Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ...

 

 

020.0226.310300

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 31 մարտի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` հրավիրված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Ստակյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Ազգային գիտատեխնիկական ծրագրերի կատարմանը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների և մասնագետների ներգրավման կարգի մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 09.03.2000 թ.):

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, հրավիրված Մ. Ստակյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 25-ին` Մոսկվայում: Համաձայնագիրը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագրին համապատասխան (Հանրապետության նախագահը վավերացրել է 1997 թ. փետրվարի 15-ին): Համաձայնագրի նպատակն ազգային գիտատեխնիկական ծրագրերի կատարմանը ԱՊՀ մասնակից պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների և մասնագետների մասնակցության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Կողմերը պարտավորվել են ապահովել` պատվիրատու և իրագործող կազմակերպությունների ու մասնագետների միջև հարաբերություններին առնչվող հարցերը` պայմանագրային հիմունքներով գիտատեխնիկական ծրագրերի իրագործման ուղղությամբ համագործակցություն իրականացնելիս, ինչպես նաև պատվիրատու և իրագործող կազմակերպությունների ու մասնագետների իրավունքները, պայմանագրի կնքման պայմանները, պատվիրատու կազմակերպության պետությունում մասնագետների գտնվելու և գործունեության պայմանները, ինչպես նաև աջակցել նրանց ընտանիքների չափահաս անդամներին` աշխատանքի տեղավորելու և երեխաներին դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում տեղավորելու գործում: Համաձայնագրով նախատեսված դրույթները չեն կարող սահմանափակել Կողմերի իրավունքները` պայմանագրեր կնքելիս ձեռնարկել միջոցներ` ազգային անվտանգության շահերի պահպանման նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Ազգային գիտատեխնիկական ծրագրերի կատարմանը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների և մասնագետների ներգրավման կարգի մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

31 մարտի 2000 թ.

ՍԴՈ-226

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.03.2000
N ՍԴՈ-226
Որոշում