041.1271.011018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1271-Ա
ԳԱԳԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանին 2018 թվականի հոկտեմբերի 23-25-ը գործուղել Ուկրաինա (Կիև)` «Պաշտոնական վիճակագրության մոդեռնիզացում» խորագրով Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների և Մոնղոլիայի համար բարձր մակարդակի սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Անանյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Անանյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