ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 516-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 85-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 կետով.
«3.1 Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացված լինելու դեպքում տրվող քաղվածքը, ի լրումն սույն հրամանի NN 4-13 Հավելվածներում թվարկված տեղեկությունների, բովանդակում է ռեդոմիցիլացման մասին հետևյալ տեղեկությունները.
1) օտարերկրյա պետությունում գրանցման համարը,
2) օտարերկրյա պետությունում գրանցման ամսաթիվը,
3) օտարերկրյա պետության գրանցումից դուրս գալու ամսաթիվը,
4) օտարերկրյա իրավաբանական անձի և այդ անձի կողմից իրականացվող գործունեության տեսակների դասակարգման, կոդավորման մասին տվյալներ` առկայության դեպքում,
5) օտարերկրյա իրավաբանական անձի հարկ վճարողի և սոցիալական վճարների պարտավորվածությամբ ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալներ` առկայության դեպքում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: