Սեղմել Esc փակելու համար:
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆ ...

 

 

040.0865.080818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 865-Ն

 

i

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, 12-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 3.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան) վարման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչել արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը:

2. Սահմանել, որ`

1) գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց տրամադրելու համար գանձվում է բազային տուրքի չափով վճար.

2) գրանցամատյանից անվճար օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը.

3) ֆիզիկական կամ իրավաբանական անձը գրանցամատյան մուտք է գործում www.e-license.am հղումով.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկությունները կարող են անվճար նրանց տրամադրվել առցանց եղանակով` համակարգ մուտք գործելով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ` էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ.

5) գրանցամատյանում առկա` ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ ստանալու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձն անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ մուտք է գործում գրանցամատյանի համապատասխան բաժին, գրանցվում և առցանց եղանակով վճարում կատարելուց հետո ստանում է համապատասխան տեղեկատվությունն իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև` գրանցամատյանի «Անձնական գրասենյակ» դաշտի համապատասխան բաժնում.

6) գրանցամատյանում հրապարակվում են ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

ա. իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

բ. իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը,

գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),

դ. գործունեության տեսակը,

ե. տեղեկություններ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ դադարեցման մասին,

զ. հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2018
N 865-Ն
Որոշում