Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈ ...

 

 

040.1074.041018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1074-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ 81 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքի սեփականությունը հանդիսացող` Լոռու մարզ, Վանաձորի համայնք, Գ. Նժդեհի փողոց 2/42 հասցեում գտնվող` 3,21666 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիրը 06-001-0347-0181) և 145,521,698 (մեկ հարյուր քառասունհինգ միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր իննսունութ) դրամ կադաստրային արժեքով հողամասը և, որպես պետական սեփականություն, ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին:

2. Առաջարկել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոց 2/42 հասցեում գտնվող` 3,21666 հեկտար հողամասի տարածքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Ֆիլիշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված կառուցման շինարարական աշխատանքների` 1,058,993,172 (մեկ միլիարդ հիսունութ միլիոն ինը հարյուր իննսուներեք հազար մեկ հարյուր յոթանասուներկու) դրամ սկզբնական արժեքով արդյունքը, որը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ընդունվել է 2018 թվականի օգոստոսի 10-ի` Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի համաձայն և փաստագրվել 2018 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 59 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) համաձայն, անհատույց գործարքի միջոցով հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անհատույց գործարքի միջոցով արդյունքների ընդունումը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ կնքել համապատասխան պայմանագիր:

4. Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոց 2/42 հասցեում գտնվող` 3,21666 հեկտար հողամասի տարածքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացված և սույն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հանձնված կառուցման աշխատանքների արդյունք հանդիսացող շենք-շինությունների, ինչպես նաև նույն տարածքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կառուցված և 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 52 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) համաձայն փաստագրված շենք-շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո շենքերը` կառուցման աշխատանքների արժեքներով` 4,883,114,172 (չորս միլիարդ ութ հարյուր ութսուներեք միլիոն մեկ հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր յոթանասուներկու) դրամով (54,194,400 դրամ` նախագծանախահաշվային աշխատանքների մշակում և համաձայնեցում, 3,705,605,000 դրամ` հիմնական մասնաշենքի կառուցման աշխատանքներ, 45,659,400 դրամ` որակի տեխնիկական հսկողություն, 18,662,200 դրամ` հեղինակային հսկողություն, 1,058,993,172 դրամ` ծննդատան մասնաշենքի կառուցում) ներդնել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալ` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման միջոցով համապատասխանաբար ավելացնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` ապահովել Վանաձորի քաղաքապետի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) ապահովել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքման, հողամասի, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետում նշված շենք-շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման, «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման, կանոնադրության մեջ փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1074-Ա
Որոշում