Սեղմել Esc փակելու համար:
ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1098.160818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 1098-Ա

 

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարեկ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար Կարեն Գրիգորյանին 2018 թվականի օգոստոսի 13-16-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի «XL» նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Գրիգորյանի և Կարեն Գրիգորյանի` Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին` ապահովել եռօրյա ժամկետում Նարեկ Գրիգորյանի և Կարեն Գրիգորյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.08.2018
N 1098-Ա
Որոշում