Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅ ...

 

 

040.1131.161018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1131-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, համաձայն որի` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին` 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ:

Նշված իրավակարգավորման առնչությամբ նախ և առաջ հարկ ենք համարում անդրադառնալ առաջադեմ երկրների միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին: Մասնավորապես, ուսումնասիրված երկրներում առկա իրավակարգավորումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին և ճնշող մեծամասնություն են կազմում այն երկրները, որտեղ նշված հարցի կապակցությամբ տրված իրավակարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը: Այսինքն, նշված երկրներում մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի 1 օրը հավասար է ազատազրկման ձևով նշանակված պատժի 1 օրվան: Նշված երկրների շարքին կարելի է դասել Բուլղարիան (քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մաս), Մակեդոնիան (քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս), Մոլդովան (քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մաս), Սերբիան (քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մաս), Ռումինիան (քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս), Էստոնիան (քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մաս), Շվեյցարիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Հունգարիան (քրեական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), Վրաստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս), Ղազախստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս):

Հաջորդ` սակավաթիվ խումբ երկրներն են Գերմանիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Նիդերլանդները (քրեական օրենսգրքի 27,27-ա հոդվածներ) և Ռուսաստանի Դաշնությունը: Ընդ որում, այս երկրները մեջբերված են նաև նախագծին կից հիմնավորման մեջ` իբրև առաջարկվող կարգավորման հիմնավորում: Գերմանիայում և Նիդերլանդներում առկա է այն առանձնահատկությունը, որ չնայած կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, այնուամենայնիվ, ի տարբերություն առաջին խումբ երկրների և Հայաստանի Հանրապետության, նշված երկրներում կախված գործի հանգամանքներից կալանքի մեկ օրը կարող է հաշվակցվել ազատազրկման մեկից ավելի օրվա հետ, ընդ որում` առանց սահմանելու վերին շեմ: Բացի դրանից, հաշվակցման մանրամասները թողնված են դատարանի հայեցողությանը:

Վերադառնալով նախագծով առաջարկվող իրավակարգավորումներին և, դրանք դիտարկելով նշված երկրներում առկա իրավակարգավորումների համատեքստում, անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ դիտարկումները`

1. Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պատիժ: Վարույթի ընթացքում այն կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում և միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն: Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օր, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումներ, ապա իրավական կառուցակարգերը տալիս են հնարավորություն վերականգնել խախտված իրավունքները և վնասի հատուցում ստանալ: Բացի դրանից, հարց է առաջանում` արդյոք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումը, այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումները, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում: Ավելին, վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ծավալը հիմնականում համընկնում է, իսկ որոշ դեպքերում կալանավորված անձինք գտնվում են առավել շահեկան վիճակում (տեղեկանքը կցվում է):

Էական տարբերություններից է երկարատև տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք, սակայն այս առումով հարկ է հիշատակել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակում է նախագիծ, որով երկարատև տեսակցությունների հնարավորություն կունենան նաև կալանավորված անձինք: Հետևաբար, նշված վերլուծությունների արդյունքում կարելի է եզրահանգել, որ կալանավորման 1 օրը ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա հաշվակցումը չպետք է դիտարկվի որպես փոխհատուցում:

2. Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա դիմաց, ապա գործնականում անխուսափելի կլինեն գրավի կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառության առավել սահմանափակումները կամ դրանց կիրառման միջնորդությունները: Ասվածը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումն այն պատճառով, որ մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակների հետ հաշվակցելու դեպքում, նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կարգավիճակում: Սա իր հերթին կարող է նախագծի հիմնավորմամբ առաջ քաշված նպատակին հակասող ազդեցություն ունենալ, այն առումով, որ խափանման միջոցի ընտրության հարցում, ինչպես նշվեց, կալանավորումը գրավիչ երանգներ է ստանում և, հետևաբար, հղի է քրեակատարողական հիմնարկները կրկին ծանրաբեռնելու վտանգով:

3. Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:

Ամփոփելով նշվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

(Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների

տարբերության վերաբերյալ)

