անհատույց մատուցված ծառայությունների գումարի չափով:

Արդյունքում, Ընկերությունը 2014թ. տարեկան գործունեության արդյունքով շահութաբաժնի հաշվարկման բազան պակաս է հաշվարկել 55,655.4 հազ.դրամի չափով, իսկ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը` 5,565.5 հազ. դրամի չափով:

3. 2014թ. համար լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարի նկատմամբ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պատժամիջոցի կիրառման արդյունքում շահութաբաժնի գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ` 1,493.0 հազ. Դրամի չափով:

Ընկերությունը խախտելով ՀՀ կառավարության 2010թ. մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքներ»-ի ՀՀՄՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտի 97-րդ կետով սահմանված սկզբունքները, հաշվի չառնելով ոչ նյութական ակտիվների շահագործման հանձնելու պահը 2015թ. ամորտիզացիոն մասհանումները 4 ամսվա համար հաշվարկելու փոխարեն հաշվարկել է 12 ամսվա համար, որի արդյունքում ավել ծախս է ցույց տվել 24,934.0 հազ.դրամի չափով:

4. ՀՀ կառավարության 2006թ հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կարգով 2015թ. շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը չի ավելացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով արձանագրված 42,979.5 հազ.դրամի ավել ցույց տրված ծախսի չափով: Համանման կարգով զուտ շահույթը չի ավելացրել նաև 23,114.0 հազ. դրամի անհատույց մատուցված ծառայությունների գումարի չափով:

Արդյունքում, Ընկերության 2015թ. տարեկան գործունեության արդյունքով շահութաբաժնի հաշվարկման բազան պակաս է ցույց տրվել 91,027.5 հազ.դրամի չափով, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը պակաս է հաշվարկվել ու վճարվել 9,102.7 հազ. դրամի չափով:

Հաշվարկված շահութաբաժնի գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է 1,244.9 հազ. դրամի տույժ:

5. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները (N ՀՕ-206 ընդունված` 2010թ. դեկտեմբերի 22-ին), 2014թ. առանց մրցույթ հայտարարելու «Լինկ Տուր» ՍՊԸ-ից ձեռք է բերել 4,805.8 հազ. դրամի, 2015թ.` «Առքա» ՍՊԸ-ից 2,299.6 հազ.դրամի և «Սիթի Թրավել» ՍՊԸ-ից 3,321.6 հազ. դրամի ավիատոմսեր:

Ընկերությունը ակտով արձանագրված` ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 17,406.0 հազ. դրամի շահութաբաժնի գումարը 2017թ. դեկտեմբերի 21-ին ամբողջությամբ փոխանցել է ՀՀ պետական բյուջե:

Առաջարկվել է.

1. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել ընկերությանը.

- Միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

 

27. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ

 

1. Ընկերությունը խախտելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007թ. ապրիլի 25-ի «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման մասին» N 65-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները (բուժզննում են անցել պարտադիր բուժզննման ենթակա աշխատակիցների ցուցակներում չընդգրկված անձինք, իսկ առանձին դեպքերում իրականացվել է կրկնակի բուժզննում) 2014թ. ավել ծախս է ձևակերպել 1,675.0 հազ. դրամի չափով:

2. Ընկերությունը խախտելով ՀՀ կառավարության 2010թ. մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքներ»-ի ՈԲ.22-ՈԲ25 կետերով նախատեսված հետևողականության և համադրելիության, «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՄՍ N 1 ստանդարտի 16-րդ կետով ամրագրված հաշվապահական հաշվառման քաղաքականության կիրառման հետևողականության, ինչպես նաև «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16-ի N 29-րդ կետով նախատեսված` քաղաքականությունը հիմնական միջոցների ամբողջ դասի նկատմամբ կիրառման սկզբունքները, հաշվի չի առել, որ «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ» ՀՀՄՍ-ի N 8 ստանդարտի համաձայն 2012թ. կատարել է հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետների գնահատման փոփոխություն և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ձեռքբերված հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները հաշվապահական հաշվառմամբ հաշվառել է նախկինում (մինչև ՖՄՀՍ-ների անցումը) ամորտիզացիայի հաշվարկման համար ընտրած ֆինանսական հաշվառման մեթոդաբանության գնահատականներով, որի հետևանքով 2014թ. տարեկան գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի բաղադրիչներից` զուտ շահույթը պակաս է ցույց տվել 2834.6 հազ. դրամի չափով, 2015թ.` 4070.6 հազ. դրամի չափով, իսկ 2016թ.` 6182.7 հազ. դրամի չափով:

