Սեղմել Esc փակելու համար:
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՐԵՎԱՆ-2800» ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2018 թվականի թիվ 148-Ն

 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՐԵՎԱՆ-2800» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 25 ՏԱՐԻՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2018 թվականի սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ դնել «Երևան-2800» և «Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական

բանկի խորհրդի

2018 թվականի օգոստոսի 27-ի

թիվ 148-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Երևան-2800» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևան քաղաքի խորհրդանշանային պատկերներից` զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը` կենաց ծառի տեսքով: Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «5000 ԴՐԱՄ»: Վերին աջ կողմում «2800 YEREVAN», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ` Ա. Հարությունյանի): Մակագրություններն են` «Ք.Ա. 782 BC» և «ԷՐԵԲՈՒՆԻ EREBUNI»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը  5000 դրամ

    Մետաղը/հարգը       արծաթ 9250

    Տրամագիծը          63,0 մմ

    Քաշը               168,1 գ

    Որակը              պրուֆ

    Դրամաշուրթը        ատամնավոր

    Քանակը             700 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Երևան-2800» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «5000 ԴՐԱՄ»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և թողարկման տարեթիվը` «2018»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և «25 ՏԱՐԻ» գրառումը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Շրջագծով «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 25 ՏԱՐԻՆ» և «25 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը  5000 դրամ

    Մետաղը/հարգը       արծաթ 9250

    Տրամագիծը          63,0 մմ

    Քաշը               168,1 գ

    Որակը              պրուֆ

    Դրամաշուրթը        հարթ, համարակալված

    Քանակը             300 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.08.2018
N 148-Ն
Որոշում