 

._____________________________________________________________________.

|N  |ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԸ     |ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁ     |ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ          |

|___|_____________________|_____________________|_____________________|

|1. |Կարճատև              |1. Մերձավոր          |1. Մերձավոր          |

|   |տեսակցություն        |ազգականների և  այլ   |ազգականների կամ այլ  |

|   |                     |անձանց հետ առնվազն   |անձանց հետ կարճատև   |

|   |                     |երկու տեսակցություն` |տեսակցություն        |

|   |                     |մինչև  երեք ժամ      |տրամադրվում է ամսվա  |

|   |                     |տևողությամբ,  եթե չկա|ընթացքում առնվազն մեկ|

|   |                     |վարույթն իրականացնող |անգամ` մինչև  չորս   |

|   |                     |մարմնի տեսակցության  |ժամ տևողությամբ:     |

|   |                     |արգելքի մասին        |2. Առանձնապես ծանր   |

|   |                     |որոշում:             |հանցագործության համար|

|   |                     |2. Պաշտպանի հետ`     |որոշակի ժամկետով     |

|   |                     |առանց                |ազատազրկման կամ ցմահ |

|   |                     |տեսակցությունների թվի|ազատազրկման          |

|   |                     |և  տևողության        |դատապարտված անձանց   |

|   |                     |սահմանափակման, անկախ |տրամադրվում է տարվա  |

|   |                     |աշխատանքային օրերից  |ընթացքում առնվազն վեց|

|   |                     |կամ ժամերից:         |անգամ:               |

|___|_____________________|_____________________|_____________________|

|2. |Երկարատև             |Չի տրամադրվում       |1. Երկարատև          |

|   |տեսակցություն        |                     |տեսակցություն        |

|   |                     |                     |տրամադրվում է երկու  |

|   |                     |                     |ամսվա ընթացքում      |

|   |                     |                     |առնվազն մեկ անգամ`   |

|   |                     |                     |մինչև  երեք օր       |

|   |                     |                     |տևողությամբ:         |

|   |                     |                     |2. Առանձնապես ծանր   |

|   |                     |                     |հանցագործության համար|

|   |                     |                     |որոշակի ժամկետով     |

|   |                     |                     |ազատազրկման կամ ցմահ |

|   |                     |                     |ազատազրկման          |

|   |                     |                     |դատապարտված անձանց   |

|   |                     |                     |տրամադրվում է տարվա  |

|   |                     |                     |ընթացքում առնվազն    |

|   |                     |                     |երկու երկարատև       |

|   |                     |                     |տեսակցություն:       |

|   |                     |                     |3. Դատապարտյալի      |

|   |                     |                     |խնդրանքով երկարատև   |

|   |                     |                     |տեսակցությունը,      |

|   |                     |                     |բացառությամբ օրենքով |

|   |                     |                     |նախատեսված դեպքերի   |

|   |                     |                     |կարող է փոխարինվել   |

|   |                     |                     |կարճատև              |

|   |                     |                     |տեսակցությամբ:       |

|___|_____________________|_____________________|_____________________|

|3. |Հանձնուք, ծանրոց և   |Կարող է ստանալ ամսվա |Ստանալ և  իր հաշվին  |

|   |դրամական փոխանցումներ|ընթացքում մինչև      |ուղարկել ծանրոցներ,  |

|   |ստանալու և           |յոթանասուն կիլոգրամ: |հանձնուքներ կամ      |

|   |ուղարկելու իրավունք  |Կալանավորված անձինք  |փաթեթներ, առանց      |

|   |                     |իրենց միջոցներից     |սահմանափակման կատարել|

|   |                     |կարող են դրամական    |և  ստանալ դրամական   |

|   |                     |փոխանցումներ կատարել |փոխանցումներ:        |

|   |                     |ազգականների և  այլ   |                     |

|   |                     |անձանց դրամական      |                     |

|   |                     |հաշվին:              |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|4. |ՈՒղղիչ հիմնարկի      |Չի կարող ներգրավվել  |1. ՈՒղղիչ հիմնարկի   |

