Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

30 հուլիսի 2018 թվականի N 825-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Աղյուսակ 11

 

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

._____________________________________________________________________.

|N |Առարկայի անվանումը    | Դասաժամերի քանակը     |  Ստուգարք |Քննու- |

|  |                      |    (շաբաթական)        |           |թյուն  |

|  |                      |_______________________|           |       |

|  |                      |      Դասարաններ       |           |       |

|  |                      |_______________________|___________|_______|

|  |                      | I | II |III |IV  | V  |           |       |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|1.|Դերասանի վարպետություն|2.0|2.0 |2.0 |3.0 |3.0 |II, III, IV|V      |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|2.|Բեմական խոսք          |1.0|1.0 |1.0 |0.5 |0.5 |II, III, IV|V      |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|3.|Բեմական շարժում       |---|1.0 |1.0 |1.0 |1.0 |---        |---    |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|4.|Արվեստի պատմություն   |---|1.0 |1.0 |1.0 |1.0 |III, V     |---    |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|5.|Պար                   |-- |1.0 |1.0 |1.0 |1.0 |III, V     |---    |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|6.|Ռիթմիկա               |1.0|--- |--- |--- |--- |---        |---    |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|7.|Երաժշտական            |1.0|0.5 |0.5 |0.5 |0.5 |V          |---    |

|  |գրականություն և       |   |    |    |    |    |           |       |

|  |ունկնդրում            |   |    |    |    |    |           |       |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|8.|Բեմական փորձառություն |0.5|0.5 |0.5 |0.5 |0.5 |---        |---    |

|  |(պրակտիկա)            |   |    |    |    |    |           |       |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|9.|Ընտրովի               |1.0|1.0 |1.0 |1.0 |1.0 |III, V     |---    |

|__|______________________|___|____|____|____|____|___________|_______|

|  |Ընդամենը              |6.5|8.0 |8.0 |8.5 |8.5 |           |       |

._____________________________________________________________________.

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-9-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 11-ի 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:

3. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսքը, տիկնիկային թատրոն, պար և այլն:

4. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12 սովորող, «բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

5. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:

6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:

7. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

8. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 12

 

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

._________________________________________________________________________.

|N |Առարկայի անվանումը |Դասաժամերի քանակը          |Ստուգարք      |Քննու- |

|  |                   |  (շաբաթական)              |              |թյուն  |

|  |                   |___________________________|              |       |

|  |                   |    Դասարաններ             |              |       |

|  |                   |___________________________|______________|_______|

|  |                   | I |II |III|IV | V | VI|VII|              |       |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|1.|Դերասանի           |2.0|2.0|2.0|2.0|2.0|3.0|3.0|II, III, V, VI|IV, VII|

|  |վարպետություն      |   |   |   |   |   |   |   |              |       |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|2.|Բեմական խոսք       |1.0|1.0|1.0|0.5|0.5|0.5|0.5|II, III, V, VI|IV, VII|

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|3.|Բեմական շարժում    |---|---|---|1.0|1.0|1.0|1.0|     ---      |  ---  |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|4.|Արվեստի պատմություն|---|---|---|1.0|1.0|1.0|1.0|V, VII        |  ---  |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|5.|Պար                |---|---|1.0|1.0|1.0|1.0|1.0|IV, VII       |       |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|6.|Ռիթմիկա            |1.0|1.0|---|---|---|---|---|      ---     |  ---  |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|7.|Երաժշտության       |---|---|0.5|0.5|0.5|0.5|0.5|VII           |  ---  |

|  |գրագիտություն և    |   |   |   |   |   |   |   |              |       |

|  |ունկնդրում         |   |   |   |   |   |   |   |              |       |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|8.|Բեմական            |0.5|0.5|0.5|0.5|0.5|0.5|0.5|    ---       |  ---  |

|  |փորձառություն      |   |   |   |   |   |   |   |              |       |

|  |(պրակտիկա)         |   |   |   |   |   |   |   |              |       |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|9.|Ընտրովի            |0.5|1.0|1.0|1.0|1.0|1.0|1.0|IV, VII       |       |

|__|___________________|___|___|___|___|___|___|___|______________|_______|

|  |Ընդամենը           |5.0|5.5|6.0|7.5|7.5|8.5|8.5|              |       |

._________________________________________________________________________.

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-9-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 12-ի 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն:

5. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12 աշակերտ «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

6. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:

7. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:

8. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

9. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

 

pin
Կրթության և գիտության նախարարություն
30.07.2018
N 825-Ն
Հրաման