Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԷԿՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆ ...

 

 

040.0974.060918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 974-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԷԿՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

9 ԱՏԳ օպերատորներին ներկայացվող պահանջները

 

Որպես ԱՏԳ օպերատոր կարող են գրանցվել այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են, կամ պլանավորում են իրականացնել գործունեության հետևյալ տեսակներից մեկը կամ մի քանիսը.

Տեղեկատվական համակարգերի վերլուծություն, նախագծում և ծրագրային ապահովում;

Տվյալների մշակման գործունեություն` սեփական կամ երրորդ անձանց ծրագրային ապահովման կիրառմամբ;

Տեղեկատվության տեխնիկական և/կամ գաղտնագրային պաշտպանության գործունեություն` ներառյալ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը;

ներդրման առանձին փուլերի նախագծման, մշակման, իրացման, ներդրման գործունեություն կամ ներդրման գործունեություն կամ իրականացման գործունեություն, ծրագրային և/կամ ապարատածրագրային միջոցների, ամպային հաշվողական տեխնոլոգիաների վրա հիմնված և/կամ դրանց օգտագործմամբ ապարատածրագրային համալիրների աջակցման, ուղեկցման, շահագործման գործունեություն;

ինտեգրված տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների մշակման և ներդրման գործընթացների համալիր կառավարման ծառայությունների մատուցման միջոցով կազմակերպություններին առևտրային գործունեության և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցում;

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տեղեկատվական պահանջների վերլուծություն (համակարգային վերլուծություն, բիզնես վերլուծություն), տեղեկատվական համակարգերի և ծրագրային ապահովման վերաբերյալ տեխնիկական պահանջների մշակմամբ բիզնես պրոցեսների նորարարության /վերակառուցման/ նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հարցերով խորհրդակցում;

տեղեկատվական համակարգերի և ծրագրային ապահովման մշակման, ներդրման և շահագործման ընթացքում դրանց օգտատերերի տեխնիկական և/կամ տեղեկատվական պահանջներին համապատասխանության աուդիտ;

սարքավորման և հաշվողական մեքենաների համակարգատեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում;

Տրանզակցիայի բլոկների ռեեստրի /բլոկչեյն/ վրա հիմնված կամ դրա օգտագործմամբ ծրագրային և/կամ ապարատածրագրային միջոցների, այլ բաշխված ապակենտրոնացված տեղեկատվական համակարգերի /այդ թվում տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցները օգտագործող/ նախագծման, մշակման, սպասարկման, իրացման, շահագործման հետ կապված գործունեություն;

Ֆինանսական ոլորտի, ֆինանսական տեղեկատվական տեխնոլոգիաների համար ապարատային և ծրագրային տեխնոլոգիաների մշակում, սպասարկում և իրացում;

Արհեստական ինտելեկտի մասնագիտացված բաժիններում նեյրոնային ցանցերի և այլ ալգորիթմների ստեղծում, ուսուցում և տվյալ գործունեության արդյունքների իրացում;

Բժշկական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների մշակում կամ առանձին էտապների մշակում և վերջիններիս արդյունքների իրացում;

ԱՏԳ Օպերատորի մասնակցությամբ մշակված ծրագրային ապահովման օգտագործման միջոցով գլոբալ համակարգչային ցանցում իրականացվող գովազդային, միջնորդական ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն;

Միմյանց հետ և արտաքին միջավայրի հետ (իրերի ինտերնետ) փոխազդելու համար ներկառուցված տեխնոլոգիաներով սարքավորված ֆիզիկական առարկաների հաշվողական-հաղորդակցային ցանցի կոնցեպցիայի մշակման, ներդրման, իրացման հետ կապված գործունեություն;

Կրթական գործունեություն հաշվողական-հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում գլոբալ համակարգչային ցանցի միջոցով:

Ծրագրային ապահովման հրատարակման հետ կապված գործունեություն;

գլոբալ համակարգչային ցանցի օգտագործմամբ թվային նշանների /տոկենների/ ստեղծման և տեղադրման հետ կապված ծառայությունների մատուցում /ներառյալ թվային նշանների /տոկենների/ առաջխաղացման, խորհրդատվական և այլ զուգընթաց ծառայությունների մատուցում/;

կրիպտոհարթակի օպերատորի գործունեություն;

կրիպտոակտիվների փոխանակման օպերատորի ծառայություն;

կրիպտոակտիվների մայնինգ;

