Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «EXPO-2000» ՀԱՄԱՇ ...

 

 

040.0142.310300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2000 թվականի N 142

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «EXPO-2000» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայանալիք «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) «EXPO-2000» ցուցահանդեսին մասնակցության և դրա կազմակերպման հետ կապված առաջնահերթ ծախսերն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը հատկացնել 40 մլն դրամ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2000
N 142
Որոշում