Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂ ...

 

 

041.1364.161018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի N 1364-Ա

 

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին 2018 թվականի հոկտեմբերի 14-17-ը գործուղել Խորվաթիայի Հանրապետություն (Շիբենիկ)` «Ամրապնդել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետության հեղինակությունն ապահովելու համար. միավորված կոռուպցիայի դեմ» խորագրով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով, իսկ սույն թվականի հոկտեմբերի 18-19-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության քարտուղարության հետ հանդիպելու նպատակով:

2. Սուրեն Քրմոյանի` Խորվաթիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի` Խորվաթիայի Հանրապետություն (Շիբենիկ) և Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.10.2018
N 1364-Ա
Որոշում