040.1096.081018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2018 թվականի N 1096-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 828-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 26-ի «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 828-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելվածի 3-րդ տողում «22604,93» թիվը փոխարինել «15371,63» թվով, իսկ «96 814 644» թիվը` «61 516 140» թվով.
2) որոշման հավելվածը 9-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«._____________________________________________________________________.
|10.|3920|Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, |կգ |7233,3 | 35298504|
| | |թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ և | | | |
| | |այլն, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով | | | |
| | |և համանման ձևով չմիացված այլ | | | |
| | |նյութերի հետ` էթիլենի | | | |
| | |պոլիմերներից, այլ | | | |
._____________________________________________________________________.
«:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