թվային նշանների /տոկենների/ օգտագործմամբ այլ գործունեություն, այդ թվում արժեթղթերի պրոֆեսիոնալ և բորսային գործունեության, ներդրումային հիմնադրամի գործունեության, արժեթղթավորման նշաններ պարունակող, ինչպես նաև սեփական թվային նշանների /տոկենների/ ստեղծման և տեղադրման գործառույթների իրականացում;

ներդրումային հիմնադրամի գործունեություն;

տվյալների մշակման կենտրոնների ծառայություններ;

ծրագրային և/կամ ապարատածրագրային հզորությունների կիրառմամբ ամպային հաշվողական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների մատուցում;

նոր և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեության այլ տեսակներ:

ԱՏԳ Օպերատորները մինչև գործունեությունը սկսելը ներդնում են և կազմակերպչին հաստատում են հաճախորդների նույնականացման պրոցեդուրայի ներդրման մասին:

 

10 Համագործակցությունը ԱՏԳ-ում

 

Առաջարկվում է ԱՏԳ շրջանակներում դերերի և լիազորությունների սահմանագծման հետևյալ մոդելը.

 

Աղյուսակ 1. Դերերի և լիազորությունների բաշխումը Կազմակերպիչների և մասնակիցների միջև

 

._____________________________________________________________________.

|          Դերը          |Միջոցները |Մայնինգ|Թվային       |Թվային     |

|                        |առևտրային |       |ակտիվներով   |ակտիվներում|

|                        |հարթակ    |       |սակարկություն|միջոցների  |

|                        |ներանցելը |       |             |ներգրավում |

|________________________|__________|_______|_____________|___________|

|Մասնավոր անձ            |       A/R|    A/R|          A/R|        A/R|

|________________________|__________|_______|_____________|___________|

|Կազմակերպություն        |       A/R|    A/R|          A/R|        A/R|

|________________________|__________|_______|_____________|___________|

|Մարկետփլեյս             |       S/R|      -|          S/A|        S/A|

|________________________|__________|_______|_____________|___________|

|Քսակ                    |       S/R|      S|          S/R|        S/R|

|________________________|__________|_______|_____________|___________|

|Վարկանիշային            |         -|      -|          I/C|      I/C/S|

|գործակալություն         |          |       |             |           |

|________________________|__________|_______|_____________|___________|

|Կազմակերպիչ             |       A/C|    A/C|          A/C|      A/C/S|

|________________________|__________|_______|_____________|___________|

|Բանկ                    |       S/R|      -|            -|          -|

|________________________|__________|_______|_____________|___________|

|Հայաստանի Հանրապետության|       I/C|      I|            I|          I|

|կոմպետենտ մարմիններ     |          |       |             |           |

._____________________________________________________________________.

 

Ընդ որում կազմակերպչի դերի նկատմամբ պահպանվում է հետևյալ սկզբունքը. ԱՏԳ բոլոր մասնակիցները պատասխանատու են օրենսդրական պահանջները պահպանելու համար, իսկ Կազմակերպիչն ինքը պատասխանատու է մասնակիցների այդպիսի պահանջներին համապատասխանելու համար:

 

._____________________________________________________________________.

|R|Կատարող                                                            |

| |Այս դերը կրող անձը պատասխանատու է նախագծի աշխատանքների իրականացման |

| |և  նպատակների նվաճման համար: Յուրաքանչյուր փուլում կարող են լինել  |

| |մի քանի կատարողներ:                                                |

|_|___________________________________________________________________|

|A|Պատասխանատու                                                       |

| |Այս դերը կրող անձը պատասխանատու է պրոցեսի որակի և  արդյունքի համար:|

| |Այս դերն ունեցողը ապահովվում է կատարողի հետ հետադարձ կապի համար    |

| |լիազորություններով: Յուրաքանչյուր փուլում կարող է լինել միայն մեկ  |

| |պատասխանատու:                                                      |

|_|___________________________________________________________________|

|S|Աջակից                                                             |

| |Հաստատում է արդյունքը պատվիրատուին հանձնելը (խնդրի իրագործումը):   |

| |Տվյալ դերը կարելի է համատեղել հաշվետու դերի հետ:                   |

|_|___________________________________________________________________|

|C|Խորհրդատու, փորձագետ                                               |

| |Այս դերը կրող անձը ներգրավվում է որպես եզակի գիտելիքների կամ       |

| |տեղեկատվության կրող: Հաճախ այս դերում հանդես են գալիս ոլորտի       |

| |փորձագետները:                                                      |

|_|___________________________________________________________________|

|I|Տեղեկացվող                                                         |

| |Անձ, որին անհրաժեշտ է տեղյակ պահել պրոցեսի ընթացքի և  արդյունքների |

| |մասին, հաճախ միակողմանի կարգով, այնպես ինչպես նա չունի նախագծի     |

| |ընթացքի վրա անմիջականորեն ազդելու լիազորություն:                   |

._____________________________________________________________________.

