Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ...

 

 

040.1033.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1033-Լ

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-358-24.08.2018-ՏՀ-011/0 և Պ-358.1-24.08.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-358-24.08.2018-ՏՀ-011/0 ԵՎ Պ-358.1-24.08.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակների մտահոգությունը և կարևորում է առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթի համաձայն տոտալիզատորի կազմակերպիչներին իրավունք է տրվում, բացի վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից, զբաղվելու նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության ցանկացած այլ տեսակով:

Համաձայն «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի` տոտալիզատորը նույնպես վիճակախաղ է: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն առևտրային կազմակերպությունները վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի հիման վրա կարող են իրականացնել թե՛ վիճակախաղերի, և թե՛ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն: Ուստի աննպատահարմար է այդ գործունեությունների նկատմամբ մոտեցումների տարանջատումը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք նշված հոդվածը խմբագրել` նախատեսելով, որ վիճակախաղերի կազմակերպիչներին իրավունք է տրվում բացի վիճակախաղերի կազմակերպումից զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման և դրա սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություններով, կազմակերպչի աշխատակիցների համար և տոմսերի վաճառքի կետերում հանրային սննդի կազմակերպման գործունեության կազմակերպմամբ: Անհրաժեշտ ենք համարում նաև սահմանել տարեկան պետական տուրքի չափով ֆինանսական երաշխիքի առկայության պահանջ, որը կապահովի շահումային ֆոնդի խաղարկությունների ամբողջ ընթացքը և ուղղված կլինի մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը: Պետք է նաև սահմանել ֆինանսական երաշխիքի նկատմամբ պահանջներ, որոնք ուղղված կլինեն վիճակախաղի մասնակիցների շահերի պաշտպանությանը:

Բացի դրանից, նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված դրույթներն անհրաժեշտ է միավորել մեկ հոդվածում:

Նշված հիմնավորումներով առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ը» կետում «միայն» բառը փոխարինել «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման և դրա սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություններով, կազմակերպչի աշխատակիցների համար և տոմսերի վաճառքի կետերում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, ինչպես նաև» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» կետով.

«ժդ) լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«1.1. Ապահովում է տարեկան պետական տուրքի չափով ֆինանսական երաշխիքի առկայություն, որն ապահովում է շահումային ֆոնդի խաղարկությունների ամբողջ ընթացքը և ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը: Ֆինանսական երաշխիքը կարող է օգտագործվել միայն վիճակախաղի կազմակերպչի սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան վիճակախաղի շահող մասնակիցների և պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման նպատակով:

Սույն օրենքի իմաստով ֆինանսական երաշխիք է համարվում բանկի կամ ապահովագրական կազմակերպության կողմից տրված երաշխիքը:».

2) նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացումով պայմանավորված անհրաժեշտ է գործող օրենքի 2-րդ հոդվածում սահմանել «խաղասրահ» հասկացությունը, հետևյալ բովանդակությամբ.

«Խաղասրահ` շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում և անցկացվում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցել վիճակախաղին:».

3) նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է այն նախատեսել գործող օրենքի 15-րդ հոդվածում.

4) նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածով առաջարկվում է հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել արգելափակելու Հայաստանի Հանրապետության տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը: Նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը չպահպանելու դեպքում: Փաստորեն, նշված սահմանափակումները չեն տարածվում օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի կազմակերպիչների պաշտոնական կայքերին, որոնք հասանելի են Հայաստանի Հանրապետության տարածքում: Գտնում ենք, որ նման մոտեցումը`

ա. կբերի Հայաստանի Հանրապետության տարածքում չգրանցված կազմակերպությունների կողմից առաջարկվող նմանօրինակ կայքերի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օգտատերերի ավելացմանը, ինչը կհանգեցնի անհավասար մրցակցային դաշտի ստեղծմանը և Հայաստանի Հանրապետությունում լիցենզիա ունեցող կազմակերպիչների իրավական և ֆինանսական վիճակի վատթարացմանը,

բ. հանրային նշանակության օբյեկտներում վիճակախաղերի կազմակերպիչների պաշտոնական կայքերի արգելափակման համար անհրաժեշտ կլինի գործարկել խիստ մեխանիզմներ (տվյալների կոդավորված հոսքի արգելափակում, վիրտուալ շղթաների սահմանափակում, փաթեթների խորը հետազոտություն - Deep Packet Inspection)` սահմանափակ քանակի կայքերին հասանելիության արգելափակման համար, ընդ որում, սահմանափակման եղանակների լիակատար կիրառումը կզրկի Հայաստանի Հանրապետության օգտվողներին ինտերնետային այլ աղբյուրների հասանելիությունից:

Միաժամանակ այն լրացուցիչ բեռ կհանդիսանա տնտեսվարող սուբյեկտների համար, մասնավորապես, անհրաժեշտություն է առաջանալու որպեսզի համապատասխան մասնագետի կողմից պաշտպանիչներ կամ ֆիլտրներ տեղադրվեն, կամ վերջիններիս կողմից չպետք է տրամադրվի ինտերնետից օգտվելու հնարավորություն:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սահմանափակումների դեպքում օգտվողներն անցում են կատարում դեպի «Մութ ինտերնետ» (Darknet), որտեղ օգտվողների որևէ վերահսկում չկա. լայնորեն ներկայացված է թմրամոլությունը, շահումով խաղերը, հանցավոր խմբերին միանալու քարոզչությունը և այլ նմանատեսակ վտանգներ: Օգտվողներն անցում կկատարեն օրինակ` Facebook-ում ներկայացված շահումով խաղերին, ինչը կպահանջի արգելափակել հասանելիությունը ամենախոշոր սոցիալական ցանցին:

Արգելափակող սարքավորումների կիրառման հետևանքով հասանելիության սահմանափակումները կտարածվեն ոչ միայն շահումով խաղերի, այլև տեղեկատվության հասանելիության վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվող փոփոխությունն իր հետ կբերի նաև լրացուցիչ ֆինանսական բեռ` ինչպես կապի օպերատորների, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների համար` հանգեցնելով էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագների աճին,

գ. առաջարկվող կարգավորումը չի ծառայի նպատակին, քանի որ նմանատիպ ծառայություններից քաղաքացիները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց այլ երկրներում գրանցված տնտեսվարողների կայքերի միջոցով:

Անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունները քննարկել օրենսդրական կարգավորումների պրակտիկ իրացման տեսանկյունից` հաշվի առնելով վերոշարադրյալը:

Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացումից պարզ չէ, թե որ պետական մարմինն է իրականացնելու վերահսկողություն` նշված պահանջն ապահովելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:

Ամփոփելով վերը շարադրվածը` առաջարկում ենք նախագիծը խմբագրել` հանել 3-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածը.

5) նախագծի 5-րդ հոդվածի համաձայն նախագիծն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից: Մինչդեռ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածում «2019 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «հրապարակումից 6 ամիս հետո» բառերով:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 4-րդ կետով նշված դիտարկումները վերաբերում են նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: ՈՒստի առաջարկում ենք փաթեթից հանել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.2018
N 1033-Լ
Որոշում