3. Ընկերությունը ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի «զ» ենթակետով սահմանված կարգով 2014թ. շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը չի ավելացրել արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարված ծախսերի չափով` գումարով 10125.4 հազ. դրամ (նույն թվում 1,012.0 հազ. դրամ` Իրտեկ, Գործք և Սփյուռ ծառայությունների ձեռքբերման գծով, իսկ 9,113.4 հազ. դրամ` ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ամրագրված ավտոմեքենայի ծախսերի գծով):

4. Համանման կարգով զուտ շահույթը 2015թ. չի ավելացվել արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարված ծախսերի չափով` գումարով 9,881.6 հազ. դրամ (նույն թվում 898.2 հազ. դրամ Իրտեկ, Գործք, Սփյուռ ծառայությունների ձեռքբերման գծով, իսկ 8,983.4 հազ. դրամ` ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ամրագրված ավտոմեքենայի ծախսերի գծով), իսկ 2016թ. 9,111.6 հազ. դրամ (նույն թվում 923.2 հազ. դրամ Իրտեկ, Գործք, Սփյուռ ծառայությունների ձեռքբերման գծով, իսկ 8,188.4 հազ. դրամ` ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ամրագրված ավտոմեքենայի ծախսերի գծով):

Փաստորեն, Ընկերության 2014թ. տարեկան գործունեության արդյունքով շահութաբաժնի հաշվարկման բազան (ստացված զուտ շահույթը հաշվի առած շահութաբաժնի հաշվարկման բազայի ավելացումները) պակաս է հաշվարկվել 14635.0 հազ. դրամի չափով, 2015թ. տարեկան գործունեության արդյունքով` 13952.24 հազ. դրամի չափով, իսկ 2016թ. տարեկան գործունեության արդյունքով` 15294.3 հազ. դրամ չափով:

Արձանագրված խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը 2014թ. կազմում է 2927.0 հազ. դրամ, 2015թ.` 2790.4 հազ. դրամ, իսկ 2016թ.` 3058.9 հազ. դրամ:

Ընդամենը 2014-2016 թթ. ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կազմում է 8776.3 հազ. դրամ:

Նշված գումարները սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է տույժ համապատասխանաբար` 690.0 հազ. դրամ և 322.9 հազ. դրամ:

Ընդամենը ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմում է 9789.2 հազ. դրամ դրամ` ներառյալ 1012.9 հազ. դրամի տույժի գումարը:

Առաջարկվել է.

1. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման հարցում իրենց պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Հանձնարարել ընկերությանը.

- Ակտով 2014-2016թթ. համար արձանագրված 9789.2 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարը (ներառյալ 1012.9 հազ. դրամ տույժը) փոխանցել ՀՀ պետական բյուջե:

 

28. Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական

կենտրոն» ՓԲԸ

 

1. Խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և ընկերության միջև 2014-2017թթ. համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 1.3 կետերի պահանջները ստուգվող ժամանակաշրջանում թվով 58 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ամբողջությամբ չտրամադրելու կամ մասնակի տրամադրելու արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 2205.8 հազ. դրամ:

2. Խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2011թ. մայիսի 23-ի 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նորմի (գործել է 2011թ հունիսի 1-ից) պահանջները ստուգվող ժամանակաշրջանում Ընկերությունից այլ հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 60%-ի չափով չկատարելու արդյունքում (փոխհատուցվել է սահմանված գնի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 2914.1 հազ. դրամ:

3. Խախտելով ՀՀ ԱՆ 2013թ. հոկտեմբերի 18-ի 65-Ն հրամանի N 1 հավելվածով սահմանված` «Բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների» ցանկի պահանջները 2014թ. թվով 1 դեպքով ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացվող հաշվետվություններում անհետաձգելի չհամարվող բուժման դեպքը ներկայացվել է «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից Ընկերությանը ավել է փոխհատուցվել 105.5 հազ. դրամ:

4. Խախտելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման 7-րդ հավելվածով սահմանված կարգի և ՀՀ ԱՆ 2013թ. նոյեմբերի 18-ի N 71-Ն հրամանի հավելվածով սահմանված չափորոշիչի 14-րդ կետի պահանջները` ստուգվող ժամանակաշրջանում «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պայմաններում տրամադրվել է անվճար բժշկական օգնություն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 650.0 հազ. դրամ:

5. Խախտելով ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի N 806-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի պահանջը` «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում, ստուգվող ժամանակաշրջանում թվով 3 դեպքով հիվանդների բուժումն իրականացվել է առանց համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի առկայության, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 270.0 հազ. դրամ:

6. Խախտելով ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի N 806-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջները` «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում, ստուգվող ժամանակաշրջանում թվով 1 դեպքով, որպես ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի տրամադրվել է անվճար բժշկական օգնություն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 160.6 հազ. դրամ:

7. «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում Ընկերության կողմից կանչերի սպասարկման համար կատարված երթերի հեռավորությունը ՀՀ ԱՆ 26.01. 2012թ. N 120-Ա հրամանի 5-րդ հավելվածով սահմանված նորմերի խախտմամբ ներկայացնելու, կանչերի սպասարկման համար կատարված երթերը կրկնակի ներկայացնելու, կանչը փաստացի չսպասարկելու պայմաններում վերջինիս համար հաշվետվությամբ փոխհատուցման ներկայացնելու արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 1091.3 հազ. դրամ:

8. «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում.

- Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդի հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունը վճարովի հիմունքներով կատարելու փոխարեն կատարվել է պետական պատվերի շրջանակներում, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 25.0 հազ. դրամ:

- Հիվանդի կողմից ներկայացված ԲՍՓ տեղեկանքի ժամկետը լրացած լինելու պայմաններում վերջինիս պետական պատվերի շրջանակներում տրամադրվել է անվճար հետազոտության ծառայություն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 25.0 հազ. դրամ:

- Խախտելով ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը անապահովության ցածր միավոր ունեցող նպաստառուներին պետական պատվերի շրջանակներում տրամադրվել են անվճար հետազոտության ծառայություններ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 350.0 հազ. դրամ:

- Խախտելով ՀՀ կառավարության 25.07.2013թ. N 806-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը առանց համապատասխան ուղեգրերի առկայության հիվանդներին պետական պատվերի շրջանակներում տրամադրվել են անվճար հետազոտության ծառայություններ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 20.0 հազ. դրամ:

9. Ստուգվող ժամանակաշրջանում «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում փաստացի մատուցված ծառայությունների դիմաց ավել ներկայացված կատարողականների արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 3410.2 հազ. դրամ:

10. «Երեխաների բժշկական օգնություն և սպասարկում դպրոցներում» ծրագրի գծով ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ստուգմամբ հայտնաբերված խախտումների գումարը կազմում է 536.7 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. Ընկերությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

2. Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 11274.6 հազ. դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե, իսկ արձանագրված 626.6 հազ. դրամի չափով Ընկերության և ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի միջև 2017թ. համար կնքված պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն` նվազեցնելով 2017թ. ֆինանսավորման ենթակա գումարները:

3. Ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների պահանջների պահպանման ուղղությամբ:

4. Ապահովել ՀՀ ԱՆ և ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:

5. Ուժեղացնել հսկողությունը ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ:

 

29. Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ

 

Թվով 2640 կանչերի գծով թույլ են տրվել ՀՀ առողջապահության նախարարի 24.07.2013թ. N 39-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման» չափորոշիչի պահանջների` խախտումներ որի արդյունքում հաշվարկված տույժի գումարը կազմել է 1,320.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. Ընկերությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Շտապ բժշկական օգնության կանչի թերթիկները լրացնել ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված չափորոշիչներով սահմանված պահանջներին համապատասխան.

3. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված 1,320.0 հազ.դրամ տույժի գումարի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

 

30. ՀՀ Շիրակի մարզպետարան

 

1. Առանձին դեպքերով խախտվել են ՀՀ կառավարության 04.11.2010թ. N 1427-Ն որոշման 2-րդ կետի, 20.12.2012թ. N 1616-Ն, 19.12.2013թ. N 1414-Ն որոշումների 7-րդ կետի 3-րդ ենթակետի, 18.12.2014թ. N 1515-Ն որոշման 7-րդ կետի 2բ ենթակետի և 24.12.2015թ. N 1555-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` ստուգվող ժամանակաշրջանում հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթություն ծրագրերի գծով առանձին դպրոցների կողմից աշակերտների թվաքանակը մարզպետարանին ավել ներկայացնելու, ինչպես նաև մարզպետարանի կողմից կատարված հաշվարկների արդյունքում թվով 40 դպրոցների համար ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորում է հատկացվել 13982.0 հազ. դրամ:

2. Խախտելով մարզպետարանի և դպրոցների միջև կնքված պետության կողմից նպաստների ձևով դասագրքերի վարձավճարի փոխհատուցման պայմանագրերի 1.1 կետի պահանջները` «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում ստուգվող ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից մարզպետարանին ավել ֆինանսավորում է հատկացվել 723.5 հազ. դրամ:

3. Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի և Մարալիկի ՍԱՏԳ-ների կողմից թվով 34 նպաստառու ընտանիքներին ավել է վճարվել ընդամենը 1702.0 հազ. դրամի նպաստի գումար:

4. Խախտելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման կարգի» 9-րդ կետի պահանջները` ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակցի կողմից չի ներկայացվել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը, իսկ մարզպետարանը միջոցներ չի ձեռնարկել վերջինիս 2013թ. վճարված 76.0 հազ. դրամի գործուղման ծախսերի հատուցման գումարի հետ գանձման ուղղությամբ:

5. Ստուգվող ժամանակաշրջանում «Մշակութային միջոցառումներ» ծրագրով իրականացված աշխատանքների շրջանակներում վճարված գումարների ճշտության ստուգման արդյունքում չի հիմնավորվել «Լոգոս» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից 2014թ. իրականացրած ««Շիրակ-Ջավախք» մշակութային օր» միջոցառման պատվիրակության կազմի թվով 3 անձանց օրապահիկի գումարների վճարումները` գումարով 18.0 հազ. դրամ:

6. ՀՀ կառավարության 27.06.2013թ. N 661-Ն որոշման շրջանակներում հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թ. հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամ սահմանելու հետ կապված` գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2013թ. ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարի ճշտությունը ստուգելու նպատակով, ստուգող խմբի կողմից կատարված ճշտված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարանին ավել փոխհատուցված ընդհանուր գումարը կազմում է 7956.1 հազ. դրամ, այդ թվում թվով 27 հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունների գծով` 6310.5 հազ. դրամ, իսկ թվով 6 համայնքային բյուջետային հիմնարկներին և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գծով` 1645.6 հազ. դրամ:

7. ՀՀ կառավարության 18.07.2013թ. N 781-Ն որոշման շրջանակներում հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի համար նոր սակագները 2013 թ. հուլիսի 7-ից ուժի մեջ մտնելու հետ կապված` գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 2013թ. ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարի ճշտությունը ստուգելու նպատակով` ստուգող խմբի կողմից կատարված ճշտված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարանին ավել փոխհատուցված ընդհանուր գումարը կազմում է 13553.2 հազ. դրամ, այդ թվում թվով 78 հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունների գծով` 2252.9 հազ. դրամ, իսկ թվով 52 համայնքների, համայնքային բյուջետային հիմնարկներին և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գծով` 11300.3 հազ. դրամ:

