Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1143.161018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1143-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ամրացված` 1209 «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և 1209 «PoE-lnjector-STD-EU Single port» ինժեկտորները 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

(1-ին կետը փոփ. 25.10.18 թիվ 1199-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` 5-օրյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների տեխնիկական վիճակի և ամբողջականության ստուգումը:

3. Առաջարկել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին կնքել պայմանագիր «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» մակնիշի 30 տեսախցիկները 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու վերաբերյալ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքման, սարքավորումների տեխնիկական վիճակի և ամբողջականության ստուգումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1143-Ա
Որոշում