Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՇՆՈՐՀՎՈՂ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-34-Ո-87

2018 թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՇՆՈՐՀՎՈՂ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետը, 94-րդ հոդվածի 1- ին մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանի տեսակները և ձևերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. օգոստոսի 23

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. օգոստոսի 23-ի

թիվ ԲԴԽ-34-Ո-87 որոշման

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՇՆՈՐՀՎՈՂ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

1. Դատական կարգադրիչներին, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, որպես խրախուսանք շնորհվում են հետևյալ տեսակի կրծքանշանները` «Դատական կարգադրիչների ծառայության պատվավոր աշխատող», «Եռանդի համար», «Համակարգում ունեցած ավանդի համար», «Անբասիր ծառայության համար»:

1.1. «Դատական կարգադրիչների ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանն ունի ուռուցիկ վահանի տեսք: Այն պատրաստվում է արծաթից: Կրծքանշանն ունի 40 մմ երկարություն, վերևի հատվածի լայնությունն ուղիղ գծով 38 մմ է, ներքևի լայնությունը` 22 մմ: Վերևի կորագծի բարձրությունը լարից 12 մմ է, իսկ ներքևի կորագծինը` 1Օ մմ: Վահանն ունի 1,5 մմ հաստություն: Վահանի վերևի հատվածը եզրագծվում է 35 մմ երկարությամբ և 5 մմ հաստությամբ ծածանվող Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշով, որի մեջտեղի հատվածում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վահանի ստորին հատվածում` կիսաշրջանի մեջ, որի հաստությունը 4 մմ է, 3 մմ բարձրությամբ և 2.5 մմ լայնությամբ, մեծատառերով գրվում են «ԴԿԾ» տառերը: Վահանի կենտրոնում պատկերվում է կշեռք` 0,5 մմ հաստությամբ: Վահանի կենտրոնում` ամբողջ երկայնքով, անցնում է սուր, որը վահանի վրա երևում է իր բռնակով և ծայրով: Վահանը եզրագծվում է դափնու ճյուղերով: Վահանի եզրագծերը, ինչպես նաև վահանի վրա առկա զինանշանը, սուրը, կշեռքը և դափնու ճյուղերը ոսկեզօծ են, իսկ «ԴԿԾ» տառերը փորագրված են սև գույնով: Վահանն ունի բաց կապույտ գույն: Վահանը և Հայաստանի Հանրապետության դրոշը ջնարակապատ են:

 

Կրծքանշանի ձևը`

 

Դատական_կարգադրիչներին_որպես_խրախուսանք_շնորվող_կրծքանշանի_ձև_1

 

1.2. «Եռանդի համար» կրծքանշանը շրջանաձև է, 30 մմ տրամագծով և պատրաստված է պղնձացինկից (թամբակից): Կրծքանշանի վերևի մասում երկու տողով, կրծքանշանի շրջագծով մեծատառերով կորաձև գրվում են «ԵՌԱՆԴԻ ՀԱՄԱՐ» բառերը: Կրծքանշանի կենտրոնում փորվածքներով պատկերված է

ծառայության խորհրդանշանը: Խորհրդանշանի վահանը պատված է կապույտ էմալով, կշեռքը և վահանի միջով անցնող սուրը և դափնու ճյուղերը` ոսկեգույն էմալով: Կրծքանշանը եզրապատված է ուռուցիկ եզրաշերտով: Կրծքանշանի

դարձերեսին շրջագծով մեծատառերով կորաձև գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Մեջտեղի մասում, կրծքանշանի շրջագծով, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը` 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Դրոշի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 6x6 մմ տրամագծով: Զինանշանի տակ պատկերված է Արարատ լեռը: Ներքևի հատվածում դափնու ճյուղերն են և կրծքանշանի հերթական համարը: Կրծքանշանը կանթի և օղի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է կապույտ և կարմիր մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և 2 հատ կարմիր շերտավորված եզրերով հնգանկյուն շերտաձողին:

 

Կրծքանշանի ձևը`

 

Կրծքանշան_եռանդի_համար

 

1.3. «Համակարգում ունեցած ավանդի համար» կրծքանշանը շրջանաձև է, 30 մմ տրամագծով և պատրաստված է պղնձացինկից (թամբակից): Կրծքանշանի վերևի մասում երկու տողով, կրծքանշանի շրջագծով մեծատառերով կորաձև գրված են «ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» բառերը: Կրծքանշանի կենտրոնում փորվածքներով պատկերված է ծառայության խորհրդանշանը: Խորհրդանշանի վահանը պատված է կապույտ էմալով, կշեռքը և վահանի միջով անցնող սուրը և դափնու ճյուղերը` ոսկեգույն էմալով: Կրծքանշանը եզրապատված է ուռուցիկ եզրաշերտով: Կրծքանշանի դարձերեսին շրջագծով մեծատառերով կորաձև գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Մեջտեղի մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը` 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Դրոշի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 6x6 մմ տրամագծով: Զինանշանի տակ պատկերված է Արարատ լեռը: Ներքևի հատվածում դափնու ճյուղերն են և կրծքանշանի հերթական համարը: Կրծքանշանը կանթի և օղի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է կապույտ և կարմիր մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և մեկ հոծ և շերտավորված կարմիր եզրերով հնգանկյուն շերտաձողին:

 

Կրծքանշանի ձևը`

 

Կրծքանշան_ավանդի_համար

 

1.4. «Անբասիր ծառայության համար» կրծքանշանը շրջանաձև է, 35 մմ տրամագծով և պատրաստված է պղնձացինկից (թամբակից): Կրծքանշանի վերևի մասում, կրծքանշանի շրջագծով, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը` 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Դրոշի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 6x6 մմ տրամագծով: Ներքևի մասում կրծքանշանի շրջագծով մեծատառերով կորաձև գրված են «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Կրծքանշանի կենտրոնում փորվածքներով պատկերված է ծառայության խորհրդանշանը: Խորհրդանշանի վահանը պատված է կապույտ էմալով, կշեռքը և վահանի միջով անցնող սուրը և դափնու ճյուղերը` ոսկեգույն էմալով: Կրծքանշանը եզրապատված է ուռուցիկ եզրաշերտով:

Կրծքանշանի դարձերեսին շրջագծով մեծատառերով կորաձև գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը և կրծքանշանի հերթական համարը: Կրծքանշանը կանթի և օղի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է կապույտ և կարմիր մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և 2 հատ կարմիր շերտավորված եզրերով հնգանկյուն շերտաձողին:

 

Կրծքանշանի ձևը`

 

Կրծքանշան_անբասիր_ծառայության_համար

 

2. Կրծքանշանի դարձերեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը: Կրծքանշանը հետևի մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:

3. Կրծքանշանի հետ տրվում է միասնական նմուշի վկայական, որը կնքվում և ստորագրում է հրամանը ստորագրելու իրավասություն ունեցող անձը:

 

Վկայականի ձևը`

 

Կրծքանշանի_վկայական_1

Կրծքանշանի_վկայական_2

 

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
23.08.2018
N ԲԴԽ-34-Ո-87
Որոշում