|   |սահմաններից դուրս    |                     |սահմաններից դուրս    |

|   |աշխատանքում          |                     |աշխատանքներում կարող |

|   |ներգրավվելը          |                     |է ներգրավվել միայն   |

|   |                     |                     |առանց պահախմբի կամ   |

|   |                     |                     |ուղեկցորդման ուղղիչ  |

|   |                     |                     |հիմնարկի սահմաններից |

|   |                     |                     |դուրս տեղաշարժվելու  |

|   |                     |                     |թույլտվություն ստացած|

|   |                     |                     |դատապարտյալը:        |

|___|_____________________|_____________________|_____________________|

|5. |Չվարձատրվող          |Արգելվում է          |Դատապարտյալը         |

|   |աշխատանքներում       |կալանավորված անձանց  |չվարձատրվող          |

|   |ներգրավվելը          |ներգրավել չվարձատրվող|աշխատանքներում       |

|   |                     |աշխատանքների,        |ներգրավվում է ոչ     |

|   |                     |բացառությամբ         |հանգստյան ժամերին`   |

|   |                     |սանիտարահիգիենիկ     |օրական երկու ժամից ոչ|

|   |                     |աշխատանքների:        |ավելի ժամանակով:     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|6. |Ինքնագործ            |Չի կարող կազմավորել: |ՈՒղղիչ հիմնարկում    |

|   |միավորումների        |                     |դատապարտյալների      |

|   |կազմավորում և        |                     |մշակութային,         |

|   |գործունեություն      |                     |լուսավորչական,       |

|   |                     |                     |կրոնական և  մարզական |

|   |                     |                     |միավորումներն        |

|   |                     |                     |ստեղծվում են         |

|   |                     |                     |Հայաստանի            |

|   |                     |                     |Հանրապետության       |

|   |                     |                     |քրեակատարողական      |

|   |                     |                     |օրենսգրքով սահմանված`|

|   |                     |                     |դատապարտյալների      |

|   |                     |                     |ինքնագործ            |

|   |                     |                     |միավորումների        |

|   |                     |                     |հիմնական խնդիրների   |

|   |                     |                     |իրականացման նպատակով:|

|___|_____________________|_____________________|_____________________|

|7. |Ամուսնության         |Կարճատև              |Երկարատև             |

|   |գրանցումից հետո տրվող|տեսակցություն:       |տեսակցություն:       |

|   |տեսակցություններ     |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|8. |Խրախուսանքի միջոցներ |1) շնորհակալության   |1) լրացուցիչ կարճատև |

