Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1140-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի ձեռքբերումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 38,077.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), ընդ որում`

1) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 25,891.2 հազ. դրամ.

2) «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 12,186.1 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրել դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1140-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Տարի
1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
այդ թվում`
07 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (38,077.3)
այդ թվում`
01 Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ (38,077.3)
այդ թվում`
01 Դեղագործական ապրանքներ (38,077.3)
այդ թվում`
01. Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց (38,077.3)
ՀՀ առողջապահության նախարարություն (38,077.3)
որից`
Առողջապահական և լաբորատոր նյութեր (38,077.3)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 38,077.3
որից`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 38,077.3
որից`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 38,077.3
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 38,077.3
ՀՀ կառավարություն 38,077.3

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1140-Ն որոշման

 

 Աղյուսակ 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
Տարի Տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից
Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից
1142 ԱԾ07
Քանակական «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներ
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազար դրամ) X 38,077.3
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1142 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց
Նկարագրությունը
Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց տրամադրելու նպատակով
1142 ԾՏ01
Շահառուների քանակը Ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով անվճար դեղորայք ստացող հիվանդների թիվը
Գումարը (հազար դրամ) (38,077.3)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը
Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման համաձայն
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1142 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում

 

 Աղյուսակ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Առողջապահության նախարարություն

Բաժին 2
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժին/խումբ/դաս) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2018 թվականի պետական բյուջե(հազար դրամ)
ծրագիրը միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
1142 ԾՐԱԳԻՐ
Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր 0.0
Ծրագրի նկարագրությունը
Բժշկական օգնություն և ծառայություններ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների համար, հատուկ խմբերում ընդգրկված անձանց պրոթեզավորում, դժվարամատչելի ախտորոշիչ զննման, պաթանատոմիական, դատական և գենետիկական փորձաքննություններ և այլ ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
ԱԾ07 Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից 38,077.3
Մատուցվող ծրագրի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից
Ծառայություն մատուցողիանվանումը
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ներ
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ
ԾՏ 01 Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց (38,077.3)
Տրանսֆերտի նկարագրությունը
Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց տրամադրելու նպատակով

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1140-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Առողջապահության նախարարություն

 

Գնման առարկայի Գնման ձևը (ընթացա-
կարգը)
Չափի միավորը Միա-
վորի գինը
(ՀՀ դրամ)
Քանակը Ցուցանիշ-
ների փոփոխու-
թյունը (ավելացում-
ները նշված են դրական նշանով, իսկ նվազեցում-
ները` փակագծե-
րում) (հազ. դրամ)
Միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգ-
ման
անվանումը
1 2 3 4 5 6 7
Բաժին 07 Խումբ 01 Դաս 01 Դեղագործական ապրանքներ  (38,077.3)
1. Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց  (38,077.3)
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ
33141176/1 ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների հավաքածուներ ԲՄ հատ 878.0 (3,719.0) (3,265.3)
33141176/2 ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների հավաքածուներ ԲՄ հատ 469.0 (2,740.0) (1,285.1)
33611290/1 գլիմեպիրիդ, մետֆորմին ԲՄ դեղահատ 14.5 (260,913.0) (3,775.4)
33651153/5 էթամբուտոլ ԳՀ դեղահատ 17.8 (3,000.0) (53.4)
33651154/7 իզոնիազիդ ԳՀ դեղահատ 9.7 (10,752.0) (104.3)
33651154/8 իզոնիազիդ ԳՀ դեղահատ 4.4 (14,000.0) (61.6)
33651156/10 ռիֆամպիցին ԳՀ դեղահատ 55.0 (4,500.0) (247.5)
33651156/11 ռիֆամպիցին ԳՀ դեղահատ 23.1 (1,800.0) (41.6)
33651159/5 իզոնիազիդ+
ռիֆամպիցին
ԳՀ դեղահատ 14.2 (174,048.0) (2,471.5)
33651159/6 իզոնիազիդ+
ռիֆամպիցին
ԳՀ դեղահատ 8.66 (3,696.0) (32.0)
33651160/3 իզոնիազիդ+
ռիֆամպիցին+
պիրազինամիդ
ԳՀ դեղահատ 12.02 (1,848.0) (22.2)
33651161/3 իզոնիազիդ+
ռիֆամպիցին+
պիրազինամիդ+
էթամբուտոլ
ԳՀ դեղաhատ 29.2 (104,160.0) (3,041.5)
33651233/1 հիդրօքսի-
կարբամիդ
ԲՄ հատ 169.0 (54,615.0) (9,229.9)
33691228/1 դեսմոպրեսինի ացետատ ԲՄ սրվակ 4,990.0 (2,895.0) (14,446.1)

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1140-Ն
Որոշում