Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ Փ ...

 

 

040.0922.220818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 922-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.

«թ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 9 հավելվածի».

2) որոշումը լրացնել նոր` N 9 հավելվածով` համաձայն հավելվածի.

i

3) որոշման N 8 հավելվածի 1-ին կետի 2-րդ սյունակը «գանձումներն ըստ հարկատեսակների)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների միջև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված մաքսային գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ» բառերով.

i

4) որոշման մեջ և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից և տարածվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանի վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 16-ի

N 922-Ն որոշման

 

«Հավելված N 9

ՀՀ կառավարության

2004 թվականի օգոստոսի 19-ի

N 1354-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Տրամադրվող ցուցանիշի |Տեղեկատվության|Տեղեկատվու-    |Տեղեկատվությունը|

|ը/կ|կամ տեղեկատվության   |տրամադրման    |թյունը         |ներկայացնելու   |

|   |անվանումը            |պարբերակա-    |ներկայացնելու  |ժամկետը         |

|   |                     |նությունը     |ձևը            |                |

|___|_____________________|______________|_______________|________________|

| 1 |          2          |       3      |       4       |       5        |

|___|_____________________|______________|_______________|________________|

|1. |Ապրանքների           |Յուրաքանչյուր |Էլեկտրոնային   |Յուրաքանչյուր   |

|   |հայտարարագրերի       |ամիս          |               |ամսվա համար     |

|   |բազայից` ուղարկող    |կուտակային    |               |մինչև  հաջորդող |

|   |երկիր, առևտուր  անող |կարգով        |               |ամսվա 15-ը      |

|   |երկիր, նշանակման     |              |               |                |

|   |երկիր, ծագման երկիր, |              |               |                |

|   |տրանսպորտային միջոցի |              |               |                |

|   |հաշվառման երկիր,     |              |               |                |

|   |արժույթ, արժույթի    |              |               |                |

|   |փոխարժեք,            |              |               |                |

|   |հաշիվ-ապրանքագրային  |              |               |                |

|   |արժեք, փոխադրամիջոցի |              |               |                |

|   |տեսակը (սահմանին,    |              |               |                |

|   |երկրի ներսում),      |              |               |                |

|   |մուտքի ելքի մարմին,  |              |               |                |

|   |ամսաթիվ, գրանցման    |              |               |                |

|   |համար, ԱՏԳ ԱԱ        |              |               |                |

|   |ծածկագիր, նետտո քաշ, |              |               |                |

|   |բրուտտո քաշ,         |              |               |                |

|   |ընթացակարգ, լրացուցիչ|              |               |                |

|   |չ/մ, քանակը ըստ      |              |               |                |

|   |լրացուցիչ չ/մ,       |              |               |                |

|   |վիճակագրական արժեք   |              |               |                |

|   |(դրամ, դոլար)        |              |               |                |

|___|_____________________|______________|_______________|________________|

|2. |Ապրանքների փոխադրման |Յուրաքանչյուր |Էլեկտրոնային   |Յուրաքանչյուր   |

|   |հաշվառման            |ամիս          |               |ամսվա համար     |

|   |վիճակագրական ձևերի   |կուտակային    |               |մինչև  հաջորդող |

|   |բազայից` ուղարկող    |կարգով        |               |ամսվա 15-ը      |

|   |երկիր, առևտուր  անող |              |               |                |

|   |երկիր, նշանակման     |              |               |                |

|   |երկիր, ծագման երկիր, |              |               |                |

|   |արժույթ,             |              |               |                |

|   |փոխադրամիջոցի տեսակը |              |               |                |

|   |(սահմանին), մուտքի   |              |               |                |

|   |ելքի մարմին, ամսաթիվ,|              |               |                |

|   |գրանցման համար, ԱՏԳ  |              |               |                |

|   |ԱԱ ծածկագիր, նետտո   |              |               |                |

|   |քաշ, տեղափոխման      |              |               |                |

|   |ուղղություն,         |              |               |                |

|   |լրացուցիչ չ/մ, քանակը|              |               |                |

|   |ըստ լրացուցիչ չ/մ,   |              |               |                |

|   |վիճակագրական արժեք   |              |               |                |

|   |(դրամ, դոլար)        |              |               |                |

|___|_____________________|______________|_______________|________________|

|3. |Տարանցիկ             |Յուրաքանչյուր |Էլեկտրոնային   |Յուրաքանչյուր   |

|   |հայտարարագրերի       |ամիս          |               |ամսվա համար     |

|   |բազայից (ֆիզիկական   |կուտակային    |               |մինչև  հաջորդող |

|   |անձանց կողմից ԱՏԳ ԱԱ |կարգով        |               |ամսվա 15-ը      |

|   |01-25 ծածկագրերով    |              |               |                |

|   |արտահանված ապրանքների|              |               |                |

|   |մասով)` նշանակման    |              |               |                |

|   |երկիր, ամսաթիվ       |              |               |                |

|   |(սահմանը հատելու),   |              |               |                |

|   |արժույթ, արժույթի    |              |               |                |

|   |փոխարժեք,            |              |               |                |

|   |հաշիվ-ապրանքագրային  |              |               |                |

|   |արժեք, ԱՏԳ ԱԱ        |              |               |                |

|   |ծածկագիր, բրուտտո,   |              |               |                |

|   |լրացուցիչ չ/մ, քանակը|              |               |                |

|   |ըստ լրացուցիչ չ/մ    |              |               |                |

|   |(առկայության դեպքում)|              |               |                |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.08.2018
N 922-Ն
Որոշում