Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵԿԻՆ ԷՔՍՊՈ-2019» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՅԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵԿԻՆ ԷՔՍՊՈ-2019» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.1152.300818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 1152-Ա

 

«ՊԵԿԻՆ ԷՔՍՊՈ-2019» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` 2019 թվականի ապրիլի 29-ից մինչև հոկտեմբերի 7-ը Պեկինում կայանալիք «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով`

1. «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին (այսուհետ` հանձնակատար):

2. Հանձնակատարին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահին` մինչև 2019 թվականի մարտի 1-ը հավաքագրել և հանձնակատարին ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչություն ներկայացնող տեսանյութեր և տպագիր նյութեր:

4. Առաջարկել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենին աջակցել հանձնակատարին «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացմանը:

5. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուրն իր մասով ապահովել «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացի իրականացումը:

6. Հանձնակատարին` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.08.2018
N 1152-Ա
Որոշում