 

11 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԼԱՆ

 

Արտահանման հիմնական շուկաներն են.

ԵԱՏՄ երկրներ;

ԵՄ երկրներ;

ԱՄՆ;

Մերձավոր Արևելքի երկրներ;

Չինաստան:

Արտահանման ծավալները որոշելիս հաշվի է առնվել ԱՏԳ պոտենցիալ օպերատորների քանակը, ներդրումների ծավալը, օպերատորների մասնակցության աստիճանը, ինչպես նաև սեկտորներից մեկի արտահանման միջին ծավալը:

Տվյալ բիզնես պլանի նպատակների համար ներդրում է համարվում ցանկացած տեսակի գույք, այդ թվում ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ (մտավոր սեփականության օբյեկտներ), որոնք ուղղակի կամ անուղղակի ներդրվում են իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` ձեռնարկատիրական ոլորտում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող օրենքով չարգելված գործունեության այլ ոլորտում շահույթ /եկամուտ/ ստանալու կամ այլ օգտակար արդյունք ստանալու նպատակով, ճիշտ ինչպես ներդրումներից ստացված և չվերադարձված եկամուտները, ինչպես նաև ներդրումների իրացումից ստացված գույքը և գումարները:

 

11.1 Արտահանման կանխատեսվող ծավալները, մլն ԱՄՆ դոլար

 

._________________________________________________________________.

|                                             |2018-2021|2022-2043|

|_____________________________________________|_________|_________|

|Արտահանման մոտավոր տարեկան ծավալները         |        5|      7,5|

._________________________________________________________________.

 

11.2 Նոր աշխատատեղերի կանխատեսվող քանակը

Նախնական կանխատեսումներով ԱՏԳ Օպերատորները կկարողանան տրամադրել ԱՏԳ համալրման պլանավորված տեմպերի համար նոր աշխատատեղերի զգալի քանակը:

Աշխատատեղերի քանակը կանխատեսելիս հաշվի է առնվել համապատասխան սեկտորներում աշխատատեղերի միջին քանակը և ԱՏԳ Օպերատորների ենթադրվող քանակը:

 

._________________________________________________________________.

|                                             |2018-2021|2022-2043|

|_____________________________________________|_________|_________|

|Նոր աշխատատեղերի մոտավոր քանակը              |       50|      300|

._________________________________________________________________.

 

11.2.1 ԱՏԳ Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի քանակը

Գործունեության ընթացքում ԱՏԳ կազմակերպիչ ընկերությունը ստեղծում է մոտ 23 նոր աշխատատեղ ընկերության հիմնական անձնակազմի համար (այդ աշխատատեղերը կներառեն ազատ տնտեսական գոտում շինարարական աշխատանքներին մասնակցող աշխատակիցներին):

Աշխատակիցների կազմը բաղկացած է ղեկավարող անձնակազմի 5 աշխատակցից (տնօրեններ, փոխտնօրեններ, գլխավոր հաշվապահներ, տարբեր ուղղություններով պատասխանատուներ) և վարչական 40 աշխատակցից (մարքեթոլոգներ, անվտանգության ծառայության աշխատակիցներ, աշխատավորներ, տարբեր մասնագետներ և այլն):

Ղեկավարող անձնակազմի միջին ամսական աշխատավարձը կկազմի մոտ 200 000 դրամ (ներառյալ բոլոր հարկերը), վարչական անձնակազմինը` 100 000 դրամ (ներառյալ բոլոր հարկերը):

 

._________________________________________________________________.

|                                             |2018-2021|2022-2043|

|_____________________________________________|_________|_________|

|ԱՏԳ Կազմակերպչի նոր աշխատատեղերի մոտավոր     |        7|       15|

|քանակը                                       |         |         |

._________________________________________________________________.

 

11.3 Ներդրումների ընդհանուր ծավալը

Հաշվի առնելով ԱՏԳ Օպերատորների սպասվող քանակը` ներդրումների ընդհանուր ծավալը հաշվի է առնվել ըստ ԱՏԳ Օպերատորների գործունեության տեսակների և աշխատատեղերի քանակի:

 

._________________________________________________________________.

|                                             |2018-2021|2022-2043|

|_____________________________________________|_________|_________|

|Ներդրումների ծավալը (մլն ԱՄՆ դոլար)          |       15|       30|

._________________________________________________________________.

