Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2014 թվականի N 95-Ա/1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի «բ», 8-րդ կետի «գ» և 12-րդ կետի «դ» ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության իրավակիրառական պրակտիկայում ծագող խնդիրների հետևողական բացահայտման և լուծումների ապահովման նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի միասնական կիրառման, աշխատանքի վարձատրության քաղաքականության մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի միասնական կիրառման, աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակման մոնիթորինգի իրականացման պատասխանատու ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչությունն է:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանին:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թվականի օգոստոսի 11-ի

N 95-Ա/1 հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի միասնական կիրառման (այսուհետ` աշխատանքային օրենսդրության միասնական կիրառում), աշխատանքի վարձատրության քաղաքականության մոնիթորինգի (այսուհետ` մոնիթորինգ) կազմակերպման և իրականացման խնդիրները, նպատակներն ու գործընթացը:

2. Մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությամբ վերապահված համապատասխան խնդիրների և գործառույթների արդյունավետ, լրիվ և ամբողջական կատարումն ապահովելու նպատակով:

 

II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Մոնիթորինգի նպատակը և խնդիրներն են`

1) աշխատանքային օրենսդրության կիրարկման, աշխատանքի վարձատրության ոլորտում իրականացվող քաղաքականության գործնական արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ապահովումը, առկա վիճակի բացահայտումը.

2) աշխատանքային օրենսդրության կիրարկման, աշխատանքի վարձատրության ոլորտում իրականացվող քաղաքականության գնահատումը, զարգացման միտումների կանխատեսումը.

3) աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքի վարձատրության քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանց իրականացման ապահովումը.

4) աշխատանքային օրենսդրության միասնական կիրառման ապահովումը և նորմերի տարաբնույթ մեկնաբանությունների բացառումը.

5) անհրաժեշտ տեղեկատվական շտեմարանի ստեղծումը և վարումը:

4. Մոնիթորինգի իրականացման հիմնական քայլերն են.

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, աշխատանքի վարձատրության ոլորտում իրականացվող քաղաքականության իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ հետևյալ տեղեկատվության հավաքագրում, ուսումնասիրություն և վերլուծություն`

ա. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության խախտումների, աշխատանքի վարձատրության ոլորտում իրականացվող քաղաքականության առկա խնդիրների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներից տեղեկատվություն,

բ. գործատուներից, քաղաքացիներից, այդ թվում` աշխատողներից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ստացված դիմումներ,

գ. սոցիալական գործընկերների կողմից բարձրացված հարցեր,

դ. դատական դեպարտամենտի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության խախտումների վերաբերյալ վարվող վիճակագրություն,

ե. պետական մարմիններից նախարարություն ստացված հարցեր,

զ. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի, ԱՄԿ կոնվենցիաների զեկույցների վերաբերյալ ստացված եզրակացություններ,

է. գիտական, ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, աշխատանքի վարձատրությունը կարգավորող օրենքների, այլ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ իրականացված հետազոտություններ,

ը. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, աշխատանքի վարձատրության օրենսդրության ոլորտում միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտություններ:

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչությունը (պատասխանատու ստորաբաժանումը)`

ա. հավաքագրում և ամփոփում է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումները` եռամսյակային պարբերականությամբ և համապատասխանաբար մուտքագրում է տեղեկատվական շտեմարան,

բ. վերլուծում և գնահատում է հավաքագրված տեղեկատվությունը,

գ. կազմակերպում է քննարկումներ շահագրգիռ կողմերի, այդ թվում` սոցիալական գործընկերների մասնակցությամբ,

դ. կազմում է ամփոփ տեղեկանքներ,

ե. իրականացված վերլուծությունների հիման վրա մշակում է առաջարկություններ, այդ թվում` իրավական ակտերի նախագծեր և սահմանված կարգով ապահովում է դրանց հետագա ընթացքը:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նա
11.08.2014
N 95-Ա/1
Հրաման