Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

041.1112.210818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2018 թվականի N 1112-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփելու և հետագա զարգացման հնարավորությունները գնահատելու, ինչպես նաև անկանոն տեղադրված գազագեներատորային հակակարկտային կայանների տեղափոխման վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով`

Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 21-ի

N 1112-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Թանքարյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         տեղակալ

 

    Գ. Մանուչարյան     - ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի

                         պահպանության քաղաքականության վարչության պետ

 

    Ռ. Նազարյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության

                         և բույսերի պաշտպանության վարչության պետ

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ

                         իրավիճակների քաղաքականության մշակման և

                         միջազգային համագործակցության վարչության պետի

                         տեղակալ

 

    Ս. Հովսեփյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային

                         երևույթների վրա ակտիվ ներգործության

                         ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Խ. Իսախանյան       - ՀՀ զինված ուժերի ավիացիայի գլխավոր ղեկապետ

 

    Ա. Չիլինգարյան     - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աղետների ռիսկերի նվազեցման

                         ծրագրի համակարգող (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.08.2018
N 1112-Ա
Որոշում