 

11.3.1 ԱՏԳ օպերատորների ներգրավում

ԱՏԳ Օպերատորների թվի աճի դինամիկան ըստ ԱՏԳ փուլային զարգացման:

 

._________________________________________________________________.

|                                             |2018-2021|2022-2043|

|_____________________________________________|_________|_________|

|ԱՏԳ Օպերատորների թիվը                        |       50|      150|

._________________________________________________________________.

 

11.3.2 ԱՏԳ Կազմակերպչի ներդրումների ծավալը

Գործունեության ընթացքում ԱՏԳ կազմակերպիչ ընկերությունը պլանավորում է ներդնել ԱՏԳ-ից 2 մլն դոլար: Ներդրումների գումարը ներառում է շինարարական աշխատանքներ, սարքավորման ձեռքբերում, մարքեթինգ, գովազդ, աշխատակիցների աշխատավարձ, ինֆրաստրուկտուրաների զարգացում և ԱՏԳ զարգացման հետ կապված մնացած ծախսերը:

 

._________________________________________________________________.

|                                             |2018-2021|2022-2043|

|_____________________________________________|_________|_________|

|ԱՏԳ Կազմակերպչի ներդրումների ծավալը          |        1|        3|

|(մլն ԱՄՆ դոլար)                              |         |         |

._________________________________________________________________.

 

12 ԱՏԳ ինֆրաստրուկտուրան

 

ԱՏԳ ստեղծելիս կկիրառվեն ԱՏԳ-ն անհրաժեշտ ինֆրաստրուկտուրայով ապահովելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները` գործող օրենսդրության պահանջներին համապատասխանելու համար:

Մուտքը և ելքը ԱՏԳ կգտնվի Կազմակերպչի և Հայաստանի մաքսային մարմինների հսկողության տակ: Կգործի հսկիչ-անցագրային ռեժիմ;

ԱՏԳ-ն կգործի այն տարածքներում, որոնք առանձնացված կլինեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից;

ԱՏԳ ամբողջ տարածքը (բացառությամբ օպերատորի վարձակալած տարածքներից) կհսկվի վիդեոհամակարգի միջոցով: Կապահովվի պատշաճ լուսավորություն;

Տարածքում կտեղադրվի մաքսային հսկիչ կետ ԱՏԳ տարածք մուտք գործող և տարածքից դուրս եկող ապրանքների ու սարքավորումների մաքսային զննում իրականացնելու և հայտարարագրելու համար: Կտրամադրվեն համապատասխան ծառայողական շինության փակ տարածքներ և ժամանակավոր պահպանման պահեստ: Ապրանքների հսկման և զննման համար կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներ;

ԱՏԳ տարածքում կգործի անվտանգության շուրջօրյա ծառայություն;

Կապահովվի ապրանքները ԱՏԳ տարածքի ներսում ազատ տեղաշարժի հնարավորություն;

ԱՏԳ տարածքում կգործեն անվտանգության, առաջին բուժօգնության և հակահրդեհային անվտանգության համակարգեր;

ԱՏԳ տարածքը կունենա անխափան ջրամատակարարում և ջրահեռացում, էներգամատակարարում, գազամատակարարում, աղբահանում և կապի անհրաժեշտ միջոցներ (հեռախոսակապ և միացում Համացանցին), ինչպես նաև ապահովված կլինի սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին հետևելու համար անհրաժեշտ միջոցներով: Հաշվի առնելով ԱՏԳ տարածքում տնտեսական գործունեության առանձնահատկությունները նախատեսվում է նաև երկաթուղային հաղորդակցությունը:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 974-Ա որոշման

 

Ձև N 1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

01. .20 թ. - 01. .20 թ.

___________________________

                        (հաշվետու ժամանակաշրջանը)

 

    Ազատ տնտեսական գոտու անվանումը          ___________________________

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը ___________________________

    Կազմակերպչի անվանումը                   ___________________________

    Պետական գրանցման համարը                 ___________________________

    Պետական գրանցման ամսաթիվը               ___________________________

    Գտնվելու վայրը                          ___________________________

    Կոնտակտային տվյալները                   ___________________________

 

