Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1171.231018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1171-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 30-ի N 66 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի սեփականությունը հանդիսացող` Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փող., 12/1 հասցեում գտնվող 1 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիրը 10-001-0135-0081) և 12,420,000 դրամ կադաստրային արժեքով հողամասը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.10.2018
N 1171-Ա
Որոշում