Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1393.231018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2018 թվականի N 1393-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 23-ի

N 1393-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ

 

    Ն. Մովսեսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության առաջատար մասնագետ

 

    Թ. Հովնանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         կազմակերպությունների վարչության գործավար

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 23-ի

N 1393-Ա որոշման

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

._____________________________________________________________________.

|Գործունեության/տեղափոխման ծախսեր                            |Եվրո    |

|____________________________________________________________|________|

|Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և  հետադարձ (Թբիլիսի և  |      30|

|մարզեր)                                                     |        |

|Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ        |      30|

|դիտորդների խորհրդակցության վայր և  հետ)                     |        |

|Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և  հետ)        |     100|

|Հաղորդակցություն (SIM քարտի և  բջջային հեռախոսի օգտագործում)|      15|

|Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության   |     220|

|փաթեթ, ճաշեր)                                               |        |

|____________________________________________________________|________|

|Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին            |395 եվրո|

|յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ՀՀ կառավարության    |        |

|կողմից                                                      |        |

|____________________________________________________________|________|

|Վարորդ/ավտոմեքենա (25 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր,         |     125|

|յուրաքանչյուր դիտորդի կողմից)                               |        |

|Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր     |      75|

|դիտորդի կողմից)                                             |        |

|Թարգմանիչ (25 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր   |     125|

|դիտորդի կողմից)                                             |        |

|Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի  |      10|

|կողմից                                                      |        |

|Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` 140 եվրո/յուրաքանչյուր  |     980|

|գիշեր)                                                      |        |

|Սնունդ և  մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օր,            |     320|

|առավելագույնը 8 օր)                                         |        |

|Բնակություն և  սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության      |     180|

|դեպքում (45 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)           |        |

|Բնակություն և  սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում|     180|

|(45 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)                   |        |

|____________________________________________________________|________|

|Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար                      |   1.985|

|                                                            |    եվրո|

|____________________________________________________________|________|

|Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար               |   2.380|

|                                                            |    եվրո|

|____________________________________________________________|________|

|Ճանապարհածախս Երևան-Թբիլիսի-Երևան                           |  30.000|

|                                                            |    դրամ|

|                                                            |(1 հոգի)|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.10.2018
N 1393-Ա
Որոշում