Կազմակերպության գործադիր մարմնի

ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

__________________________________

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|        Ցուցանիշի անվանումը                  |Պլանավորված|Փաստացի|

|___|_____________________________________________|___________|_______|

|1. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների|           |       |

|   |(այդ թվում, էլեկտրոնային) անվանումը (թվարկել |           |       |

|   |բոլոր ծառայությունները)                      |           |       |

|   |.                                            |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|2. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության     |           |       |

|   |սակագին (թվարկել բոլոր ծառայությունների      |           |       |

|   |սակագները, ՀՀ դրամ*)                         |           |       |

|   |.                                            |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|3. |Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում |           |       |

|   |իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և    |           |       |

|   |ուղղվածությունը                              |           |       |

|   |. Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում`|           |       |

|   |սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ      |           |       |

|   |աղբյուրների)                                 |           |       |

|   |. Կապիտալ ծախսեր                             |           |       |

|   |. Ընթացիկ ծախսեր                             |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|4. |Կազմակերպչի շահույթը հաշվետու                |           |       |

|   |ժամանակաշրջանում (ՀՀ դրամ)                   |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|5. |Մարքեթինգային միջոցառումների համար           |           |       |

|   |իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների      |           |       |

|   |(ՀՀ դրամ)                                    |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|6. |Հաշվետու ժամանակաշրջանում Կազմակերպչի կողմից |           |       |

|   |որպես շահագործող ներգրավված բրենդերը         |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|7. |Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի     |           |       |

|   |քանակ                                        |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|8. |Միջին աշխատավարձի չափը (ՀՀ դրամ) կազմակերպչի |           |       |

|   |կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ      |           |       |

|   |գործունեության տեսակների                     |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|9. |Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը,    |           |       |

|   |զբաղեցրած տարածքի չափը և  ժամկետները         |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|10.|Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող  |           |       |

|   |կազմակերպությունների ցանկը և  գործունեության |           |       |

|   |տեսակը (թվարկել)                             |           |       |

._____________________________________________________________________.

* Ցուցանիշը արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել ՀՀ դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով

 

Ձև N 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|NN |Շահա-|Շահա- |Շահա-  |Շահա-|Շահա- |Ընդ- |Հայաս|Շահա-|Շահա-|Միջին  |

|ը/կ|գոր- |գոր-  |գոր-   |գոր- |գոր-  |հա-  |տանի |գոր- |գոր- |աշխատա-|

|   |ծողի |ծողի  |ծողի   |ծողի |ծողի  |նուր |տարած|ծողի |ծողի |վարձի  |

|   |անվա-|գոր-  |կողմից |կող- |արտա- |իրա- |քում |շա-  |կող- |չափը   |

|   |նումը|ծու-  |զբաղեց-|մից  |հանման|ցու- |իրաց-|հույ-|մից  |(դրամ) |

|   |     |նեու  |րած    |կատար|ծավալը|մից  |ման  |թը   |ստեղծ|շահագոր|

|   |     |թյան  |տարածքի|ված  |(դրամ)|ստաց-|ծավա-|հաշ- |ված  |ծողի   |

|   |     |տեսակը|չափը   |ներ- |ըստ   |ված  |լը,  |վետու|աշխա-|կողմից |

|   |     |      |(քառ.  |դրում|ապրան-|հա-  |(ՀՀ  |ժամա-|տատե-|ստեղծ- |

|   |     |      |մ.)    |ների |քատե- |սույ-|դրամ)|նակա-|ղերի |ված    |

|   |     |      |       |ծավա-|սակնե-|թը,  |     |շրջա-|քանա-|աշխատա-|

|   |     |      |       |լը   |րի    |(ՀՀ  |     |նում,|կը   |տեղերի |

|   |     |      |       |(ՀՀ  |(համա-|դրամ)|     |(ՀՀ  |     |համար` |

|   |     |      |       |դրամ)|ձայն  |     |     |դրամ)|     |ըստ    |

|   |     |      |       |     |ԱՏԳԱԱ |     |     |     |     |գործու-|

|   |     |      |       |     |դասա- |     |     |     |     |նեու-  |

|   |     |      |       |     |կարգ- |     |     |     |     |թյան   |

|   |     |      |       |     |չի) և |     |     |     |     |տեսակ- |

|   |     |      |       |     |արտա- |     |     |     |     |ների   |

|   |     |      |       |     |հանման|     |     |     |     |       |

|   |     |      |       |     |ուղղու|     |     |     |     |       |

|   |     |      |       |     |թյուն-|     |     |     |     |       |

|   |     |      |       |     |ների  |     |     |     |     |       |

|___|_____|______|_______|_____|______|_____|_____|_____|_____|_______|

| 1 |  2  |   3  |   4   |  5  |   6  |  7  |  8  |  9  |  10 |   11  |

|___|_____|______|_______|_____|______|_____|_____|_____|_____|_______|

|___|_____|______|_______|_____|______|_____|_____|_____|_____|_______|

|___|_____|______|_______|_____|______|_____|_____|_____|_____|_______|

|___|_____|______|_______|_____|______|_____|_____|_____|_____|_______|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2018
N 974-Ա
Որոշում