Սեղմել Esc փակելու համար:
«ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հունվարի 2017 թվականի N 11-Ա/1

 

«ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 28-Ա/1 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 2 հավելվածի 69-72-րդ կետերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետին, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` կազմակերպության սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել սույն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի պահանջներով:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի փետրվարի 17-ի N 28-Ա/1 հրամանը:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին:

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. հունվարի 31-ի

N 11-Ա/1 հրամանի

 

ԿԱՐԳ

«ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում (այսուհետ` ցերեկային կենտրոն) խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ցերեկային կենտրոնը նախատեսված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ` այցելու) ցերեկային ժամերին` ժամը 09.00-18.00-ը, խնամք և սոցիալական ծառայություններ տրամադրելու համար:

3. Ցերեկային կենտրոնում այցելուների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 2 հավելվածի II բաժնի պահանջներին համապատասխան` սոցիալական աջակցության տարածքային մարմնի (գործակալության կամ բաժնի) կամ համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնի (այսուհետ` ՍԱՏՄ) սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած եզրակացությանը համապատասխան ՍԱՏՄ-ի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 2 հավելվածի 19-րդ կետի համաձայն կայացրած որոշման հիման վրա:

4. Ցերեկային կենտրոն այցելուի ընդունելությունը ձևակերպվում է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հրամանով` ՍԱՏՄ-ի կողմից տրված ուղեգրի հիման վրա:

5. Ցերեկային կենտրոնի գործունեության հիմնական նպատակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբանական և սոցիալական վերականգնումն է, ինչը կփոխի նրանց վերաբերմունքը սեփական անձի, հիվանդության և հասարակության մեջ իրենց տեղի ու դերի նկատմամբ, և կօգնի նրանց վերասոցիալականացմանը և առավելագույն ինքնաիրացմանը:

6. Ցերեկային կենտրոնն այցելուներին խնամք և սոցիալական ծառայություններ տրամադրելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 2 հավելվածի Vll-րդ բաժնով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման N 4 հավելվածով և սույն հրամանով:

7. Ցերեկային կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է «Սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների ու հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգի» շահագործումը, այդ թվում` քաղաքացիների տվյալների մուտքագրումը, խմբագրումը և համապատասխան հաշվետվությունների ներկայացումը:

8. Ցերեկային կենտրոնն ունի ներքին կանոնակարգ, որը ցերեկային կենտրոնի ղեկավարի կամ պատասխանատուի ներկայացմամբ հաստատվում է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից:

 

II. Խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը

ցերեկային կենտրոնում

 

9. Ցերեկային կենտրոնում այցելուներին խնամք և սոցիալական ծառայություններ տրամադրվում են ցերեկային կենտրոնի սոցիալական աշխատողի կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա` անձի գնահատված կարիքներին համապատասխան:

10. Ցերեկային կենտրոնում այցելուներին տրամադրվում են հետևյալ սոցիալական ծառայությունները.

1) սնունդ` օրական մեկ անգամ.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն.

3) խորհրդատվական օգնություն.

4) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի սոցիալական ներառմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ.

5) աշխատանքային և արտթերապիա (տարբեր խմբակների ձևավորում).

6) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա).

7) ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցում.

8) անհրաժեշտության դեպքում` առաջին բժշկական օգնություն և սպասարկում.

9) ազատ ժամանցի կազմակերպում և այլ մշակութային միջոցառումների անցկացում:

Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ծառայություններն, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են նաև ցերեկային կենտրոնի այցելուների ընտանիքների անդամներին:

11. Ցերեկային կենտրոնի մասնագետները (սոցիալական աշխատող, հոգեբան, էրգոթերապևտ, արտթերապևտ, խմբավար), այցելուի ցերեկային կենտրոն ընդունվելուց (հրամանագրվելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, գնահատելով քաղաքացու կարիքները և նախասիրությունները, կազմում են այցելուի սոցիալ-վերականգնողական անհատական ծրագիր (այսուհետ` ՍՎԱԾ), որում նշվում են այցելուի ախտորոշումը, սոցիալական խնդիրները և մասնագետների կողմից այդ խնդիրների լուծման համար նախատեսվող գործողություններն ու ժամկետները:

12. Համաձայն ՍՎԱԾ-ի, յուրաքանչյուր մասնագետի կողմից մատուցվող սոցիալական ծառայության յուրաքանչյուր տեսակի տրամադրման համար կազմվում է առանձին ժամանակացույց, որը հաստատում է ցերեկային կենտրոնի ղեկավարը կամ պատասխանատուն:

13. Ցերեկային կենտրոնն ապահովում է այցելուների տեղափոխումը` տուն-կենտրոն-տուն սեփական տրանսպորտային միջոցով (առկայության դեպքում) կամ փոխհատուցում է կենտրոնի այցելուների առավելագույնը 50 տոկոսի տրանսպորտային ծախսերը` հիմք ընդունելով այցելուի գնահատված անհատական կարիքը:

14. Ցերեկային կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն դիտել հեռուստացույց, լսել երաժշտություն, թերթեր և գրքեր ընթերցել, հաղորդակցվել միմյանց հետ, մասնակցել աշխատանքային և արտթերապիայի տարբեր տեսակների պարապմունքների` ըստ իրենց նախասիրությունների, ինչը նպաստում է նրանց ներառմանը սոցիալական միջավայր:

15. Ցերեկային կենտրոնում մշտապես նշվում են տոները, կազմակերպվում մշակութային միջոցառումներ, այցելուների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, ինչը նպաստում է հասարակության կողմից նրանց խնդիրների ճանաչմանը և խարանդրոշմի նվազեցմանը:

16. Ցերեկային կենտրոնում այցելուները, իրենց ցանկությամբ, սոցիալական աշխատողի կամ էրգոթերապևտի օգնությամբ ու հսկողությամբ, մասնակցում են սննդի մատուցման աշխատանքներին:

17. Ցերեկային կենտրոնի սոցիալական աշխատողը, հոգեբանը, էրգոթերապևտը և խմբավարը` յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում այցելուներին տրամադրում են համապատասխան ծառայություններ.