|   |                     |հայտնում.            |կամ երկարատև         |

|   |                     |2) զբոսանքի          |տեսակցության         |

|   |                     |տևողության  ավելացում|տրամադրում, բայց     |

|   |                     |մինչև  երեք ժամ`     |տարվա ընթացքում երկու|

|   |                     |մինչև  քսան օր       |կարճատև  կամ երկու   |

|   |                     |ժամկետով.            |երկարատև             |

|   |                     |3) նախկինում         |տեսակցությունից ոչ   |

|   |                     |նշանակված տույժի     |ավելի.               |

|   |                     |վաղաժամկետ հանում.   |2) փակ տեսակի ուղղիչ |

|   |                     |4) կիրառվող տույժի   |հիմնարկում պահվող    |

|   |                     |վաղաժամկետ           |դատապարտյալի զբոսանքի|

|   |                     |դադարեցում:          |տևողության  ավելացում|

|   |                     |5) լրացուցիչ կարճատև |մինչև  երկու ժամ` մեկ|

|   |                     |տեսակցության         |ամիս ժամկետով.       |

|   |                     |տրամադրում, եթե այն  |3) նախկինում         |

|   |                     |չի արգելվել քրեական  |նշանակված տույժի     |

|   |                     |վարույթն իրականացնող |վաղաժամկետ հանում:   |

|   |                     |մարմնի կողմից,       |Դատապարտյալը, որպես  |

|   |                     |6) լրացուցիչ         |խրախուսանքի միջոց,   |

|   |                     |հեռախոսազրույցի կամ  |կարող է ներկայացվել  |

|   |                     |հեռախոսազրույցների   |տեղափոխման           |

|   |                     |տրամադրում, եթե այն  |մեկուսացվածության    |

|   |                     |չի արգելվել քրեական  |առավել ցածր աստիճան  |

|   |                     |վարույթն իրականացնող |ունեցող ուղղիչ       |

|   |                     |մարմնի կողմից,       |հիմնարկ` պատժի կրումը|

|   |                     |7) լրացուցիչ ծանրոց, |շարունակելու         |

|   |                     |հանձնուք կամ փաթեթ   |նպատակով:            |

|   |                     |ստանալու             |                     |

|   |                     |թույլտվություն:      |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|9. |Տույժի միջոցներ      |1) նկատողության      |1) նկատողություն.    |

|   |                     |հայտարարում.         |2) խիստ              |

|   |                     |2) պատժախուց         |նկատողություն.       |

|   |                     |տեղափոխելը մինչև     |3) պատժախուց         |

|   |                     |տասն օր, իսկ         |տեղափոխելը մինչև     |

|   |                     |անչափահասներին`      |տասնհինգ օր, իսկ     |

|   |                     |մինչև  հինգ օր       |անչափահաս            |

|   |                     |ժամկետով:            |դատապարտյալին` մինչև |

|   |                     |                     |տասն օր ժամկետով:    |

|___|_____________________|_____________________|_____________________|

|10.|Տույժերը կիրառելու   |Խախտումը             |Խախտումը             |

|   |ժամկետները           |հայտնաբերելուց հետո, |հայտնաբերելուց հետո, |

|   |                     |անհապաղ, բայց ոչ ուշ |անհապաղ, բայց ոչ ուշ |

|   |                     |քան 10 օր:           |քան 15 օր:           |

|___|_____________________|_____________________|_____________________|

|11.|Հանդերձանքի          |Կալանավորված անձինք  |Դատապարտյալն         |

|   |տրամադրումը          |կրում են իրենց       |ապահովվում է իր      |

|   |                     |հագուստը:            |սեռին, տարվա         |

|   |                     |Անհրաժեշտության      |եղանակին, կլիմայական |

|   |                     |դեպքում նրանք        |պայմաններին          |

|   |                     |ապահովվում են        |համապատասխանող       |

|   |                     |կլիմայական           |միասնական նմուշի     |

|   |                     |պայմաններին, սեռին   |հանդերձանքով:        |

|   |                     |համապատասխան         |                     |

|   |                     |միասնական նմուշի     |                     |

|   |                     |հագուստով:           |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|12.|Լրացուցիչ վճարովի    |1) կենցաղային իրերի  |Նշված լրացուցիչ      |

|   |ծառայություններ      |վարձույթ կամ         |ծառայություններից    |

|   |                     |տրամադրում,          |դատապարտյալը չի      |

|   |                     |2) լվացքատան,        |օգտվում:             |

|   |                     |քիմմաքրման           |                     |

|   |                     |ծառայություններ,     |                     |

|   |                     |3) լրացուցիչ լոգանք  |                     |

|   |                     |ընդունելու           |                     |

|   |                     |հնարավորություն,     |                     |

|   |                     |4) կոշկակարի, դերձակի|                     |

|   |                     |ծառայությունների     |                     |

|   |                     |տրամադրում:          |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|13.|Կարճաժամկետ մեկնում  |Կալանավորված անձանց, |Դատապարտյալին,       |

