Սեղմել Esc փակելու համար:
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2018 թվականի թիվ 153-Ն

 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳ» ՇԱՐՔԻ «ՎԻՇԱՊԱԳՈՐԳ», «ԱՐԵՎԱԳՈՐԳ», «ԱՐԾՎԱԳՈՐԳ», «ԽՈՐԱՆԱԳՈՐԳ», «ԽԱՉԽՈՐԱՆ ԳՈՐԳ», «ՄԵՂՎԱԲՈՒՆ ԳՈՐԳ», «ԿԵՆԱՑ ԾԱՌ ԳՈՐԳ», «ՎԱՀԱՆՈՎ (ՎԱՀԱՆԱԿԻՐ) ԳՈՐԳ», «ՈՐՈՏԱՆ ԳՈՐԳ», «ՊՌՈՇԱԲԵՐԴ ԳՈՐԳ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2018 թվականի սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ դնել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական

բանկի խորհրդի

2018 թվականի օգոստոսի 31-ի

թիվ 153-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ»,

«Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ»,

«Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ»

արծաթե հուշադրամների

 

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական): Ստորին կենտրոնական մասում անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2018»: Աջ և ձախ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳ ARMENIAN CARPET»:

 

Հուշադրամների դարձերեսին պատկերված են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արևագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծվագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սյունիք), Մեղվաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տավուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սյունիք) և Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց ձոր):

 

Տեխնիկական չափանիշները

    Անվանական արժեքը        1000 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ, 925o

    Չափը                    32,5 x 48,0 մմ

    Քաշը                    33,6 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             հարթ

    Քանակը                  մինչև  500 հատ յուրաքանչյուր տեսակից

 

Էսքիզների հեղինակներն են Աննա Խաչատրյանը և Վարդան Վարդանյանը:

Հատվել են Լիտվայի դրամահատարանում:

 

«Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ»,

«Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ»,

«Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե

հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները

(առանց ոսկեզօծման)

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում

 

«Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ»,

«Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ»,

«Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե

հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները

(ոսկեզօծմամբ)

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
31.08.2018
N 153-Ն
Որոշում