1) Սոցիալական աշխատողը այցելուներին տրամադրում է սոցիալական խորհրդատվություն և աջակցություն սեփական կարողությունների գիտակցման բարելավման և ինքնագնահատման բարձրացման նպատակով, տեղեկատվություն է տրամադրում ցերեկային կենտրոնի ներքին կանոնակարգի վերաբերյալ, իրականացնում է քաղաքացիների սոցիալ-վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ, այցելուներին օգնում է ձեռք բերել կենցաղավարման հմտություններ, բացահայտել իր կարողությունները, հաղորդակցվել այլ անձանց հետ, ինքնուրույն կատարել պարզ գործողություններ:

2) Սոցիալական աշխատողը ի նպաստ այցելուների սոցիալական պաշտպանության` համագործակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում սոցիալական խորհրդատվություն է տրամադրում նրանց ընտանիքներին, հնարավորինս նպաստում է նրանց սոցիալական վերականգնման ու հասարակություն ներառմանը, աջակցում է քաղաքացիներին կենսաթոշակի նշանակման ու վճարման, նպաստի իրավունքի ձեռքբերման կամ հաշմանդամության ճանաչման հետ կապված խնդիրների լուծման գործում:

3) Բարդ խնդիրների ու վիճահարույց հարցերի լուծման նպատակով, սոցիալական աշխատողը կազմակերպում է քննարկումներ այլ մասնագետների կամ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

18. Հոգեբանն այցելուներին տրամադրում է հատուկ մասնագիտական ծառայություն` հոգեկրթման (իր հոգեկան առողջության խնդիրների ճանաչման և հասկացման բարելավում), անհատական և խմբային թերապիայի, զրույցների, խորհրդատվության ու մասնագիտական այլ գործիքների և մեթոդների միջոցով, որոնց նպատակն է նպաստել անձի հոգեկան առողջության բարելավմանը, տարբեր բնույթի հոգեբանական խնդիրների, այդ թվում` միայնակության և հասարակության կողմից ընդունված չլինելու հետ կապված, ինչպես նաև սթրեսային իրավիճակների հաղթահարմանը:

19. Խմբավարը, էրգոթերապևտը և արտթերապևտը` յուրաքանչյուրն իր մասնագիտական իրավասությունների շրջանակում, ինչպես նաև հաշվի առնելով այցելուի նախասիրությունները, կազմակերպում են կավագործության, նկարչության, գոբելենագործության, մաքրամեի, տառաճանաչության, ասեղնագործության, ծաղկաբուծության և այլ խմբակներ` նրանց որոշակի ստեղծագործական հմտություններ ուսուցանելու և զբաղվածությունն ապահովելու համար:

20. Միջոցառումների կազմակերպիչը կազմակերպում է մշակութային և մարզական տարբեր միջոցառումներ, մրցույթներ, էքսկուրսիաներ և այլն: Այցելուներին ներգրավում է համայնքում կազմակերպվող տարբեր միջոցառումներում, ինչը նպաստում է նրանց սոցիալականացմանն ու մեկուսացվածության վերացմանը:

21. Ցերեկային կենտրոնում այցելուներին, անհրաժեշտության դեպքում, առաջին բուժօգնության և սպասարկման, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվության ծառայությունները, տրամադրվում են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի համապատասխան մասնագետների կողմից:

22. Ցերեկային կենտրոնի բոլոր մասնագետները յուրաքանչյուր ամիս` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը, իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում ցերեկային կենտրոնի պատասխանատուին, վերջինս էլ ամփոփելով դրանք, ցերեկային կենտրոնի կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր ամիս` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 10-ը հաշվետվություն է ներկայացնում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տնօրենին:

 

III. Ցերեկային կենտրոնում այցելուին սոցիալական ծառայությունների

տրամադրման դադարեցման հիմքերը

 

23. Սոցիալական ծառայությունների դադարեցման հիմքերն են.

1) Այցելուի կամ նրա խնամակալի (եթե այցելուն դատական կարգով ճանաչված է անգործունակ) գրավոր դիմումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված` տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից (բացի հոգեկան հիվանդությունները) որևէ մեկով հիվանդանալը.

3) Ցերեկային կենտրոնի ներքին կանոնակարգը երեք և ավելի անգամ խախտելը.

4) Ցերեկային կենտրոն երեք ամսից ավել անհարգելի պատճառով չայցելելը.

5) Այցելուի մահը:

24. Քաղաքացու դուրսգրումը ցերեկային կենտրոնի ղեկավարի (պատասխանատուի) ներկայացմամբ, ձևակերպվում է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տնօրենի հրամանով:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նա
31.01.2017
N 11-Ա/1
Հրաման