|   |տրամադրելը           |բացառությամբ         |բացառությամբ         |

|   |                     |առանձնապես ծանր      |առանձնապես վտանգավոր |

|   |                     |հանցանքի կատարման մեջ|ռեցիդիվի կամ         |

|   |                     |մեղադրվող անձանց,    |առանձնապես ծանր      |

|   |                     |մերձավոր ազգականի    |հանցագործության համար|

|   |                     |մահվան կամ կյանքին   |դատապարտվելու դեպքի, |

|   |                     |սպառնացող ծանր       |ուղղիչ հիմնարկի պետի |

|   |                     |հիվանդության,        |որոշմամբ կարող է     |

|   |                     |կալանավորված անձին   |տրամադրվել           |

|   |                     |կամ նրա ընտանիքին    |կարճաժամկետ մեկնում  |

|   |                     |զգալի նյութական վնաս |անձնական բացառիկ     |

|   |                     |պատճառած տարերային   |հանգամանքների        |

|   |                     |աղետի դեպքում        |(մերձավոր ազգականի   |

|   |                     |վարույթն իրականացնող |մահ կամ կյանքին      |

|   |                     |մարմնի կողմից կարող  |սպառնացող ծանր       |

|   |                     |են տրամադրվել        |հիվանդություն,       |

|   |                     |կարճաժամկետ          |տարերային աղետ, որը  |

|   |                     |մեկնումներ մինչև  7  |զգալի նյութական վնաս |

|   |                     |օր տևողությամբ:      |է պատճառել           |

|   |                     |                     |դատապարտյալին կամ նրա|

|   |                     |                     |ընտանիքին) դեպքում,  |

|   |                     |                     |ինչպես նաև           |

|   |                     |                     |սոցիալական           |

|   |                     |                     |վերականգնման         |

|   |                     |                     |նպատակով: Հաշմանդամ  |

|   |                     |                     |կամ ուղղիչ հիմնարկին |

|   |                     |                     |կից մանկատանը երեխա  |

|   |                     |                     |ունեցող դատապարտյալին|

|   |                     |                     |կարող է տրամադրվել   |

|   |                     |                     |կարճաժամկետ մեկնում` |

|   |                     |                     |երեխային մանկատանը   |

|   |                     |                     |կամ ազգականի մոտ     |

|   |                     |                     |տեղավորելու նպատակով:|

|   |                     |                     |Կարճաժամկետ մեկնում  |

|   |                     |                     |տրամադրվում է մինչև  |

|   |                     |                     |յոթ օր տևողությամբ`  |

|   |                     |                     |չհաշված մեկնելու և   |

|   |                     |                     |վերադարձի համար      |

|   |                     |                     |անհրաժեշտ ժամանակը,  |

|   |                     |                     |որը չի կարող         |

|   |                     |                     |գերազանցել երեք օրը: |

|   |                     |                     |Սոցիալական           |

|   |                     |                     |վերականգնման նպատակով|

|   |                     |                     |բաց ուղղիչ հիմնարկում|

|   |                     |                     |պատիժ կրող           |

|   |                     |                     |դատապարտյալին        |

|   |                     |                     |կարճաժամկետ մեկնում  |

|   |                     |                     |կարող է տրամադրվել   |

|   |                     |                     |մինչև  մեկ ամիս      |

|   |                     |                     |տևողությամբ`  չհաշված|

|   |                     |                     |մեկնելու և  վերադարձի|

|   |                     |                     |համար անհրաժեշտ      |

|   |                     |                     |ժամանակը, որը չի     |

|   |                     |                     |կարող գերազանցել երեք|

|   |                     |                     |օրը:                 |

|___|_____________________|_____________________|_____________________|

|14.|Զբոսանքը             |Օրական առնվազն մեկ   |Օրական առնվազն մեկ   |

|   |                     |ժամ:                 |ժամ, անչափահաս       |

|   |                     |                     |դատապարտյալ` օրական  |

|   |                     |                     |առնվազն երկու ժամ:   |

._____________________________________________________________________.

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն

կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` պետական բյուջեի եկամուտների

էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

 

Նախագծով առաջարկվում է կարգավորել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի հաշվակցման հետ կապված հարաբերություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:

Միաժամանակ գտնում ենք, որ Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի նվազման, որի չափը հնարավոր չէ կանխատեսել:

 

(ՀՀ զինանշան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

0095, ք.Երևան, Մ.Բաղրամյան պող.19

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն վարչապետ,

Ձեզ եմ ուղարկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0):

 

ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2018թ. սեպտեմբերի 11

 

ՆԱԽԱԳԻԾ

 

Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 3-րդ մասի «մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց» բառերը փոխարինել «մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ունի հետադարձ ուժ, որը տարածվում է այն բոլոր քրեական գործերի վրա, որոնցով վերջնական պատժաչափի հաշվակցումը կատարվել է օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրությանը համապատասխան:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասն ի սկզբանե ունեցել է հետևյալ տեսքը. «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց (...):(1)»:

___________________________

1) http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=22625

 

Սակայն 2004թ. Երրորդ գումարման Ազգային ժողովը ՀՕ-97-Ն օրենքով (2) փոփոխության ենթարկեց 69-րդ հոդվածի 3-րդ մասը` հավասարեցնելով նախնական կալանքի տակ պահելու մեկ օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների մեկ օրվան:

___________________________

2) http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1653

 

Այսինքն, դեռևս 2003թ. օրենսդիրը որդեգրել էր ավելի մարդասիրական մոտեցում ազատազրկման ձևով նշանակվող պատիժների հաշվակցման հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ ավելի խիստ պայմաններ: Այսպիսով, այդ մոտեցումն ավելի համահունչ էր քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված մարդասիրության սկզբունքին:

Հայտնի փաստ է, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ: Ընդ որում, գաղտնիք չէ, որ ներպետական դատարանների կողմից կալանավորումը կիրառվում է որպես խափանման հիմնական միջոց` գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնորդությունը: Այս տենդենցն այժմ էլ շարունակում է մնալ ակտուալ:

Ընթացիկ տարվա հուլիսին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման ևս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման մեկ օրը հավասարեցվում է ազատազրկման մեկուկես օրվան (3):

___________________________

3) http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/ 207b91aef1e7f3c105a73b 4d567ea519ee2d705b/

 

Գերմանիայում կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ և ոչ բարվոք` նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի և ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը` ավելի մեծ (ընդ որում` վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ (4):

___________________________

4) Գերմանիայի քրեական օրենսգրքի 51-րդ հոդված

 

Հոլանդիայի քրեական օրենսգիրքը սահմանում է, որ քրեական գործի քննության ընթացքում նախնական կալանքի, հոգեբուժական կամ կլինիկական հաստատությունում գտնվելու, արտասահմանում էքստրադիցիայի սպասելիս կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցվում է Հոլանդիայում ազատազրկման տեսքով նշանակվող պատժին` առանց սահմանելու որևէ հարաբերակցություն, այսինքն` այստեղ ևս թողնելով դատարանի հայեցողությանը (5):

___________________________

5) Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 27-րդ և 27(a)-րդ հոդվածներ

 

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գործող խմբագրությամբ 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանմամբ` նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:

Ըստ այդմ, Նախագծի 2-րդ հոդվածով (անցումային դրույթ) առաջարկվում է սահմանել օրենքի հետադարձ ուժի ժամկետը, որն ընդգրկում է ընդհուպ մինչև 2004 թ. հարուցված քրեական գործերը:

3. Ներկայացված նախագծի ընդունումը մի կողմից հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները` մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը: Մյուս կողմից` հարյուրավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսևորումը կլինի:

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ՀՈԴՎԱԾ 69. ՊԱՏԺԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՀԱՇՎԱԿՑԵԼԸ

 

1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ժամկետները հաշվարկվում են ամիսներով և տարիներով:

Հանրային աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ժամերով: Կալանքի ժամկետը հաշվվում է օրերով և ամիսներով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պատիժները փոխարինելիս կամ գումարելիս, ինչպես նաև պատիժը հաշվակցելիս ժամկետները կարող են հաշվարկվել օրերով:

3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում` մեկ օրը երեք ժամի դիմաց:

4. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու կամ այլ պետությունում կատարած հանցանքի համար դատարանի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու ժամանակ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի հիման վրա անձին հանձնելու դեպքում մեկ օրը հաշվարկվում է մեկ օրվա դիմաց:

5. Մինչև դատական քննությունը կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ լրիվ ազատում պատիժը կրելուց:

6. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետին:

(69-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2018
N 1131-Լ
Որոշում