Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1137.270818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2018 թվականի N 1137-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կազմում ընդգրկված` ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների հատուկ-տակտիկական ուսումնավարժությանը մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 6-12-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների կեցության հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 27-ի

N 1137-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-12-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Սարոյան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի

                         տեղակալ, փ/ծ գնդապետ

 

    Գ. Խաչատրյան       - Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների

                         իրականացման կենտրոնի (այսուհետ` ՀՆՓԱԻԿ) պետի

                         տեղակալ-մարտական պատրաստության գծով, փ/ծ

                         փոխգնդապետ

 

    Ս. Բիձյան          - ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ

                         փոխգնդապետ

 

    Դ. Գևորգյան        - ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ

                         կապիտան

 

    Ա. Կարապետյան      - ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ

                         լեյտենանտ

 

    Դ. Հայրապետյան     - ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի

                         լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

 

    Մ. Անտոնյան        - ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի

                         լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

 

    Կ. Հովհաննիսյան    - ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի       

                         լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

 

    Ա. Հարոյան         - ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի

                         լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

 

    Գ. Աթոյան          - ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի

                         փրկարար, փ/ծ ենթասպա

 

    Ա. Ազարյան         - ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի

                         փրկարար, փ/ծ ենթասպա

 

    Վ. Հովակիմյան      - ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի տեխնիկ-փրկարար,

                         փ/ծ ենթասպա

 

    Է. Անանյան         - ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար,

                         փ/ծ ենթասպա

 

    Ա. Գիլոյան         - ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար,

                         փ/ծ ենթասպա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.08.2018
N 1137-Ա
Որոշում