Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ԵՎ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ` Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ԵՎ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1094.160818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 1094-Ա

 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ԵՎ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վ. Մեդինսկու հետ հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում 2018-2019 թվականների ընթացքում իրականացվելիք և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կատարման մանրամասները քննարկելու, ինչպես նաև Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայացած Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրությանը ներկա գտնվելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի` 2018 թվականի հուլիսի 23-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.08.2018
N 1094-Ա
Որոշում