8. ՀՀ կառավարության 07.02.2013թ. N 130-Ն որոշման շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետարանի և Բենիամին համայնքի միջև աշխատավարձերի և սոց. վճարների գծով ժամկետանց կրեդիտորական պարտքերի մարման նպատակով կնքված սուբվենցիայի պայմանագրով տրամադրված գումարից չօգտագործված 46.4 հազ. դրամը հետ չի վերադարձվել ՀՀ պետական բյուջե` խախտելով կողմերի միջև կնքված սուբվենցիայի պայմանագրի 2.6 կետի պահանջները:

9. ՀՀ կառավարության 22.10.2015 թ. N 1249-Ն որոշման շրջանակներում.

- ՀՀ Շիրակի մարզպետարանի և Մեծ Սեպասար համայնքի միջև ավազակոպճային ճանապարհների վերանորոգման նպատակով համայնքին աջակցության ցուցաբերում ծրագրի իրականացման համար կնքված կապիտալ սուբվենցիայի պայմանագրով տրամադրված գումարից չօգտագործված 20.0 հազ. դրամը հետ չի վերադարձվել ՀՀ պետական բյուջե` խախտելով կողմերի միջև կնքված սուբվենցիայի պայմանագրի 2.6 կետի պահանջները:

- ՀՀ Շիրակի մարզպետարանի և Գոգհովիտ համայնքի միջև Գոգհովիտ-Հողմիկ ավազակոպճային ճանապարհների վերանորոգման նպատակով համայնքին աջակցության ցուցաբերում ծրագրի իրականացման համար կնքված կապիտալ սուբվենցիայի պայմանագրով տրամադրված գումարից չօգտագործված 48.0 հազ. դրամը հետ չի վերադարձվել ՀՀ պետական բյուջե` խախտելով կողմերի միջև կնքված սուբվենցիայի պայմանագրի 5.2 կետի պահանջները:

10. ՀՀ կառավարության 02.07.2015թ. N 766-Ն որոշման շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետարանի և Իսահակյան համայնքի միջև ընթացիկ սուբվենցիայի հատկացման պայմանագրի շրջանակներում 2015թ. հունիսի 8-9-ի քամուց տուժած համայնքի ընտանիքներին աջակցության ցուցաբերելու նպատակով հատկացված սուբվենցիայի գումարից 201.0 հազ. դրամը համայնքի կողմից օգտագործվել է ոչ նպատակային` խախտելով կողմերի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման պայմանագրի 2.2 կետի պահանջները:

11. Կապիտալ շինարարության գծով հայտնաբերվել են պայմանագրային թանկացումներ, կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի պակաս կատարած աշխատանքներ` 4660.3 հազ. դրամի չափով:

12. Շինարարության ընթացքում կատարված փոփոխությունները հաստատված նախագծային փաստաթղթերում կատարվել են ՀՀ կառավարության 21.12.1998թ. N 812-Ն որոշմամբ հաստատված «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման» կարգի 17-րդ կետի պահանջների խախտմամբ:

13. Ստուգվող ժամանակաշրջանում ՀՀ Շիրակի մարզպետարանի 2013թ. և 2015թ. ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը ՀՀ Շիրակի մարզպետի կողմից հաստատվել են «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջների խախտմամբ` սահմանված ժամկետից ուշ, իսկ ՀՀ Շիրակի մարզպետի կողմից հաստատված 2014թ. ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերում բացակայում են վերջիններիս հաստատման ամսաթվերը:

Առաջարկվել է.

1. Մարզպետարանում քննարկման առարկա դարձնել սույն ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները:

2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

3. Ձեռնարկել միջոցներ` ստուգման արդյունքներով արձանագրված 42986.5 հազ դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2018
N 840-Լ
Որոշում