Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ, ԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ, ԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

041.1197.070918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2018 թվականի N 1197-Ա

 

ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ, ԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Արա Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Վահագն Հարությունյանին 2018 թվականի սեպտեմբերի 10-13-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)` ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորման մեջ ներառված ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ տակտիկական զորավարժության բացման արարողությանը և ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Հրաչյա Ռոստոմյանի, Արա Գրիգորյանի և Վահագն Հարությունյանի` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.09.2018
N 1197-Ա
Որոշում